Սուպերմարկետ

Սուպերմարկետները խաղի նույն կանոնները կունենան բոլոր ապրանքների վաճառքի համար

71
(Թարմացված է 12:47 29.03.2021)
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն` սուպերմարկետների գործունեության մեջ որոշակի փոփոխություններ կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Հայաստանում գործող սուպերմարկետները չպետք է որոշ ապրանքների համար չհիմնավորված առավելություններ սահմանեն` ի վնաս մյուսների։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը` ներկայացնելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում վերջերս ընդունված փոփոխությունները։

Ընթացիկ պայմաններում սուպերմարկետներն այս կամ այն ապրանքի վաճառքի համար կարող են տարբեր վճարում ուզել։ Այդ պատճառով էլ ՏՄՊՊՀ–ն սուպերմարկետների ցանցերից այսուհետ կպահանջի, որ նույն կանոնները սահմանվեն բոլոր մատակարարների համար՝ լինի դա փոքր ընկերություն, թե խոշոր կամ էլ արտասահմանյան խոշոր ապրանքանիշների դիստրիբյուտորներ։

«Սուպերմարկետը կարող է լրացուցիչ վճարումներ ուզել, որպեսզի ապրանքը տեղադրվի առավել տեսանելի վայրում։ Սակայն այդ պայմանները պետք է լինեն թափանցիկ և ամրագրվեն պայմանագրերում»,–ասաց Գևորգյանը

Սրա շնորհիվ մատակարարները (հատկապես փոքր տեղական արտադրողները) պաշտպանված կլինեն սուպերմարկետների կամայական լուծումներից, որոնք չարաշահում են իրենց դիրքը շուկայում: Այս պահանջները տարածվելու են ավելի քան 4 խանութ և ավելի քան 3 մլրդ դրամ տարեկան շրջանառության ունեցող առևտրային ցանցերի վրա։

Հիշեցնենք, որ օրինագիծն արդեն ընդունվել է խորհրդարանում և ուղարկվել նախագահի ստորագրմանը։

2021-ի վերջում կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ. Վահան Քերոբյանի նոր կանխատեսումը

71
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), խանութ, Հայաստան
Ըստ թեմայի
Թուրքիայից Հայաստան ոչ միայն լոլիկ ու վարունգ է ներկրել, այլ նաև ծիրան. «Ժողովուրդ»
Ձվի շուկայում գրանցված գնային տատանումները
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
ՀՀ քննչական կոմիտե

Տավուշի մարզում թունավորումից մահացած 11-ամյա աղջկա դեպքով քրգործ է հարուցվել

2
Ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հատկանիշներով հարուցված քրգործով հարցաքննվել են մի շարք անձինք։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 11-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման դեպքով քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 19-ին` ժամը 22:26-ին, Գետահովիտ գյուղից նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղում բնակվող ընտանիքի 4 անդամներ` 41–ամյա ծնողներն ու 11 և 14 տարեկան երեխաները։ 11 տարեկան աղջիկը հիվանդանոցում մահացել է։

«Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն: Առգրավվել են վերոհիշյալ 4 անձանց ամբուլատոր բժշկական քարտերի բնօրինակները, շտապ բուժօգնության կանչի թերթիկը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Կատարվել են զննություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով հարուցված քրգործով հարցաքննվել են մի շարք անձինք։ Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Գետահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Չաբուխյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` մահացած 11-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման պատճառը եղել է այգուց հավաքած կանաչին։

2
թեգերը:
Մահ, աղջիկ, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան
Ըստ թեմայի
Կրակոցներ Երևանում. ոստիկանները զինված տղամարդուն բերման են ենթարկել
Երևանում դիմակի պատճառով սպանություն կատարած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Գյումրիում ամուսինը սպանել է կնոջը հարևանի տանը
Կապան

ԱԱԾ պետն ու ոստիկանության պետը շտապ ժամանել են Սյունիք

32
(Թարմացված է 15:52 21.04.2021)
ՀՀ վարչապետի մարզային այցի մասին նախապես տեղյակ չեն պահել նաև ուժային կառույցների պատասխանատուներին։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանն ու ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը քիչ առաջ ժամանել են Կապան ու շտապ մուտք գործել Սյունիքի մարզպետարանի շենք, որտեղ այս պահին գտնվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում է ապրիլի 20-ից։ Նրա այցի մասին նախապես չէր հայտարարվել։ Ըստ մամուլի, վարչապետի այցի մասին նախապես տեղյակ չեն պահել նաև ուժային կառույցների պատասխանատուներին։

Նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Երեկ երեկոյան անսպասելիորեն պաշտոնանկ էին արվել Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի և Կապանի ոստիկանապետները։ Միաժամանակ արվել էին նաև նոր նշանակումներ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները նրան ընդունել են վրդովված և սառը։

Այսօր Նիկոլ Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով են դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

Այցի ընթացքում Փաշինյանը եղել է Սյունիքի զորամասերից մեկում, որտեղ ծանոթացել է օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

32
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Սյունիք, Արմեն Աբազյան, Վահե Ղազարյան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին
Նաիրա Զոհրաբյանը գերիների մայրերի նամակը հանձնել է ԵԽԽՎ–ում գերմանացի գործընկերներին
Տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները եվրասիական գործընկերության կարկաս կդառնան. Պուտին