Համակարգչի մոտ աշխատող տղամարդ

Պատերազմի մասնակիցները ծրագրավորման դասընթաց կանցնեն ու կրթաթոշակ կստանան

58
(Թարմացված է 18:04 30.03.2021)
Դասընթացները հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները պրակտիկա կանցնեն ՏՏ կազմակերպություններում։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռազմական գործողություններին մասնակցած անձանց մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ու զբաղվածության ապահովման նպատակով այսօր հուշագիր է ստորագրվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) ու Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարության միջև։ Տեղեկությունը հայտնում է ԲՏԱՆ մամուլի ծառայությունը։

Ըստ այդմ՝ կկազմակերպվի ծրագրավորման լեզվի դասընթաց՝ առնվազն 200 մասնակցի համար․ կրթական կուրսը կարող է տևել 3-ից 6 ամիս՝ կախված մասնագիտությունից։

ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանը մարտական գործողությունների մասնակիցների ֆիզիկական և հոգեբանական վերականգնումից զատ կարևորել է վերջիններիս սոցիալական երաշխիքների, մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության ապահովումը։

Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը

«Պատերազմի մասնակիցների նկատմամբ պետության պարտավորությունը պատշաճ իրականացվում է առողջության վերականգնման և սոցիալական երաշխիքների տրամադրման շրջանակում։ Միաժամանակ կարևորում ենք նաև պատերազմի մասնակիցների՝ մասնավորապես վիրավորում ստացած անձանց որակյալ կրթություն ստանալու և հետագայում աշխատանքով ապահովվելու իրավունքը»,– ասել է նա։

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում տեղի ունեցող նորարարություններին ու փոփոխություններին, նշել է, որ մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ առաջիկա 5 տարվա ընթացքում առնվազն 20.000 նոր մասնագետների կարիք է լինելու․

«Այս ծրագիրը մեր զինվորների համար կարևորագույն ծրագրերից մեկն եմ համարում, որը հնարավորություն կտա կրթություն ստանալ և որոշակի գործիքակազմի տիրապետելով՝ հետագայում բարձր վարձատրվող աշխատանք գտնել»,– նշել է Արշակյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը ծրագրին մասնակցելու գործում էական է համարել մասնագիտական բազային գիտելիքների առկայությունը, նաև մասնակիցների՝ ծրագրում ընդգրկվելու ու սովորելու շատ մեծ ցանկությունը։

ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը պարզաբանել է, որ ծրագրով հետաքրքրված քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ։ Դասընթացների ընթացքում մասնակիցներին կտրվի կրթաթոշակ, և այն հաջողությամբ ավարտելուց հետո, նրանք պրակտիկա կանցնեն ՏՏ կազմակերպություններում։

Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո

58
թեգերը:
կրթաթոշակ, ծրագրավորում, Պատերազմ, Հայաստան
Ռուս խաղաղապահների անցակետը Շուշի տանող ճանապարհին

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

26
(Թարմացված է 18:13 11.04.2021)
Արցախի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը 99 տոկոսով նվազել է, բայց երկար տարիներ են պետք՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, տնտեսական համագործակցության հաստատման համար։ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Եվրասիական զարգացման» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը։

«Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նվազագույն է։ Ֆորսմաժորային հանգամանքներ հնարավոր են, բայց ընդհանուր առմամբ 99 տոկոսով նվազեցվել են ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, դիվանագիտական, միջազգային-իրավական իրավիճակի շնորհիվ»,- նշել է նա։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը ոչ ռեսուրս, ոչ էլ հնարավորություն ունի փոխելու գոյություն ունեցող ստատուս-քվոն, իսկ Ադրբեջանի առջև դրված են տնտեսական համագործակցության իրականացման, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներ։

«Ներկայիս ստատուս-քվոն բխում է Ադրբեջանի շահերից։ Իրավիճակը համեմատաբար կայուն է», - կարծում է փորձագետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

Արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին այգի է տնկվել Կիպրոսում

«Գործնականում իրագործվել են հայտարարության հիմնական կետերը (հրադադարի մասին-խմբ.), աստիճանաբար լուծվում են հարցերը։ Ընդունելի սցենարը բոլոր հարցերի կարգավորումն է, տնտեսական ակտիվությունը, հայ-ադրբեջանական արաբերությունների նորմալացումը։ Այո, սա այսօր մի քիչ ֆանտաստիկ է թվում։ Դրա համար տարիների աշխատանք է պետք, շատ բան պետք է որոշվի, կան «ստորջրյա խութեր» և ռիսկեր»,- ընդգծել է նա։

26
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի նախագահականում քննարկվել է բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակի հարցը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Զոհերի աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
Գինու բարեգործական աճուրդ և ցուցահանդես-վաճառք

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ավելի քան 4 մլն դրամ է ուղղվել գինու աճուրդից

30
(Թարմացված է 17:50 11.04.2021)
4 միլիոն դրամ (մոտ 7,5 հազար ԱՄՆ դոլար) հաջողվել է հավաքել ապրիլի 8-ին Երևանում կայացած գինու բարեգործական աճուրդի ցուցահանդես-վաճառքի ընթացքում։ Հավաքված ամբողջ գումարը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին («1000+ հիմնադրամ»)

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանում կայացել է գինու աճուրդ և ցուցահանդես-վաճառք, որից ստացված միջոցներն ուղղվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հիմնադրամից Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ 2,6 միլիոն դրամը (մոտ 5 հազար ԱՄՆ դոլար) «բերել է» աճուրդը, իսկ մնացած գումարը հավաքվել է ցուցահանդես-վաճառքի ժամանակ և համտեսի ընթացքում նվիրատվությունների հաշվին:

«Կենաց» անվանումով միջացառման կազմակերպիչներն են ալկոհոլային խմիչքների մասնագետ Վլադ Խաչատրյանը և «Վարդանուշ տատը» զբոսաշրջային նախագծի ղեկավար Ամալյա Ակոպովան։

Специалист по алкоголю Влад Хачатрян на благотворительной выставке-продаже вина в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Վլադ Խաչատրյան

Խաչատրյանի խոսքով՝ ակցիային մասնակցել են Հայաստանի 17 գինեգործական ընկերություն և ֆրանսիական գինիներ ներմուծող մեկ ընկերություն: Տրամադրվել է շուրջ 500 շիշ գինի։

«Ուզում էինք հավաքել մեր գինեգործներին՝ զինծառայողներին օգնելու նպատակով։ Չնայած ես գիտեմ, որ նրանց առանձին-առանձին էլ շատ ավելին են անում։ Կազմակերպչական տեսանկյունից մենք մի փոքր շտապեցինք, քանի որ վախենում էինք, որ կարող են լոքդաուն հայտարարել»,-ասաց նա։

Միաժամանակ, ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրամահավաքի գծով տնօրեն Սոնա Բաղդասարյանը, ակնկալիքները միջոցառումից ընդհանուր առմամբ արդարացել են։

Менеджер по фандрайзингу Фонда страхования военнослужащих Сона Багдасарян
© Sputnik / Aram Nersesyan
Սոնա Բաղդասարյան

«Այցելուների թվում նաև մարդիկ կային, որոնք գինի չեն օգտագործում, բայց եկել էին նվիրատվություն անելու։ Կարծում եմ՝ նման միջոցառումները ոչ միայն օգուտ են հիմնադրամին, այլև օգնում են մեծ թվով մարդկանց պատմել «1000+»-ի առաքելության մասին։ Բացի այդ, դրանք բարեգործական միջոցառումներին մասնակցելու մշակույթ են ձևավորում»,-ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ այս ցուցահանդես-վաճառքը հիմնադրամի կողմից կազմակերպված առաջին նմանատիպ միջջոցառումն է, քանի որ մինչև արցախյան վերջին պատերազմը դրա կարիքը չկար։ «Ցավոք սրտի, զոհված և վիրավոր զինծառայողների թիվը հիմա շատ մեծ է, և մենք բոլոր միջոցներով նվիրատվություններ կներգրավենք ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից»։

«1000+»-ի դրամահավաքի գծով մենեջերն ավելացրեց նաև, որ նմանատիպ միջոցառումներ, ընդ որում՝ ամենատարբեր ձևաչափերի, կանցկացվեն առնվազն ամսական մեկ անգամ։ Մայիսի սկզբին, օրինակ, Arm Marathon սպորտային-կրթական հիմնադրամը հերթական վազքի մարաթոնը կանցկացնի Երևանում, որից ստացված ամբողջ եկամուտը նույնպես կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

30
թեգերը:
աճուրդ, Գինի, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
Ըստ թեմայի
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել
«Ազնավուր» հիմնադրամը շուրջ 105 տոննա օգնություն կտրամադրի Արցախյան պատերազմից տուժածներին
Խաղաղապահներն ու 2 հիմնադրամները մարդասիրական միջոցառումներ են անցկացրել Ստեփանակերտում
Գյուղատնտեսական աշխատանքներ Արցախում

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ

101
(Թարմացված է 18:37 11.04.2021)
Ռուսական զորակազմի հետ բանակցություններ են վարվում՝ հետագա դեպքերը բացառելու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ադրբեջանցիները կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի ուղղությամբ։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, Արցախի ոստիկանություն կրակոցների մասին հաղորդում չի ստացվել, այդ մասին ավելի ուշ է հայտնի դարձել։

«Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են։ Հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է, բայց մենք ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ավելի ենք ուժեղացրել ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերը»,- նշեց Թադևոսյանը։

Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։

Թադևոսյանի խոսքով՝ նախարարի մակարդակով բանակցություններ են անցկացվել նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հետ՝ բացառելու նման դեպքերի կրկնությունը։ Ադրբեջանական կողմից էլ նշել են, թե կրակոցները թիրախավորված չեն եղել։

Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։

«Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ կրակոցները գրեթե 20 րոպե են շարունակվել։

Հուսով ենք` ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին. Արցախի նախագահի խոսնակ

Նշում է՝ նախկինում եղել է, որ օդ կրակեն՝ որպես զգուշացում, բայց գյուղի ուղղությամբ կրակելու առաջին դեպքն էր։

Դրանից հետո գյուղում խուճապ չկա, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են, թեպետ նշված դաշտում աշխատել դեռ վախենում են։

Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։

101
թեգերը:
կրակոց, ադրբեջանցի, Արցախ
Ըստ թեմայի
Պուտինը բանակցություններ է վարել Էրդողանի հետ ու քննարկել Ղարաբաղի թեման
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Վարդաձորի բնակիչներին
«The Halo trust»-ը զինամթերքի պայթեցման աշխատանք է իրականացնելու Իվանյան գյուղում