Արմեն Սարգսյան

«Բաքվի նավթի տերն եմ, Բրիտանիայից եմ ուղարկված». նախագահը խոսել է իր մասին միֆերից

542
(Թարմացված է 19:20 30.03.2021)
Սարգսյանի խոսքով` ֆեյսբուքում որևէ բարոյական, օրինական սահմաններ չկան՝ ո՛չ բառերի օգտագործման, ո՛չ բարոյականության հարցով։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Aravot.am-ի հետ անդրադարձել է իր մասին պտտվող միֆերին։

Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
© Photo / official site of the Prime minister of RA / Gevorg Perkuperkyan

«Իմ մասին կարդացել եմ շատ հետաքրքիր որոշ գրառումներ, որ ես աշխարհի նավթի տերն եմ, Բաքվի նավթի տերն եմ, Բրիտանիայից եմ ուղարկված, այլմոլորակային եմ: Մարդկանց այս զանգվածը անընդհատ զբաղված է նմանատիպ դավադրություններով, երբ մենք այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն», – ասել է նա։

Սարգսյանի խոսքով` Facebook-ում որևէ բարոյական, օրինական սահմաններ չկան՝ ո՛չ բառերի օգտագործման, ո՛չ բարոյականության հարցով։

«Երբեմն կամ հաճախ այնպիսի տպավորություն եմ ունենում, որ կա երկու Հայաստան: Մեկն այն Հայաստանն է, որն ունի հսկայական խնդիրներ, մյուս կողմից, տեսնում ես այսպես կոչված՝ վիրտուալ, ֆեյսբուքյան Հայաստանը, որն, իհարկե, բուն Հայաստանի հետ ինչ-որ կապ ունի, բայց իրական Հայաստան չէ և «Հայաստան» հեռուստատեսային սերիալի տպավորություն է թողնում», – ասել է նախագահը։

Պետք է հատուկ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ. Արմեն Սարգսյան

Նրա խոսքով` ամեն օր ֆեյսբուքում բամբասանքներ են տարածվում և հաճախ շատերն իրենց պատկերացումները սեփական երկրի մասին կամ թե ինչ է տեղի ունենում երկրում, ստանում են այդ երկրորդ՝ ոչ իրական Հայաստանից:

542
թեգերը:
Facebook, Մեծ Բրիտանիա, նավթ, Բաքու, Նախագահ, Հայաստան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը թաքցրել է երկքաղաքացիության փաստը. 53 փաստաբան դիմել են դատախազին
Ո՞րն է Հայաստանի գլխավոր առավելությունը. Արմեն Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետը
Ազատության հրապարակ

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանին կապույտ ներկ են քսել. տեսանյութ

2
(Թարմացված է 15:08 21.04.2021)
Մայրաքաղաքում հերթական իրավախախտումն է արձանագրվել։ Տեսանյութում երևում է, որ հուշարձանի ստորին հատվածում կապույտ ներկով ինչ–որ բան է գրված։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Անհայտ անձինք կապույտ են ներկել անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Կազմակերպությունը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի ոստիկանություն։

Վանդալիզմ Նոր Երզնկա համայնքում. խաչքարեր են ջարդել. լուսանկարներ

Սպենդիարյանի արձանը հանրապետական նշանակության հուշարձան է։

Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. լուսանկարներ

2
թեգերը:
Ալեքսանդր Սպենդիարյան, Հուշարձան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը
Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացողներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս

Փաշինյանը Սյունիք կատարած այցի շրջանակում եղել է զորամասում

53
(Թարմացված է 14:53 21.04.2021)
Վարչապետը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Премьер-министр Никол Пашинян посетил N военную часть Минобороны (21 апреля 2021). Сюник
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս

«Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին»,–գրել է նա։

Премьер-министр Никол Пашинян посетил N военную часть Минобороны (21 апреля 2021). Сюник
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս

Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։

Премьер-министр Никол Пашинян посетил N военную часть Минобороны (21 апреля 2021). Сюник
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս

Վարչապետը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքի մարզում է։ Նրան ուղեկցում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Լարված իրավիճակ ու բախումներ Ագարակում. քաղաքացիները բողոքում են Նիկոլ Փաշինյանի այցի դեմ

53
թեգերը:
զորամաս, Սյունիք, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին
Քաջարանում վիճակը լարված է․ զոհերի հարազատները թույլ չեն տալու վարչապետին մտնել գերեզման
Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է զբաղվել Փաշինյանին առնչվող Սյունիքի դեպքերով