Չգործող Բերդի օդանավակայանի թռիչքուղին` մոտակա շենքի պատուհանից

Տավուշը պետք է ավելի լավ օգտագործի Թբիլիսիի օդանավակայանի հնարավորությունները. մարզպետ

113
Հայաստանի հյուսիսարևելյան շրջանում երկու փոքր օդանավակայան կար, սակայն առաջիկայում դրանց գործարկումը նպատակահարմար չէ։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Տավուշի մարզը պետք է ավելի արդյունավետ օգտագործի Վրաստանի մայրաքաղաքի օդանավակայանի հնարավորությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ պատասխանելով մարզում փոքր օդանավակայանների աշխատանքի վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցին։

Губернатор Тавушской области Айк Чобанян во время форума по стратегии экономического развития области в 2021-2025гг (26 марта 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայկ Չոբանյան

«Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մեջ մենք, բնականաբար, դիտարկում ենք նաև այս սեգենտը, որում մենք ունեցել ենք երկու փոքր օդանավակայան՝ Բագրատաշենում և Բերդում։ Բերդինը ավելի խնդրահարույց է Ադրբեջանի հետ սահմանային լինելու պատճառով։ Բայց Բագրատաշենի օդանավակայանը ևս սկզբունքորեն կարող է դիտարկվել», - ասաց Չոբանյանը։

Առաջինը ես կլինեմ սահմանում. Տավուշի մարզպետը մեկնաբանել է սահմանազատման մասին լուրերը

Այս պահին մարզի ղեկավարությունն առաջին տարիների համար նման խնդիր չի դնում։ Սակայն Տավուշում պատրաստ են ուսումնասիրել այդ հնարավորությունը և հարցը ներառել 2021-2025 թվականներին մարզի զարգացման ռազմավարության մեջ։

«Զարգացման ռազմավարության մեջ անդրադարձ կա օդային տրանսպորտին և մասնավորապես Բագրատաշենի օդանավակայանին ու Այգեպարի օդանավակայանին։ Բայց այս պահին այդ օդանավակայանի կոնկրետ բացման, գործարկման հետ կապված որևէ խնդիր չենք դնում։ Ես կարծում եմ, որ մենք օդային տրանսպորտի տեսանկյունից այսօր մեծ խնդիր ունենք նաև տնտեսական տեսանկյունից ավելի արդյունավետ դարձնելու Թբիլիսիի օդանավակայանի տված հնարավորությունները», - ասաց Չոբանյանը։

Բերդի օդանավակայանի պատմությունը կարող եք կարդալ Sputnik Արմենիայի նյութում։

113
թեգերը:
Բերդ, օդանավակայան, Թբիլիսի, Տավուշ
Նատալյա Եփրիկյանը. արխիվային լուսանկար

Comedy Woman-ի աստղերը եգիպտացորեն են վայելում Դիլիջանում

25
(Թարմացված է 00:00 21.04.2021)
Դիլիջանում են Comedy Woman-ի հեղինակ Նատալյա Եփրիկյանը, ռեզիդենտ Ալեքսանդր Գուդկովը և «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik․ Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանի «պավառոտներից»։

Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։

«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», - գրել է նա։

Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։

«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում

Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։

Instagram story Натальи Еприкян
Նատալյա Եփրիկյանի «սթորին»
25
թեգերը:
Comedy club, Նատալյա Եփրիկյան, Դիլիջան
Ըստ թեմայի
«Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club». հայտնվել է Զելենսկու նմանակը
Ախպերս, փող չկա իրավիճակը թող երբեք մեզ չառնչվի. Comedy Club-ի շնորհավորանքը Ջանիբեկյանին
Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին
Արման Անդրեսյան

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

32
(Թարմացված է 22:59 20.04.2021)
Հայաստանի ազատ ոճի հավաքականը, որ մրցումներում ներկայացված էր չորս ըմբիշներով, վաստակեց մեկ բրոնզե մեդալ։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik․ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում  ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում, 4։3 հաշվով հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Միխաիլ Սավային, կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։

Անդրեասյանը շատ հաջող սկսեց մրցաշարը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով առավելության հասնելով Լիտվայի ներկայացուցիչ Արտյոմ Աուգայի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։5 հաշվով պարտության մատնեց լեհ Պատրիկ Օլենչինին։ Եզրափակիչ մտնելու համար Արմանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրայել Կասումովի հետ։ Ցավոք նրան Արմանը զիջեց մեկ միավորի տարբերությամբ՝ 3։4 հաշվով։

79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին։ Քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, Ավագյանը հնարավորություն ունեցավ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու, հաղթելով մակեդոնացի Դեյան Միտրովին, իրավունք վաստակեց բրոնզե մեդալի համար գոտեմարտելու։ Սակայն հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց վրացի Նիկա Կենտչաձեին։

Տաթև Հակոբյանին մեդալ նվաճել չհաջողվեց

Այսպիսով` Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը վաստակեց բրոնզե մեկ մեդալ։ Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում բացակայում էին օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակած Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, որոնք նախապատրաստվում են արդեն օլիմպիական մրցաշարին։ Ապրիլի 22-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։

32
թեգերը:
Արման Անդրեասյան, մեդալ, Լեհաստան, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Հայ ըմբիշները Ուկրաինայից կվերադառնան 8 մեդալով
Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք
Հայ ըմբիշներից մեկը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը. նա վնասվածք է ստացել