Ռուբեն Վարդազարյան

ԲԴԽ նախագահը` վեթինգի, վնգստացող դատավորների և դրածո լինելու մասին. բացառիկ հարցազրույց

305
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե 3 տարվա ընթացքում ինչպես են փոխվել Հայաստանի դատարանները և ինչու արժե դատավոր նշանակել երիտասարդներին։ Զրուցել է Դանարա Կուրմանովան։

Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա՝ քննարկելու Ռուսաստանի դատական համակարգի հետ համագործակցության հնարավորությունները: Թե իրավական հարցերում ինչպես կփոխվեն հարաբերությունները երկրների միջև, դատական որ բարեփոխումներն են  հպարտանալու առիթ տալիս և ինչու են դատավորներին մեղադրում դրածո լիենլու համար՝ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում։

-Պարոն Վարդազարյան, ի՞նչ պետք է սպասի Հայաստանը Ռուսաստանի Բարձրագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի հետ հանդիպումից հետո։

-Իրավական ոլորտում Ռուսաստանի հետ փոխգործակցության հետագա խորացում։ Չնայած Հայաստանն ու Ռուսաստանը Իրավական օգնության մասին կոնվենցիայի մասնակիցներ են, բայց կարևոր է ինչ-ինչ հարցեր մշակել, որպեսզի երկու դատական համակարգերն էլ ավելի արդյունավետ աշխատեն։

-Խոսելով Հայաստանի դատական համակարգի մասին` ի՞նչ է փոխվել այդ համակարգում վերջին երեք տարվա ընթացքում։

-Բացակայում է «հեռախոսային արդարադատությունը», երբ իշխանավորները կարող են զանգել դատավորին և հարց դնել, որ իրենց հստակ որոշում է պետք։ Հիմա Հայաստանում նման փորձը զրոյի է հավասար, ես դա երաշխավորում եմ։

-Հաջողվե՞ց արդյոք իրականացնել դատական համակարգի վեթինգը, որի մասին խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

-Գիտեք` դա կադրերի ստուգման նորմալ գործընթաց է, և Հայաստանում այն արդեն սկսվել է։ Վեթինգն օտար բառ է, այդ պատճառով դրա հանդեպ այդքան հետաքրքրություն կա։ Իրականում դա ֆիլտրում է, կարելի է ասել՝ մաղում, երբ դատական համակարգում մնում են միայն այն մարդիկ, որոնք լիակատար իրավունք ունեն, այդ թվում՝ բարոյական, արդարադատություն իրականացնելու։ Այսինքն՝ դատավորը պետք է թափանցիկ և հասկանալի անցյալ ունենա, ունեցվածքի հարցերում մաքուր լինի, առանց արատավորող կապերի։ Այդպես էլ պետք է լինի, որպեսզի դատարանում միայն ազնիվ և պարկեշտ մարդիկ աշխատեն։

-Տոկոսային հարաբերակցությամբ Ձեր օրոք Հայաստանի դատական համակարգում կադրային կազմն ինչ-որ կերպ փոխվե՞լ է։

-Վերջին մի քանի տարում Հայաստանի դատական համակարգի 30 տոկոսը երիտասարդ դատավորներն են, որոնք պարզապես չեն բախվել կոռուպցիայի հետ։ Նախկինում նրանք դատավորի օգնական են աշխատել։

-Բացի նոր կադրերից, դուք հավանաբար նկատում եք նաև նոր միտումը՝ հիմա դատարան են դիմում բոլորը` շարքային քաղաքացուց մինչև ԳՇ պետ։ Ինչի՞ մասին է դա խոսում ձեր կարծիքով։ Մարդիկ սկսել են ավելի շա՞տ վստահել դատարաններին, թե՞ դատարան են դիմում իրավիճակի անելանելիության պատճառով։

-Ես շահագրգիռ կողմ եմ, բայց կարծում եմ, որ մարդիկ սկսել են վստահել դատական համակարգին։ Ընդդիմությունը հակառակն է պնդում` որ մարդիկ պարզապես ընտրություն չունեն։ Բայց երբ դատական գործերի թիվն աճում է, դա միանշանակ վստահության մասին է խոսում։ Եթե 2019թ․-ին դատարան մուտք է արվել մոտ 170 հազար քաղաքացիական գործ, ապա 2020թ․-ին՝ արդեն 177 հազար։ Հայաստանի նման ոչ մեծ երկրի համար դա ցուցանիշ է։

- Եվ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ բացահայտ ցույց տվեց իր վերաբերմունքը այն դատավորների նկատմամբ, որոնք իշխանություններին ոչ ձեռնտու որոշումներ են կայացնում։ Դուք նրա խոսքերը չե՞ք գնահատում որպես ճնշում դատական համակարգի վրա։

- Տհաճ է, իհարկե, երբ վարչապետը դատավորների մասին վատ է արտահայտվում։ Բայց ինձ թվում է, որ դատական համակարգի և քաղաքական իշխանության միջև ինչ-որ կոնֆլիկտ պետք է լինի, հակառակ դեպքում առաջընթաց չի լինի։ Եթե մենք միշտ կատարենք այն, ինչ ուզում է իշխանությունը, դա բռնապետություն կլինի։ Ի դեպ, հպարտության է արժանի այն փաստը, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան։ Ընդհանրապես։ Դա թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ դատական համակարգի մեծ վաստակն է։ Դրա համար էլ կոնֆլիկտի չափաբաժինն անհրաժեշտ է։ Բայց կարևոր է, որ «հակամարտությունը» հստակ սահմաններ ունենա և չվերածվի «պատերազմի»։

-Սահմանները, համենայն դեպս, ոչ միշտ են պահպանվում։ Իշխանական խմբակցության պատգամավորները ձեզ բառացիորեն հարցախեղդ արեցին խորհրդարանի վերջին նիստի ժամանակ։ Ձեր կարծիքով դրանք անձամբ ձեր դե՞մ էին ուղղված, թե՞ համակարգի։

-Կարծում եմ՝ իմ դեմ, որովհետև ես վարչապետին իր իսկ բառերով պատասխանելու համարձակություն կամ լկտիություն ունեմ։ Ժամանակին նա ասել էր, որ Հայաստանում «վնգստացող դատավորներ» կան։ Մեկուկես տարի անց ես հայտարարեցի, որ ժամանակն է ապացուցել, որ մենք ոչ թե վնգստացող դատավորներ ենք, այլ պրոֆեսիոնալներ, որոնք ծառայում են հայրենիքին ։ Եվ այդ արտահայտությունը հարձակումների առիթ դարձավ, ընդ որում՝ միակողմանի, այդ պատճառով էլ մարտը հավասար չէր։

Ես միշտ սահմանափակված եմ վարվեցողության էթիկական նորմերով։ Դատավորը պետք է զուսպ լինի թե՛ ծառայության մեջ, թե՛ տանը, և ես չէի կարող դուրս գալ թույլատրելի սահմաններից։ Բայց, իմ կարծիքով, ես դիմացա, չնայած տեղի ունեցածն ինձ զարմացնում է։ Իմ խոսքերը քաղաքական ենթատեքստ չունեին։ Երբ նույն խոսքերը վարչապետն էր արտասանում, ընկալեցին որպես ելույթ։ Երբ ես ասացի, որ պետք է հակառակն ապացուցել, դա քաղաքական հայտարարություն համարեցին։

-Ի՞նչ եք կարծում, այդ կոնֆլիկտն արդեն լուծվա՞ծ է։

-Ես կարծում եմ, որ կրակի վրա բոլորն են յուղ լցնում` թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ լրագրողները։ Երբ օրվա հարցերն ավարտված են և ինչ-որ մեկին պետք է ինչ-որ բան գրել սոցցանցերում, նրանք հիշում են այդ խոսքերը։

-Ձեզ նախկին իշխանության դրածո էին անվանում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ մեղադրանքին։

-Գիտեք. ես 53 տարեկան եմ, և այս ամբողջ ընթացքում նորմալ մարդկային կյանք եմ վարել։ Սովորել եմ դպրոցում, ընդունվել համալսարան, ծառայել բանակում, աշխատել տարբեր տեղերում։ Բնականաբար, ինձ միշտ մարդիկ են շրջապատել, և նրանց հետ նորմալ հարաբերություններ են կառուցվել։ Չի կարող այնպիսի բան լինել, որ մարդը ծնվել է 1967թ․-ին, հետո երկար ընդմիջում՝ մինչև 2018թ․-ը, և նա դառնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։

