ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող խոշոր ներդրում իրականացրած ընկերություն

Քերոբյանի խոստացած 30 մլն դոլարանոց գյուղատնտեսական ծրագիրն արդեն մեկնարկել է

557
(Թարմացված է 19:23 31.03.2021)
Մեգագյուղատնտեսական համալիրի 1100 հեկտար տարածքում 2021-2022 տարիներին նախատեսվում է տնկել 350 000 նշենի։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է Արմավիրի մարզում գտնվող խոշոր ներդրում իրականացրած ընկերություն: Այցի լուսանկարներն ու տեսանյութերը Քերոբյանը հրապարակել է Facebook-ի իր էջում:

Նախարարը հայտնել է, որ «Ալ-Աբդալյահ Գրուփ» ՍՊԸ-ի մեգագյուղատնտեսական համալիրի 1100 հեկտար տարածքում 2021-2022 տարիներին նախատեսվում է տնկել 350 000 նշենի։

«Բուռն կերպով ընթանում են նախապատրաստական աշխատանքները, մեկ ամիս հետո առաջին 55000 ծառը կտնկվի»,- գրել է Քերոբյանը։

Ծրագրի ներդրողը Խալիֆե Ալ-Ֆադալան է Քուվեյթից, ներդրման ծավալը 30 մլն դոլար է:

Գործադիրում կոռուպցիա չկա, բայց կան նախկին կոռումպացված համակարգից մնացած տարրեր. Քերոբյան

Քուվեյթցի գործարարը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում իր գործունեությունը մեկնարկել է 2018թ-ին: 2019 թ-ին գործարարը վեճ էր ունեցել ՊԵԿ-ի հետ այն բանից հետո, երբ ՊԵԿ տեսուչներն առանց նախապես հայտարարելու այցելել էին ընկերության գրասենյակ ու ստուգումներ իրականացրել, որոնց արդյունքում պարզվել էր, որ ընկերության 22 աշխատակից գրանցված չեն: Այս բացահայտման հիման վրա ՊԵԿ-ում գործարարին 8 500 000 դրամով տուգանելու որոշում էին կայացրել: Գործարարի բողոքի արդյունքում տուգանքի չափը նվազեցվել էր 5 250 000-ի:

Հիշեցնենք՝ մարտի 26-ին Քերոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ծիրանի ինտենսիվ այգիների բազմամիլիոնանոց ծրագիրն արդեն իրականություն է: «Բազմաթիվ ջերմոցային տնտեսություններում ներդրումներ ենք տեսնում: Գյուղատնտեսության ոլորտում շատ մեծ ակտիվություն կա»,- ասել էր նախարարը՝ հավելելով, որ ծրագրերի մասին առավել մանրամասն նախընտրում է խոսել, երբ դրանք արդեն սկսում են աշխատել:

2021-ի վերջում կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ. Վահան Քերոբյանի նոր կանխատեսումը

557
թեգերը:
Արմավիրի մարզ, Վահան Քերոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մեր տարածաշրջանը, անկախ պատերազմից, ներդրողների համար միջինից բարձր ռիսկային գոտի է
Նախորդ տարվա ձվի թանկացման տուգանքը դեռ չվճարած` արտադրողները նոր «խաղեր» են սկսել
Կաթնամթե՞րք, թե՞ բուսական հավելումներով արտադրանք. սպառողն այսուհետ հեշտ կկողմնորոշվի
Ձվի գինը մինչև Զատիկ կիջնի. ՏՄՊՊՀ նախագահ
Սիմոն Մարտիրոսյան. արխիվային լուսանկար

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

26
(Թարմացված է 12:43 16.04.2021)
Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը խոստանում է առաջիկայում տեղեկատվություն տրամադրել քրգործի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթը դժբախտ պատահար է։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` հայտնելով, որ փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ համատեղ ստանձնելու են Մարտիրոսյանի պաշտպանությունը։

Ապրիլի 12-ին, ժամը 22։30-ի սահմանում Սիմոն Մարտիրոսյանն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում (որտեղով չի թույլատրվում անցնել հետիոտներին) վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 1993թ․ ծնված Կամո Ամիրխանյանին։ Վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

«Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել»,–գրել է Ասլանյանը։

Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել

Նա նաև նշել է, որ այս պահին դեպքի առնչությամբ հնչող առանձին հարցերին պատասխանել չեն կարող, սակայն խոստանում են առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

26
թեգերը:
ծանրամարտ, Մահ, Վրաերթ, Սիմոն Մարտիրոսյան
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար COVID-19 սպասարկող ԲԿ–ներից մեկում. 72-ամյա պացիենտը նետվել է պատուհանից
Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Պայթյունից վիրավորում է ստացել փրկարար

Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է. ԱԻՊԾ

20
(Թարմացված է 12:26 16.04.2021)
Ջրականի շրջանում անհայտ կորածների որոնումներն արդյունք չեն տվել, դրանք կշարունակվեն Որոտանի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում Facebook–ի էջում հայտնում է Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Երեկ Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են: Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք`երեկ`ապրիլի 15–ին, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում ականապայթյունային վիրավորում էր ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):

Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակահատվածում սա նմանատիպ երրորդ դեպքն է:

Առաջին դեպքը տեղի է ունեցել Որոտանի ուղղությամբ. ականի վրա պայթել և վիրավորում են ստացել ՀՀ ԱԻն աշխատակիցները, իսկ հաջորդը՝ Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողների հետ՝ Թալիշ-Մատաղիս հատվածում:

Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

Ջրականում ականի պայթյունից վիրավորվել է փրկարարական խմբի հրամանատարը

20
թեգերը:
Վիրավոր, Արցախ, պայթյուն, փրկարար
Ըստ թեմայի
Քաղաքացին որոշել է նետվել Հաղթանակի կամրջից, փրկարարները կանխել են
Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն
Արցախի փրկարարները պատերազմում զոհվածների աճյուններ են որոնում Ասկերանի վերին ենթաշրջանում