Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը թաքցրել է երկքաղաքացիության փաստը. 53 փաստաբան դիմել են դատախազին

322
(Թարմացված է 17:12 30.03.2021)
Մարտի 10-ին Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ սկսում է Արմեն Սարգսյանի «վախերի բացահայտման գործընթացը»։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ։ Տեղեկությունը հայտնում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012–ին առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018–ին այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը:

«ՀՀ նախագահի ընտրության համար Ա.Սարգսյանին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը տրվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը և Արմեն Սարգսյանի կողմից իր դիմումում նշված՝ այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ հայտարարությունը: Այս կապակցությամբ հարկ է նշել նաև, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը ստուգելու այլ կարգավորումներ», - նշված է Զոհրաբյանի գրառման մեջ։

Փաստաբանների պալատի նախագահը մտադիր է ՀՀ նախագահի հարցով դիմել դատարան

Մարտի 10-ին Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ սկսում է Արմեն Սարգսյանի «վախերի բացահայտման գործընթացը»։ Զոհրաբյանը դիմել էր բրիտանական «Eurasia House International» ընկերությանը և տեղեկացել, որ Արմեն Սարգսյանը 30.05.2002–ից մինչև 09.06.2015–ը հանդիսացել է «Eurasia House International»-ի տնօրենը, այն դեպքում, երբ 2013-2018թթ.–ին գտնվել է դիվանագիտական ծառայության մեջ: Բրիտանական ընկերությունից նաև հայտնել էին, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ունեցել 10 տարի՝ 2003 թվականից 2012 թվականը:

322
թեգերը:
փաստաբան, Արա Զոհրաբյան, քաղաքացիություն, Հայաստան, Մեծ Բրիտանիա, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյան. «Ո՛չ աջ ենք, ո՛չ ձախ ենք, ո՛չ սև ենք, ո՛չ սպիտակ ենք»
Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուստամ Բադասյանին
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ
Первый заместитель министра транспорта, связи и инормационных технологий РА Акоп Аршакян

Լրագրողին հարվածելն իրավական ընթացք չի ստանա. ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Արշակյանի դեմ

10
(Թարմացված է 16:20 13.04.2021)
Երևանի սրճարաններից մեկում լագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Րոպեներ անց մոտեցել էր լրագրողին և հարվածել նրան, և կոտրել գույքը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրդյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:

Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։

Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարական ներկայացրեց։

10
թեգերը:
Քրեական գործ, Նախարար, Հակոբ Արշակյան
 Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

54
(Թարմացված է 16:01 13.04.2021)
Նիստի ժամանակ քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Премьер-министр Никол Пашинян на заседании Совета безопасности Армении (13 апреля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյան

Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

Заседание Совета безопасности Армении (13 апреля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Հիշեցնենք` ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նախորդ նիստն անցկացվել էր մարտի 30-ին։

54
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Նիստ, Անվտանգության խորհուրդ, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինը փորձում է հասկանալ Փաշինյանի ու Քոչարյանի դիրքորոշումն Արցախի հարցում. Հակոբյան
«Փաշինյանը չի կարող վարչական ռեսուրսն օգտագործելով հաղթանակ ապահովել». քաղտեխնոլոգ
Փաշինյանը գեներալներին խոստացել է պատերազմի պարտության պատճառները չքննել. Մարուքյան