ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Կառավարությունն ուժեղացնում է ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի հսկողությունը: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր գործադիրի նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման:
Որոշման համաձայն` նախարարության վարչական համալիրի պահպանությունն այսուհետ կիրականացնեն ռազմական ոստիկանության աշխատակիցները:
Նշենք, որ մինչ օրս նախարարության թե՛ վարչական համալիրի և թե՛ անցագրային ռեժիմի պահպանությունն իրականացվում էր ԶՈւ զորամաս հանդիսացող ստորաբաժանման ուժերով և միջոցներով:
«Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և դրանց ավարտից հետո, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը պատրաստության բարձր աստիճանի բերման արդյունքներով վարչական համալիրի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել նախարարության վարչական համալիրի պահպանությունն իրականացնել ռազմական ոստիկանության ուժերով և միջոցներով»,- ասված է կառավարության որոշման նախագծում:
Իսկ որպեսզի նոր հաստիքներ չավելացվեն ԶՈւ զորամասի համապատասխան անձնակազմը՝ զինծառայողներով հանդերձ, ամբողջությամբ փոխադրվում է ՊՆ ռազմական ոստիկանության համակարգ՝ նրա կառուցվածքում ստեղծելով համապատասխան բաժին:
Զինվորական դատախազն այցելել է կենտրոնական հավաքակայան
Հիշեցնենք՝ ՊՆ վարչական համալիրում ներկայում տեղակայված են նախարարության վարչական ողջ ապարատն ու ԳՇ-ն:
Վերջին շրջանում` Արցախյան պատերազմից հետո, շենքի մուտքի մոտ բողոքի ակցիաները հաճախակի են դարձել:
Ապրիլի 7-ին էլ՝ Մայրության ու գեղեցկության տոնին, մի խումբ կանայք որոշեցին իրենց բողոքն արտահայտել Կառավարության շենքի մոտ։ Կարմիր ներկ, հավկիթներ, թուրքական ֆես․ կանայք եկել էին պահանջելու վարչապետի հրաժարականը։ Մայրության ու գեղեցկության տոնին շնորհավորանքների փոխարեն ոստիկանները նրանց ձեռքերը ոլորեցին, քաշքշեցին, մեքենաները նստեցրեցին ու բերման ենթարկեցին։ Ավելի ուշ Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց՝ կանանց նկատմամբ ոստիկանները ոչ համաչափ ուժ են կիրառել։
Շաբաթվա ամենացավալին հայ գերիների վերադարձի մասին ապատեղեկատվությունն էր։
Այս շաբաթ մեր քաղաքում նոր, սկանդալային «դեմք հայտնվեց»՝ «Անվախ աղջիկը» կանգնեց Կառավարության N3 շենքի առջև։ Չնայած աջից ու ձախից թափվող քննադատություններին՝ բրոնզաձույլ արձանը տեղում մնաց։
Լրագրությունը մարդու մասին է ու մարդու համար․ անօթևան մնացած տիկին Գայանեն Sputnik Արմենիայի լուսաբանման շնորհիվ գլխին տանիք ունեցավ։
Անցնող շաբաթվա մյուս իրադարձություններն ու հետաքրքիր դրվագները՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։
Կանանց ակցիան Կառավարության շենքի մոտ (ապրիլի 7, 2021թ, Երևան)
Կանանց ակցիան Կառավարության շենքի մոտ (ապրիլի 7, 2021թ, Երևան)
Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհից հետո (ապրիլի 6, 2021թ., Երևան)
Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհից հետո (ապրիլի 6, 2021թ., Երևան)
Անօթևան մնացած Գայանե Սարգսյանը բակում՝ հարևանների հետ
«Էրեբունի» օդանավայանի մոտ հավաքված քաղաքացիները (ապրիլի 8, 2021թ., Երևան)
Արագածոտնի մարզի Վերին Նավեր հնավայրի պեղումները
Արագածոտնի մարզի Վերին Նավեր հնավայրի պեղումները
«Լորիկ» ապրանքանիշի հիմնադիր Մարիամ Դիլբանդյանը
Հայկական զարդանախշը՝ «Լորիկ» ապրանքանիշի պայուսակի վրա
Սուլթանյանները հրաժեշտ են տալիս Sputnik Արմենիայի նկարահանող խմբին
Ալկոհոլային խմիչքների մասնագետ Վլադ Խաչատրյանը Երևանում գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի ժամանակ
Երևանում կայացած գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի ժամանակ
«Անվախ աղջկա» բրոնզաձույլ արձանը՝ Կառավարության N3 շենքի առջև
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Այսօր կյանքից հեռացել է հայտնի տոմարագետ, աստղագետ Գրիգոր Բրուտյանը։ Ցավալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը։
«Այսօր կյանքից հեռացավ մեր լավագույն գիտնականներից մեկը՝ աստղագետ և տոմարագետ Գրիգոր Բրուտյանը։ Նա ամբողջ կյանքը նվիրեց հայրենանվեր գործի՝ հայոց ակունքների ուսումնասիրությանն իր տոմարագիտական աշխատանքներով, պատմաստղագիտական հետազոտություններով։
Ահռելի ծավալի աշխատանք էր կատարում և դեռ շատ նախաձեռնություններ ու ծրագրեր ուներ։ Շատ ծանր է կորուստը։
Ննջիր խաղաղությամբ, ազնիվ գիտնական և մարդ»,- գրել է Միքայելյանը։
Գրիգոր Բրուտյանի տոմարագիտական ուսումնասիրությունների հիմնական ոլորտը հայկական հին և հնագույն օրացույցների դաշտն էր։ Նա ճշգրտել է Հայկյան օրացույցի սկիզբը՝ Ք. Ա․ 2341 թ., Հայոց հնագույն Ամանորի՝ Նավասարդի տոնի դիրքը արևադարձային տարվա մեջ (ամառնամուտից 8 օր առաջ), ի հայտ է բերել հայոց հնագույն՝ Նախահայկյան օրացույցը՝ իր ուրույն կառուցվածքով, որոշ ճշգրտումներ է կատարել հայկական միջնադարյան օրացույցների վերաբերյալ և այլն։
Անվանի գիտնականը 65 տարեկան էր։
650 նոր դեպք, 15 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հոգեհանգիստը երկուշաբթի, ապրիլի 12-ին, ժ. 18.00-20.00 Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այդ մասին նա հայտնել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն) այս աշխատանքում կարող էին օգտակար դեր խաղալ։ Այդ «եռյակը» փորձ և մեծ արտաքին աջակցություն ունի։ Կարծում եմ՝ կարելի էր վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային զգալի արձագանք կստանար»,-ասել է Կարասինը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ղարաբաղի գործընթացներում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Նա հավելել է, որ հիմա հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։
Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին
«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի կողմերի միջև վստահություն հաստատել։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, հանգուցալուծումների որոնում է ընթանում: Ակտիվորեն աշխատում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,-նշել է սենատորը։