ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դաշնակից երկու երկրների միջև իրավական փոխօգնության, քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացմանը և փորձի փոխանակմանը միտված համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:
«Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձման հնարավորություններին, այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք `հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, հրավիրել էր Հայաստան:
Հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը մարդկության դեմ հանցագործություն է. Աննա Նաղդալյան
Հրավերն ընդունվել է, և ապրիլին նախատեսված է ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:
Արթուր Դավթյանը և դեսպան Կոպիրկինն այս համատեքստում քննարկել են նաև վերոնշյալ այցի օրակարգին, կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են իրենց աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
«Ժամանակացույցն անփոփոխ է. Երևանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի` ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին»,– հիշեցնում է ՀԿԵ–ն:
Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց՝ տեղերն ամրագրելով railway.am կայքում։
Հիշեցնենք` արագընթաց էլեկտրագնացքների ուղերթերը ժամանակավորապես կասեցվել էին տեխնիկական պատճառներով։
Երևանում դաժանաբար սպանված Համբարձում Ղանդիլյանի անունով էլեկտրաքարշ գործարկվեց
Նոր վագոններ մայիսից, էլեկտրագնացքներ` օգոստոսից. «Հարավկովկասյան երկաթուղին» կհամալրվի
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ «ցեղասպանություն» եզրույթը գործածելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ։
Նա հրապարակել է ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված պատասխանի բովանդակությունը:
Նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի վարչակազմը, շնորհակալություն հայտնելով հայ պատմաբաններին կապ հաստատելու և տրամադրված տեղեկատվության համար, գնահատել են իրենց հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն:
«Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ՝ ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք նամակը և կաշխատենք ընթացք տալ»,-մասնավորապես նշված է Սպիտակ տան պատասխանում:
Մելքոնյանը հայտնել է, որ հայ պատմաբանների ընկերակցության և գիտական հանրության նամակը ԱՄՆ նախագահական նստավայր էր հասել ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևայի ջանքերով:
Հավելենք, որ Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունը նամակ էին ուղարկել Ջո Բայդենին, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան հետևություններ արվեին «ցեղասպանություն» բառը գործածելու համար:
Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան
Մելքոնյանը կարծիքով՝ նամակի պատասխանից կարելի է հուսալ, որ Ջո Բայդենը կօգտագործի «ցեղասպանություն» բառը:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ղեկավարությունը փորձում է ապակայունացնել իրավիճակը Դոնբասում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ:
Դրան զուգահեռ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են սադրանքներ իրականացնել օդային տարածքում և Սև ծովի ջրային տարածքում:
«Ռազմաքաղաքական իրադրությունը հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ բարդ է մնում»,-ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ լարված իրավիճակը կապված է այն բանի հետ, որ մի շարք պետություններ փորձում են մեծացնել իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի Դաշնության արևմտյան և հարավային սահմանների մոտ։
ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