Վահրամ Դումանյան

Կառավարությունն այս տարի 2 միլիարդ դրամով ավելացրել է Գիտության կոմիտեի բյուջեն. նախարար

17
(Թարմացված է 18:04 31.03.2021)
Նախարարի խոսքով` այս հատկացումը խոսում է այն մասին, թե ինչ վերաբերմունք ունեն իրենք գիտության նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Կառավարությունը որոշել է 2 միլիարդ դրամով այս տարի ավելացնել Գիտության կոմիտեի բյուջեն։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Պատերազմից հետո վերանայել ենք մեր ծախսերը, սակայն գիտության ոլորտից որևէ ծախս չի պակասել, ոչինչ հետ չենք վերցրել։ Կառավարության կողմից 2 մլրդ դրամի հատկացումը խոսում է այն մասին, թե ինչ վերաբերմունք ունենք գիտության նկատմամբ։ Իհարկե, 2 միլիարդը բավարար չէ, որպեսզի բոլոր խնդիրները լուծենք»,–ասաց Դումանյանը։

Նրա խոսքով` կա բանավոր որոշում, որ հաջորդ տարի գիտության ոլորտի հատկացումներն էապես ավելի շատ են լինելու` շուրջ 5 միլիարդ դրամով կավելանան դրանք։ Նախարարը նշեց` միայն ֆինանսների ավելացմամբ չէ գիտությունը զարգանում, պետք է նաև վերջնարդյունքի ակնկալիք ունեն։ Դումանյանը շեշտեց` պետք է գիտության ոլորտի զարգացման քաղաքականություն մշակեն։

«Միայն գումար տալով չի` այդ պարագայում հաճախ գումարներն ուղղակի փոշիանում են»,–հավելեց ԿԳՄՍ նախարարը։  

Հիշեցնենք, որ կառավարությունը մարտի 11-ին որոշեց չեղարկել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում էր` գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար 2002 թվականից սկսած պետությունը միջոցներ է հատկացնում պետբյուջեի տարեկան ծախսային մասի 3 տոկոսից ոչ պակաս չափով: Այդ միջոցները պետք է ուղղվեին բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանը, գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը: Ի դեպ, սա չզեկուցվող հարցերի շարքում էր դասվել։

Երկու տարի է` ԵՊՀ–ն ռեկտոր չունի. Վահրամ Դումանյանը հայտնեց, թե երբ ընտրություն կանցկացնեն

17
թեգերը:
Վահրամ Դումանյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), ՀՀ կառավարություն
Ըստ թեմայի
ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» աղմկահարույց օրենքը
Նախագահն ու ակադեմիայի տնօրենը քննարկել են բարձրագույն կրթության մասին օրենքը
Ի՞նչ կապ կարող է լինել ընտրությունների և բարձրագույն կրթության մասին նոր օրենքի միջև
Հարրին ու Մեգանը

Հարրին ու Մեգանը դստերը Դիանա չե՞ն անվանի․ հայտնի է՝ ինչ անվան մասին է մտածում զույգը

24
Բուքմեյքերներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես կանվանեն դստերը Սասեքսի դուքսն ու դքսուհին։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Մեգան Մարքլը ու արքայազն Հարրին իրենց դստերը հավանաբար չեն կոչի Հարրիի մոր՝ վաղաժամ մահացած արքայադուստր Դիանայի պատվին։ Այս մասին գրում են բրիտանական լրատվականները։

Հայտնի է, որ զույգը քննարկում է իրենց երկրորդ երեխային Լիլի կոչել՝ թագուհու պատվին։ Մանկության տարիներին Եղիսաբեթ թագուհուն Լիլիբեթ էին անվանում, Լիլի էր նրան անվանում նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, որի հետ թագուհին ամուսնացած է եղել 73 տարի, և որը մահացավ բոլորովին վերջերս։

Թագավորական ընտանիքի երկրպագուները սոցցանցերում բուռն քննարկում են զույգի որոշումը։ Շատերը հիասթափված են, որ Հարրին չի անվանակոչելու դստերը մոր անունով։ Նույնպիսի հիասթափություն էին ապրում հետևորդները, երբ Հարրիի եղբայրը՝ արքայազն Ուիլյամը և նրա կին Քեթրինը, դստերը կոչեցին Շառլոտ։

Սկանդալային հարցազրույցի հետքերով. Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու համար

Բուքմեյքներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես Մեգանն ու Հարրին կանվանեն դստերը։

Հիշեցնենք՝ զույգը ամուսնացել է 2018-ի մայիսին, ուղիղ մեկ տարի անց՝ 2019-ի մայիսին, նրանց ընտանիքը համալրվեց փոքրիկ Արչիով։

Հարրին և Մեգանը հրաժարվել են թագավորական կոչումներից և  Բրիտանիայից տեղափոխվել ԱՄՆ։

Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին

24
թեգերը:
անուն, դուստր, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ

Վերա Բրեժնևային բերման են ենթարկել Բարսելոնայում

58
(Թարմացված է 15:35 20.04.2021)
Հայտնի երգչուհին ինքնաթիռից իջնելուց հետո հայտնվել է Բարսելոնայի օդանավակայանի ոստիկանությունում:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. «ՎԻԱ Գրայի» նախկին մենակատար Վերա Բրեժնևան Instagram-ում պատմել է, որ Բարսելոնայում նախատեսված նկարահանումներից առաջ իրեն բերման են ենթարկել: Բրեժնևան Վերկա Սերդյուչկայայի (արտիստ Անդրեյ Դանիլկո) և նրա մոր հետ նկարահանվել է «Орел и решка» շոուի հոբելյանական թողարկման հաղորդումներում։

«Ուղևորությունը սկսվեց օդանավակայանի ոստիկանությունից, իսկ ոստիկանությունից անմիջապես հետո` նկարահանումներ»- գրել է Բրեժնևան՝ չհստակեցնելով, թե ինչն է եղել բերման ենթարկելու պատճառը։

«Կներես, մամ». Վերա Բրեժնևայի դուստրը որոշել է այլևս չլինել մոր «կրկնօրինակը»․ լուսանկար

Երգչուհին խոստովանել է, որ այդ ճանապարհորդությունը դարձել է իր կյանքի «ամենատպավորիչ» ուղևորություններից մեկը` չնայած այն փաստին, որ հայտնվել է ոստիկանական բաժանմունքում և շատ է հոգնել:

«Ու թեև ես քիչ եմ քնում (բայց սպանվածի պես), գրեթե չեմ ուտում և շատ հոգնած եմ, այդուհանդերձ հրաշալի զգացողություններ եմ ստացել»,- նշել է Բրեժնևան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vera Brezhneva (@ververa)

Ծրագրի թողարկման առաջին մասը եթեր է հեռարձակվել ապրիլի 19-ին, շուտով նախատեսվում է երկրորդ մասի թողարկումը:

Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն «հայկական» երգ են երգում կորոնավիրուսի մասին. տեսանյութ

58
թեգերը:
Ոստիկանություն, Վերա Բրեժնևա