Արա Այվազյան

«Մեր գերիների թիվը 188 չէ». ԱԳ նախարար

227
(Թարմացված է 15:53 29.03.2021)
Արա Այվազյանը նշեց` միջազգային ճնշման արդյունքում Ադրբեջանը հասկացել է, որ գերիների վերադարձը կլինի շատ կարևոր քայլ վստահության մթնոլորտի վերաձևավորման և վերահաստատման գործում։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik.  Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի չկա. Հայաստանը կատարել է իր մարդասիրական պարտավորությունը։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը` ի պատասխան հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին։

Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե կան արդյո՞ք ադրբեջանցի գերիներ ՀՀ–ում և եթե չկան, ինչի՞ դիմաց ենք կառուցողական դաշտ բերելու Ադրբեջանին, որպեսզի իր պարտավորությունները կատարի և մեր 188 գերիներին վերադարձնի։

«Հայ գերիների թիվը, որ նշեցիք, ուզում եմ հստակեցնել, որ մեր գերիների թիվը 188 չէ. այդ թիվը նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, և դատարանը տեղեկություններ է պահանջել այդքան անձի առնչությամբ։ Մեր գերիների թիվը տարբեր է, սակայն ես հիմա այդ թիվը չեմ հնչեցնի»,–ասաց Այվազյանը։

Նախարարը նշեց, որ միջազգային ճնշման արդյունքում Ադրբեջանը հասկացել է, որ գերիների վերադարձը կլինի շատ կարևոր քայլ վստահության մթնոլորտի վերաձևավորման և վերահաստատման գործում։

Պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր. Այվազյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 249 հայերի առնչությամբ միջանկյալ միջոցի կիրառման դիմումներ է ստացել։

Համաձայն ՀՀ կառավարության տրամադրած տեղեկատվության` վերոնշյալ անձանցից 58-ը վերադարձվել են 2020–ի դեկտեմբեր և 2021–ի փետրվար ամիսների ընթացքում, իսկ 7 անձինք գտնվել են մահացած։ 249 հայերից 72-ը դեռևս գտնվում են Ադրբեջանում, որոնց գերության և պահման փաստը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից։

Ինչ վերաբերվում է մյուս 112 անձանց, ապա Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ իրենք չեն կարողացել նույնականացնել այդ անձանց իրենց մոտ պահվող անձանց շրջանում:

«Ժամանակ չունենք». Զոհրաբյանը կոչ է անում գերիների վերադարձի խնդրի շուրջ համախմբել ջանքերը

Հավելենք, որ արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր վերադարձվել է 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում՝ ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։

Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իր մոտ մնացածները «ահաբեկիչներ են»։

 

227
թեգերը:
Ադրբեջան, ռազմագերի, գերի, Արա Այվազյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախի նախագահն ու ՀՀ արտգործնախարարը քննարկել են գերիներին վերադարձնելու քայլերը
ՌԴ դեսպանն ասել է՝ կքննարկվի՞ արդյոք հայ գերիների հարցը ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
Այվազյանն ու Թովմասյանը խոսել են գերիներին վերադարձնելու շուրջ ձեռնարկվող քայլերի մասին
Անձրևային օր

Անձրև կգա, բայց ոչ Երևանում. եղանակի տեսություն

8
(Թարմացված է 15:29 11.04.2021)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ տեղումները կդադարեն ապրիլի 15-ին:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության մեծ մասում ապրիլի 12-14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Տեղումները կդադարեն ապրիլի 15-ին:

Եղանակի կանխատեսում

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 12-ին սպասվում է հիմնականում ամպամած, բայց առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +19-ից +21, երեկոյան՝ +12-ից +14 աստիճան։

Հայաստանում եղանակային անոմալիա է գրանցվել. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում

8
թեգերը:
եղանակ, Երևան, Հայաստան, Անձրև
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Մալթան պատրաստ է մինչև 200 եվրո վճարել յուրաքանչյուր զբոսաշրջիկի
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս
«Սուրենյան ջան, ինչի՞ եք այդպես բարկացել». օգտատերերը միացել են օդերևութաբանի չելենջին
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3-րդն է երկամարտի արդյունքներով

167
Հայ ծանրորդները հայրենիք են վերադառնալու 2-ական ոսկե և արծաթե, 4 բրոնզե մեդալներով։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Մոսկվայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտի մեդալային հաշվարկում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Մեր մարզիկները Հայաստան կվերադառնան 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներով։

Առաջին տեղում Ուկրաինան է՝ 4 ոսկե, 1-ական արծաթե և բրոնզե մեդալներ, երկրորդ տեղում Բուլղարիան է՝ 3-ական ոսկե և արծաթե, 1 բրոնզե մեդալով:

Մեր հարևանները թեպետ առաջին տասնյակում են, բայց զիջում են Հայաստանին․ Վրաստանի հավաքականը 4-րդ, Թուրքիայինը՝ 7-րդ, Ադրբեջանինը 10-րդ տեղում է։

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդն է՝ 23 մեծ ու փոքր մեդալներով: Այստեղ առաջին երկու տեղերն անփոփոխ են՝ Ուկրաինա և Բուլղարիա, երրորդ տեղում Ռումինիան է։ Թիմային հաշվարկում հարևան Վրաստանի հավաքականը 1 հորիզոնականով առաջ է անցել՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։

Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

167
թեգերը:
Հայաստան, Եվրոպա, ծանրամարտ
Ըստ թեմայի
Եվրոպայի առաջնությունում Արփինե Դալալյանը 4-րդն է
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են
Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր