ՀՀ ԱԺ. արխիվային լուսանկար

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

185
(Թարմացված է 13:43 01.04.2021)
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 83 կողմ ձայներով։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագիծն ընդունվեց 83 կողմ ձայներով։

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց` ամենաքիչը 3.5, ամենաշատը 6 ժամ անց կիրականացվի նախագծի երկրորդ ընթերցումը։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակը՝ ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով:

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

«Մարզային բդեշխները եղել են ձայներ ապահովելու համար». Ալեն Սիմոնյան

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։

185
թեգերը:
Օրենք, Ընտրություններ, ԱԺ
Ըստ թեմայի
«Ձեր ուզած օրը, ձեր ուզած օրենսգրքով ընտրություն ենք անում, էլ ի՞նչ եք ուզում». Մարուքյան
«Ալիևի` ՀՀ տարածքների մասին նման հայտարարությունն անթույլատրելի է». Տաթևիկ Հայրապետյան
Փաշինյանը դժվար թե կրկին կոչ անի արգելափակել դատարանները. ԲԴԽ նախագահ
Սեյրան Օհանյանն ու Արայիկ Հարությունյանը. արխիվային լուսանկար

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 300 հայ պաշտոնյայի նկատմամբ, ՀՀ–ն՝ ադրբեջանցի 1 խոսնակի

25
(Թարմացված է 17:36 13.04.2021)
Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություններ, իրականացրել է միջազգային կոնվենցիաներով արգելված գործողություններ, կիրառել զանգվածային ոչնչացման քիմիական զենքեր։ Բայց ադրբեջանցի որևէ պաշտոնյայի ու ռազմական գործչի մեղադրանք չի առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել շուրջ 300 հայ պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ ՀՀ դատախազությունը որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի այս քայլին։

«Ի վերջո դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություններ, իրականացրել է այնպիսի քրեական հանցագործություններ, որոնք մերժելի են մի շարք օրենքներով, կոնվենցիաներով, զանգվածային ոչնչացման քիմիական զենքեր է կիրառել։ Բայց որևէ հիմքով մենք չունենք Ադրբեջանի ռազմական ու քաղաքական գործիչների նկատմամբ հետախուզում»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս պահին մեկ ադրբեջանցու է հետախուզում՝ ֆուտբոլային մեկնաբանի։

Պատգամավորի համոզմամբ` հատկապես Ադրբեջանի վերջին քայլից՝ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացումից հետո Հայաստանը պետք է մտածի այդ ուղղությամբ ու միջազգային ասպարեզում ազատ տեղաշարժի դժվարություններ ստեղծի ադրբեջանցի պաշտոնյաների համար՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով։

Հիշեցնենք՝ 2020թ-ի նոյեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն որոշում էր կայացվել Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովի նկատմամբ քրեական գործ հարուցելու՝ ազգային և ռասայական թշնամանք, հրապարակային ցեղասպանություն հրահրելու մեղադրանքով։

Այս տարվա մարտին ՀՀ գլխավոր դատախազությունը Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հետախուզում հայտարարեց։

Դավիթ Բեկ–Շուռնուխ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայերի մեքենայի վրա

Ադրբեջանը չի հրապարակել բոլոր այն հայ պաշտոնյաների ցանկը, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։

Մամուլից հայտնի է, որ այդ ցանկում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, գեներալ Ջալալ Հարությունյանը, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Ադրբեջանը պիտի պատժվի Մարաղայում իրականացրած ցեղասպան գործողությունների համար. Արցախի ԱԳՆ

25
Մոմեր

«Ինչքան ենք քեզ կարոտելու». մահացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը

35
(Թարմացված է 17:23 13.04.2021)
Հայտի երգչուհին և նրա դուստրը հուզիչ գրառումներ են կատարել սոցցանցային իրենց էջերում և հայտնել տխուր լուրը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Մահացել է հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը՝ տիկին Էմման: Երգչուհին Instagram-ի իր էջում ընտանեկան արխիվային լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել:

«Երբեք չէի մտածի, որ այս տողերն այսքան շուտ կգրեմ: Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի, ինչքան ենք քեզ կարոտելու»,- գրել է երգչուհին:

Զարուհու դուստրը՝ Սոֆի Դևոյան կրտսերը, վերահրապարակել է մոր գրառումը։ «Իմ մանկության ամենավառ հիշողությունները կապված են քեզ հետ, իմ լույս տատիկ: Քո բացը շատ եմ զգալու: Աստված հոգիդ լուսավորի, դու միշտ մեր սրտերում ես»,–հրապարակմանը կից գրել է Սոֆին:

Instagraqm story Софи Девоян
Instagraqm story Софи Девоян

Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր Սոֆիի պապիկը՝ բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանը։

35
թեգերը:
Մահ, Տատիկ, Սոֆի Դևոյան, Զարուհի Բաբայան
Ըստ թեմայի
Հայտնի է բժիշկ Գեորգի Պողոսյանի մահվան պատճառը. հարազատներից մեկը մանրամասներ է պատմել
Միշտ զգալու ենք քո կարիքը. Սոֆի Դևոյանը հուզիչ գրառում է արել Գեորգի Պողոսյանի մահից հետո