Սեյրան Օհանյան. արխիվային լուսանկար

Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին

562
(Թարմացված է 14:48 05.04.2021)
Սեյրան Օհանյանը կարծում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն ավելի լավ է` իր պարտականությունները կատարի երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Իշխանությունները չեն հասկանում, որ ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու ՀՀ–ի և Արցախի։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։

Այս տարի ապրիլի 24-ը կունենա հավելյալ խորհուրդ. ԱԳ նախարար

Նշենք, որ մեծ աղմուկ է բարձրացրել Գրիգորյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արված այն հայտարարությունը, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։

«Իրենց թվում է` թուրքերին շողոքորթելով թուրքերն ընդառա՞ջ են գնալու Հայաստանին։ Թուրքերն իրենց նպատակն ունեն` «Մեծ Թուրանի» գաղափարն իրագործել»,–ասաց Օհանյանը։

Նա հավելեց, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն ավելի լավ է` իր պարտականությունները կատարի երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Օհանյանը հիշեցրեց, որ ԱԽՔ–ի պարտականություններն են` անվտանգային համակարգի համապատասխան պայմաններ ստեղծել մինչև պատերազմն ու պատերազմի ժամանակ։

Բացի այդ, նրա խոսքով, ԱԽ–ն այն կառույցն է, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ եզրակացություններ է կազմվում և ճիշտ որոշումներ ընդունվում` պատերազմը շարունակել կամ կանգնեցնել։

Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար» հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է.

«Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։

Երեկ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտնել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ում տեղյակ չեն Թուրքիայի հետ ինչ-որ քննարկումների, խորհրդակցությունների մասին։ Նման խորհրդակցություններ, ըստ նրա, չկան։

ՀՀ–ն թշնամիներ չի փնտրում տարածաշրջանում. Այվազյանը` թուրքական սպառնալիքի մասին

562
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Թուրքիա, ապաշրջափակում, Սեյրան Օհանյան
Ըստ թեմայի
ՍԴ որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրվեց` քաղաքական հետապնդում է եղել մեր դեմ. Սեյրան Օհանյան
Բանակը ճիշտ է արել, և վարչապետն իրավունք չունի հետապնդելու հրամանատարներին. Սեյրան Օհանյան
Փաշինյանը չի հասկանում բանակում «հներ» ունենալու կարևորությունը. Սեյրան Օհանյան
Первый заместитель министра транспорта, связи и инормационных технологий РА Акоп Аршакян

Լրագրողին հարվածելն իրավական ընթացք չի ստանա. ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Արշակյանի դեմ

11
(Թարմացված է 16:20 13.04.2021)
Երևանի սրճարաններից մեկում լագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Րոպեներ անց մոտեցել էր լրագրողին և հարվածել նրան, և կոտրել գույքը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրդյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:

Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։

Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարական ներկայացրեց։

11
թեգերը:
Քրեական գործ, Նախարար, Հակոբ Արշակյան
 Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

55
(Թարմացված է 16:01 13.04.2021)
Նիստի ժամանակ քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Премьер-министр Никол Пашинян на заседании Совета безопасности Армении (13 апреля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյան

Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

Заседание Совета безопасности Армении (13 апреля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Հիշեցնենք` ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նախորդ նիստն անցկացվել էր մարտի 30-ին։

55
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Նիստ, Անվտանգության խորհուրդ, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինը փորձում է հասկանալ Փաշինյանի ու Քոչարյանի դիրքորոշումն Արցախի հարցում. Հակոբյան
«Փաշինյանը չի կարող վարչական ռեսուրսն օգտագործելով հաղթանակ ապահովել». քաղտեխնոլոգ
Փաշինյանը գեներալներին խոստացել է պատերազմի պարտության պատճառները չքննել. Մարուքյան