Անհետ կորածների հարազատներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանը կարող է օգնել անհետ կորածների ընտանիքներին. ՀՀ նախագահ

316
(Թարմացված է 00:03 31.03.2021)
Արմեն Սարգսյանը խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հավանականության մասին։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ին տված հարցազրույցում դժվարացել է պատասխանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցին։

«Զուտ տեսականորեն դա կարող է լինել, բայց ե՞րբ։ Մի քանի տարո՞ւց: Ես չգիտեմ։ Հայաստանի համար այս ամենը չափազանց ցավոտ է, ինչպես ժամանակին ցավոտ էր Ադրբեջանի համար», – ասել է նա։

Ըստ նախագահի` մինչ հարաբերությունների կարգավորման մասին խոսելը պետք է լուծել գերիների հարցը։

«Ադրբեջանում հայ գերիներ կան, Հայաստանում ու Արցախում ադրբեջանցի գերիներ չկան, Ադրբեջանում կան: Այս պահին շատ ճիշտ կլիներ, եթե Ադրբեջանը վերադարձներ բոլոր ռազմագերիներին՝ ցուցաբերելով որոշակի մարդասիրական վերաբերմունք։ Կա նաև անհետ կորածների խնդիր։ Նրանց հարազատներն ամեն օր ապրում են դժոխքում: Ադրբեջանը կարող է օգնել այս ընտանիքներին՝ տեղեկատվություն տրամադրելով կամ մարմիններ փոխանցելով», – ասել է Սարգսյանը։

Հիշեցնենք` ՀՀ նախագահը РБК-ին ասել էր նաև, որ արցախյան պատերազմը հնարավոր էր կանխել դիվանագիտական հարաբերությունների ու երկկողմ քննարկումների միջոցով։

316
թեգերը:
Ադրբեջան, անհետ կորած, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Անհետ կորածների հարցով ռուս խաղաղապահներին 2500 արցախցի է դիմել
Հարությունյանը կարևորել է անհետ կորածների, գերիների տվյալների հստակեցման աշխատանքները
Անհետ կորածների հարազատները նախագահականում են եղել
Նատալյա Եփրիկյանը. արխիվային լուսանկար

Comedy Woman-ի աստղերը եգիպտացորեն են վայելում Դիլիջանում

27
(Թարմացված է 00:00 21.04.2021)
Դիլիջանում են Comedy Woman-ի հեղինակ Նատալյա Եփրիկյանը, ռեզիդենտ Ալեքսանդր Գուդկովը և «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik․ Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանի «պավառոտներից»։

Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։

«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», - գրել է նա։

Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։

«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում

Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։

Instagram story Натальи Еприкян
Նատալյա Եփրիկյանի «սթորին»
27
թեգերը:
Comedy club, Նատալյա Եփրիկյան, Դիլիջան
Ըստ թեմայի
«Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club». հայտնվել է Զելենսկու նմանակը
Ախպերս, փող չկա իրավիճակը թող երբեք մեզ չառնչվի. Comedy Club-ի շնորհավորանքը Ջանիբեկյանին
Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին
Արման Անդրեսյան

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

32
(Թարմացված է 22:59 20.04.2021)
Հայաստանի ազատ ոճի հավաքականը, որ մրցումներում ներկայացված էր չորս ըմբիշներով, վաստակեց մեկ բրոնզե մեդալ։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik․ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում  ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում, 4։3 հաշվով հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Միխաիլ Սավային, կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։

Անդրեասյանը շատ հաջող սկսեց մրցաշարը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով առավելության հասնելով Լիտվայի ներկայացուցիչ Արտյոմ Աուգայի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։5 հաշվով պարտության մատնեց լեհ Պատրիկ Օլենչինին։ Եզրափակիչ մտնելու համար Արմանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրայել Կասումովի հետ։ Ցավոք նրան Արմանը զիջեց մեկ միավորի տարբերությամբ՝ 3։4 հաշվով։

79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին։ Քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, Ավագյանը հնարավորություն ունեցավ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու, հաղթելով մակեդոնացի Դեյան Միտրովին, իրավունք վաստակեց բրոնզե մեդալի համար գոտեմարտելու։ Սակայն հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց վրացի Նիկա Կենտչաձեին։

Տաթև Հակոբյանին մեդալ նվաճել չհաջողվեց

Այսպիսով` Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը վաստակեց բրոնզե մեկ մեդալ։ Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում բացակայում էին օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակած Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, որոնք նախապատրաստվում են արդեն օլիմպիական մրցաշարին։ Ապրիլի 22-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։

32
թեգերը:
Արման Անդրեասյան, մեդալ, Լեհաստան, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Հայ ըմբիշները Ուկրաինայից կվերադառնան 8 մեդալով
Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք
Հայ ըմբիշներից մեկը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը. նա վնասվածք է ստացել