Արխիվային լուսանկար

Երևանում և մարզերի գերակշիռ մասում երկար ժամանակ լույս չի լինելու

114
(Թարմացված է 09:14 25.03.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացի փ. 18-45 սեփական տներ, Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կառավարական ավտոպարկ, Պետական Ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց (Իսակովի պող․),

11:00-16:00 Արցախի փ. 1,1բ շենքեր, Արեշ 25փ. 1-21, 10-31; 27փ. 1-35; 28փ. 18-45; 29փ. 1-25; 30փ. 25-48; 34փ. 34 – 84; 36փ. 27-58 սեփական տներ, Առինջ գյուղ` Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Արաբկիր 47 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրվանզադե փ․ 33/19 շենք, Կիևյան փ․ 12 շենք, Մայիսի 9-ի փ․ 2, 4/1, 4/2, 4/3 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․ 13ա, 21 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

10։00-14։00 Ուջան գյուղ,

11:00-17:00 Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Օշական և Սասունիկ գյուղեր,

Արարատի մարզում՝

10։00-13։00 Վեդի քաղաք` Արարատյան, 26 Կոմիսարների, Իսահակյան փողոցներ մասնակի, Արարատ քաղաք` Շահումյան, Ցեմենտագործների, Կոլխոզնիկների փողոցներ մասնակի,

10։00-16։00 Մասիս քաղաք` Կայարան թաղամաս մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի,

10։30-16։00 Այգեստան, Բերդիկ, Հնաբերդ, Բարձրաշեն գյուղեր մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։00-13։00 Շատին գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում՝

10։30-16։30 Եղվարդ համայնքի Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16։00 Գառնիի բանավան թաղամաս և Կոտայք գյուղ,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամաս մասնակի,

11։00-15։00 Շահումյան փողոց մասնակի, Ավետիսյան փողոց, Երևանյան խճուղի, Երիտասարդական և Հարավային թաղամասեր,

11։00-16։00 Գետամեջ գյուղ և հարակից բնակիչ-բաժանորդներ, «Վեոլիա Ջուր» ընկերություն, Աղի կոմբինատ, «Երազ» այգեգործական ընկերություն, Թռչնաֆաբրիկա, Մրգաշեն գյուղ, Նոր Արտամետ գյուղի Նոր թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գետամեջի թռչնաֆաբրիկան, «Ղ․Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, Նոր Արտամետի Պոմպակայան,

Գեղարքունիքի մարզում`

14։00-16։00 Գավառ քաղաք՝ Ազատության փողոցի վերին մասի բնակելի շենքեր, թիվ 9 միջնակարգ դպրոց, Քաղառի պահեստներ կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, «Յունիբանկ» ընկերություն և հարակից բնակիչ-բաժանորդներ, Դոմիկներ կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, Օժանդակ դպրոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Գյուղատնտեսական քոլեջ և Սովխոզի մուտք կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզում՝

12:00-15:00 Կաթնառատ գյուղ,

Տավուշի մարզում՝

10:00-12:00 Դիլիջան համայնք՝ Հաղարծին գյուղ,

Շիրակի մարզում՝

11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ, Կամո, Ջաջուռ, Ջաջուռ կայարանի, Լեռնուտ, Մեծ Սարիար և Կրաշեն գյուղեր:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

114
թեգերը:
Մարզ, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), էլեկտրաէներգիա, Լույս
Ըստ թեմայի
Հայաստանն ուզում է մինչև 2036 թվականը երկարացնել ԱԷԿ-ի աշխատելու ժամկետը․ կայանի տնօրեն
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
Ռազմավարության նպատակը` նոր ատոմակայանի կառուցում. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ԱԷԿ են այցելել
ՀՀ քննչական կոմիտե

Տավուշի մարզում թունավորումից մահացած 11-ամյա աղջկա դեպքով քրգործ է հարուցվել

4
Ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հատկանիշներով հարուցված քրգործով հարցաքննվել են մի շարք անձինք։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 11-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման դեպքով քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 19-ին` ժամը 22:26-ին, Գետահովիտ գյուղից նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղում բնակվող ընտանիքի 4 անդամներ` 41–ամյա ծնողներն ու 11 և 14 տարեկան երեխաները։ 11 տարեկան աղջիկը հիվանդանոցում մահացել է։

«Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն: Առգրավվել են վերոհիշյալ 4 անձանց ամբուլատոր բժշկական քարտերի բնօրինակները, շտապ բուժօգնության կանչի թերթիկը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Կատարվել են զննություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով հարուցված քրգործով հարցաքննվել են մի շարք անձինք։ Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Գետահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Չաբուխյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` մահացած 11-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման պատճառը եղել է այգուց հավաքած կանաչին։

4
թեգերը:
Մահ, աղջիկ, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան
Ըստ թեմայի
Կրակոցներ Երևանում. ոստիկանները զինված տղամարդուն բերման են ենթարկել
Երևանում դիմակի պատճառով սպանություն կատարած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Գյումրիում ամուսինը սպանել է կնոջը հարևանի տանը
Կապան

ԱԱԾ պետն ու ոստիկանության պետը շտապ ժամանել են Սյունիք

58
(Թարմացված է 15:52 21.04.2021)
ՀՀ վարչապետի մարզային այցի մասին նախապես տեղյակ չեն պահել նաև ուժային կառույցների պատասխանատուներին։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանն ու ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը քիչ առաջ ժամանել են Կապան ու շտապ մուտք գործել Սյունիքի մարզպետարանի շենք, որտեղ այս պահին գտնվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում է ապրիլի 20-ից։ Նրա այցի մասին նախապես չէր հայտարարվել։ Ըստ մամուլի, վարչապետի այցի մասին նախապես տեղյակ չեն պահել նաև ուժային կառույցների պատասխանատուներին։

Նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Երեկ երեկոյան անսպասելիորեն պաշտոնանկ էին արվել Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի և Կապանի ոստիկանապետները։ Միաժամանակ արվել էին նաև նոր նշանակումներ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները նրան ընդունել են վրդովված և սառը։

Այսօր Նիկոլ Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով են դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

Այցի ընթացքում Փաշինյանը եղել է Սյունիքի զորամասերից մեկում, որտեղ ծանոթացել է օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

58
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Սյունիք, Արմեն Աբազյան, Վահե Ղազարյան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին
Նաիրա Զոհրաբյանը գերիների մայրերի նամակը հանձնել է ԵԽԽՎ–ում գերմանացի գործընկերներին
Տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները եվրասիական գործընկերության կարկաս կդառնան. Պուտին