ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության բացման հարցն աշխատանքային քննարկումների փուլում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 24-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ քննարկում են խորհրդային ժամանակներում գործող բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը: ԽՍՀՄ–ի տարիներին Տավուշի մարզն Ադրբեջանի հետ էր կապում Իջևան-Ղազախ-Բաքու երկաթուղին։
«Աշխատանքային քննարկումներ, բնականաբար, կան այդ ուղղությամբ։ Դա համարվում է մեր տնտեսական զարգացման հնարավորություններից մեկն առաջիկա տարիների համար։ Գիտեք, որ հատկապես ինտենսիվ քննարկվում է հարավային ուղղությունը, քանի որ ես էլ եմ կարծում, որ հարավային ուղղությունը, հատկապես՝ երկաթգծի, հնարավորություն է Երասխից մինչև Միջին Արևելյան շուկաներ։ Նշանակում է` տրանսպորտային ենթակառուցվածքների տեսանկյունից Հայաստանի կարգավիճակը կփոխվի», - նշեց Չոբանյանը։
Մյուս կողմից Հայաստանը կապող օղակ կդառնա Արևելքի ու եվրոպական մայրցամաքի միջև։
Մարզպետի խոսքով՝ քննարկումների ներկա փուլում ուշադրության կենտրոնում է նախկինում գոյություն ունեցող ենթակառուցվածքը, այդ թվում` Տավուշի մարզով անցնող Հրազդան-Ղազախ երկաթուղին։
«Այս պահին այդ ուղղությունը բացելու հետ կապված որևէ առարկայական որոշում չկա, կատարվում են ուսումնասիրություններ, որովհետև կան վթարված, վերանորոգման ենթակա հատվածներ։ Գործընթացն աշխատանքային փուլում է, և այս պահին որևէ լուծման մասին դեռևս չենք կարող խոսել», - նշեց Չոբանյանը։
Ընդ որում՝ խոսքն ինչպես երկաթուղու, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության մասին է։
Սահմանային լուրերի պատճառով Տավուշում որոշ ներդրողներ կասեցրել են իրենց ծրագրերը
Ինչ վերաբերում է այն հնարավորություններին, որոնք ի հայտ կգան տրանսպորտային հաղորդակցության վերականգնման դեպքում, ապա մարզպետի խոսքով` այդ ճանապարհն առաջին հերթին Վերին Լարսի երկաթուղային այլընտրանքը կդառնա:
Բացի այդ, կկրճատվի Երևանից Վրաստան տանող ճանապարհը, այդ թվում՝ դեպի Փոթի նավահանգիստ, ինչը կարևոր է Հայաստանի համար։
Նման հեռանկարը, ըստ մարզպետի, մեծ նշանակություն ունի ոչ միայն Տավուշի մարզի, այլև ողջ Հայաստանի տնտեսվարողների համար։
«Լոգիստիկ խնդիրը Հայաստանի տնտեսության մեջ, կարծում եմ, ամենախնդրահարույցներից մեկն է։ Դրա մասին շատ է խոսվում։ Երբ անդրադառնում ենք մեր մրցակցային թերություններին, եթե ոչ առաջին, ապա երկրորդ հերթին խոսում ենք այն մասին, որ մենք շրջափակված ենք, մեր լոգիստիկ հնարավորությունները խիստ սահմանափակ են», - նշեց Չոբանյանը։
Եթե այս նախագիծը փոխի Հայաստանի լոգիստիկ կարգավիճակը, ապա ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը կզգան երկրի տնտեսության բոլոր ոլորտները։
Անվտանգության հարցը, նրա խոսքով, այս դեպքում տեխնիկական բնույթ է կրում։ Աշխարհում կան նման նախագծերի բազմաթիվ օրինակներ, որոնք ապացուցում են, որ խնդիրը կարելի է լուծել։ Իհարկե, դա ենթադրում է մեծ ծավալով կազմակերպչական, մեթոդաբանական, բովանդակային աշխատանք։
«Բայց դա հնարավոր է իրականացնել, և մենք դրանից չպետք է վախենանք», - ասաց Չոբանյանը։
Հիշեցնենք, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով զբաղվում է աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ: Քննարկվում են ինչպես հաղորդակցության ուղիների վերականգնման հնարավորությունները, այնպես էլ բեռների ընթացքի կարգն ու անվտանգությունը։
Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել շուրջ 300 հայ պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ ՀՀ դատախազությունը որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի այս քայլին։
«Ի վերջո դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություններ, իրականացրել է այնպիսի քրեական հանցագործություններ, որոնք մերժելի են մի շարք օրենքներով, կոնվենցիաներով, զանգվածային ոչնչացման քիմիական զենքեր է կիրառել։ Բայց որևէ հիմքով մենք չունենք Ադրբեջանի ռազմական ու քաղաքական գործիչների նկատմամբ հետախուզում»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս պահին մեկ ադրբեջանցու է հետախուզում՝ ֆուտբոլային մեկնաբանի։
Պատգամավորի համոզմամբ` հատկապես Ադրբեջանի վերջին քայլից՝ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացումից հետո Հայաստանը պետք է մտածի այդ ուղղությամբ ու միջազգային ասպարեզում ազատ տեղաշարժի դժվարություններ ստեղծի ադրբեջանցի պաշտոնյաների համար՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով։
Հիշեցնենք՝ 2020թ-ի նոյեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն որոշում էր կայացվել Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովի նկատմամբ քրեական գործ հարուցելու՝ ազգային և ռասայական թշնամանք, հրապարակային ցեղասպանություն հրահրելու մեղադրանքով։
Ս․թ մարտին ՀՀ գլխավոր դատախազությունը Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հետախուզում հայտարարեց։
Ադրբեջանը չի հրապարակել բոլոր այն հայ պաշտոնյաների ցանկը, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Մամուլից հայտնի է, որ այդ ցանկում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, գեներալ Ջալալ Հարությունյանը, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Մահացել է հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը՝ տիկին Էմման: Երգչուհին Instagram-ի իր էջում ընտանեկան արխիվային լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել:
«Երբեք չէի մտածի, որ այս տողերն այսքան շուտ կգրեմ: Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի, ինչքան ենք քեզ կարոտելու»,- գրել է երգչուհին:
View this post on Instagram
Զարուհու դուստրը՝ Սոֆի Դևոյան կրտսերը, վերահրապարակել է մոր գրառումը։ «Իմ մանկության ամենավառ հիշողությունները կապված են քեզ հետ, իմ լույս տատիկ: Քո բացը շատ եմ զգալու: Աստված հոգիդ լուսավորի, դու միշտ մեր սրտերում ես»,–հրապարակմանը կից գրել է Սոֆին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր Սոֆիի պապիկը՝ բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանը։