ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Մարտի 1»-ի գործով դատական նիստն այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում: Նախապես տեղեկանալով, որ դատախազությունը միջնորդել է հետաձգել նիստը` ՍԴ-ի որոշման վերաբերյալ ծավալուն միջնորդություն ներկայացնելու համար դատարանից լրացուցիչ ժամանակ խնդրելով, իսկ մեղադրող դատախազները նիստին ներկա չեն, մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որոշեց լքել դատական նիստերի դահլիճը:
Հասնելով դահլիճի մուտքի դռանը՝ Քլոյանը վիրավորական արտահայտություն արեց ամբաստանյալների հասցեին՝ նրանց «թուրք» անվանելով:
Ի պատասխան դահլիճից հնչեց. «Թուրքը դու ես, արա՛, հե՜յ»:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հանգստության կոչ արեց դատավարության մասնակիցներին, ինչին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հարցրեց, թե ինչո՞ւ դատավորը նկատողություն չարեց տուժողի իրավահաջորդին:
Աննա Դանիբեկյանն ասաց, թե չի լսել նրա ասածը:
«Մի հատ հարցրեք, հիմա թող կարգադրիչներն ասեն հարգելի դատարան, ու անկախ նրանից, որ դուրս է եկել, դատական սանկցիա, խնդրում եմ, կիրառեք»,- ասաց նա:
Դատավորը, սակայն, մնաց անդրդվելի՝ ևս մեկ անգամ հանդարտության կոչ անելով ու սպառնալով հակառակ դեպքում ընդհատել դատական նիստն ու այսօր այն այլևս չշարունակել:
Որոշ ժամանակ անց դահլիճում լռություն հաստատվեց ու նիստը շարունակվեց:
Հիշեցնենք` 2008-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։
Մարտի 1-ի դեպքերը ներկայիս իրավիճակի համեմատ «մանկական խաղեր» են. Քոչարյան
10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ ստացավ։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Գործով անցնում են նաև 2008-ին ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԽՔ Արմեն Գևորգյանը:
«Մարտի 1»-ի դատն անհարկի ձգձգվում է. փաստաբաններն ու դատավորը մեղադրում են միմյանց
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Վայոց ձորի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 101-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ Ռ․ Շ․, ծնված 1988 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:
Փրկարարները ուղևոր Դ․ Փ․-ին (ծնված 1992 թ․) հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, մյուս ուղևոր Վ․ Կ․-ն (ծնված 1995 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից և վերջիններս հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։
Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:
Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։
Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա. դեպքը կքննի ՀՔԾ–ն
Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։
Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։
Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարականի դիմում ներկայացրեց։
Վեճից առաջ Հակոբ Արշակյանը կնոջ հետ ընդմիջում է արել սրճարանում. տեսանյութ և մանրամասներ