Ես աշխատել եմ և՛ խորհդային ժամանակաշրջանում, և՛ հետխորհրդային, Տեր-Պետրոսյանի օրոք, Քոչարյանի օրոք, Սարգսյանի օրոք։ Հիմա էլ աշխատում եմ Փաշինյանի օրոք։ Եթե հանկարծ իշխանությունը փոխվի, ինձ Փաշինյանի դրածո՞ են անվանելու։ Ես իմ մասնագիտական գործունեությամբ եմ զբաղվում։

-Հայաստանը նորից փոփոխությունների շեմին է կանգնած։ Ի՞նչ է սպասվում դատական համակարգին մոտ ապագայում։

-Դատական իշխանությունը պահպանողական է, և ցնցումները, որում նա հայտնվել է, ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք սահմանադրական բարեփոխումը կվերաբերի դատական համակարգին, բայց մեզ համար կարևոր է հանգստությունը։ Դատական բարեփոխումներ պետք է լինեն, բայց դրանք պետք է էվոլյուցիոն ճանապարհով տեղի ունենան և վերաբերեն օրենսդրական հիմքին, մեխանիզմներին, առանց հեղափոխությունների։

«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը

305
թեգերը:
հարցազրույց, Դատավոր, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Ռուբեն Վարդազարյան
Ըստ թեմայի
ԲԴԽ-ն հրատապ նիստ է հրավիրել. քննում է դատավորին հասցեագրված սպառնալիքները. «Ժողովուրդ»
Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումը ԲԴԽ-ն ուղարկել է դատախազություն
Փաշինյանը դժվար թե կրկին կոչ անի արգելափակել դատարանները. ԲԴԽ նախագահ
Նատալյա Եփրիկյանը. արխիվային լուսանկար

Comedy Woman-ի աստղերը եգիպտացորեն են վայելում Դիլիջանում

25
(Թարմացված է 00:00 21.04.2021)
Դիլիջանում են Comedy Woman-ի հեղինակ Նատալյա Եփրիկյանը, ռեզիդենտ Ալեքսանդր Գուդկովը և «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik․ Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանի «պավառոտներից»։

Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։

«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», - գրել է նա։

Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։

«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում

Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։

Instagram story Натальи Еприкян
Նատալյա Եփրիկյանի «սթորին»
25
թեգերը:
Comedy club, Նատալյա Եփրիկյան, Դիլիջան
Ըստ թեմայի
«Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club». հայտնվել է Զելենսկու նմանակը
Ախպերս, փող չկա իրավիճակը թող երբեք մեզ չառնչվի. Comedy Club-ի շնորհավորանքը Ջանիբեկյանին
Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին
Արման Անդրեսյան

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

32
(Թարմացված է 22:59 20.04.2021)
Հայաստանի ազատ ոճի հավաքականը, որ մրցումներում ներկայացված էր չորս ըմբիշներով, վաստակեց մեկ բրոնզե մեդալ։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik․ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում  ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում, 4։3 հաշվով հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Միխաիլ Սավային, կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։

Անդրեասյանը շատ հաջող սկսեց մրցաշարը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով առավելության հասնելով Լիտվայի ներկայացուցիչ Արտյոմ Աուգայի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։5 հաշվով պարտության մատնեց լեհ Պատրիկ Օլենչինին։ Եզրափակիչ մտնելու համար Արմանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրայել Կասումովի հետ։ Ցավոք նրան Արմանը զիջեց մեկ միավորի տարբերությամբ՝ 3։4 հաշվով։

79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին։ Քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, Ավագյանը հնարավորություն ունեցավ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու, հաղթելով մակեդոնացի Դեյան Միտրովին, իրավունք վաստակեց բրոնզե մեդալի համար գոտեմարտելու։ Սակայն հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց վրացի Նիկա Կենտչաձեին։

Տաթև Հակոբյանին մեդալ նվաճել չհաջողվեց

Այսպիսով` Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը վաստակեց բրոնզե մեկ մեդալ։ Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում բացակայում էին օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակած Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, որոնք նախապատրաստվում են արդեն օլիմպիական մրցաշարին։ Ապրիլի 22-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։

32
թեգերը:
Արման Անդրեասյան, մեդալ, Լեհաստան, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Հայ ըմբիշները Ուկրաինայից կվերադառնան 8 մեդալով
Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք
Հայ ըմբիշներից մեկը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը. նա վնասվածք է ստացել