ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ոստիկաններին պետք է ավելի շատ պարգևավճար տալ։ ԱԺ–ում նման հայտարարություն արեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով` պետական այն մարմինները, որոնք կկատարեն, կգերակատարեն իրենց աշխատանքը, պետք է խրախուսվեն և խրախուսվելու են, այլ տարբերակ աշխարհում չկա։
«17 գործընկերների ներկայացուցիչներից մեկն ասում է՝ ոստիկաններին պարգևավճար են տվել: Բա ճիշտ ենք արել, հլը ավելի շատ պետք ա տանք ոստիկաններին: Իսկ ըտեղ, որ մարդիկ կանգնում են, գումար չե՞ք բաժանում, օղի, ուտելիք չե՞ք բաժանում։ Թարգեք, էլի, էս խոսակցությունները, խնդրում եմ»,–ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պաշտոնյաները պարգևատրվել են նաև պատերազմի թեժ շրջանում:
Պարգևավճարները պետք է լինեն. ՊԵԿ նախագահը հայտնեց` սեպտեմբերին գումար ստացել են
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 961–ով և դարձել 207103։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 մարդ, կատարվել է 926293 թեստավորում (+5870), առողջացել են վարակվածներից 186200-ը (+1075): Գրանցվել է մահվան 3835 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5–ով և դարձել 969։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Իմ քայլից» դուրս եկած, անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը նախաձեռնում է գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ձևավորել, որի կազմում կընդգրկվեն «Իմ քայլից» հեռացած անկախ պատգամավորները։ Առաջարկ է արվել նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Երկուշաբթի (ապրիլի 19–ին,–խմբ.) նախնական քննարկում կլինի և պարզ կդառնա, թե ովքեր են համաձայն առաջարկին, ովքեր՝ ոչ։ Կքննարկեն նաև ձևաչափի հարցերը։ Կհամագործակցեն Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Մուրադովի հետ, որը նաև գերիների վերադարձով է զբաղվում, որպեսզի հասկանան, թե ինչ բացթողումներ կան, ինչ պետք է արվի, որ չի արվում՝ գերիների վերադարձը հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպելու համար»,–գրում է «Հրապարակը»։
Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը լուրջ մտահոգություն է հայտնել գերիների հարցով. տեսանյութ
Թերթի տեղեկություններով` այդ հարցով ՀՀ օրենսդիրներին է դիմել նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ խնդրելով գործող ֆորմատ ստեղծել, որի հետ կհամագործակցեն նաև Արցախի պատգամավորները։ Ինչպես հայտնի է՝ Արցախի ընդդիմադիր շրջանակները մերժում են իշխանական ֆորմատները, չեն հանդիպում գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ։
Գյումրիում նյարդերը տեղի են տալիս. բախումներ գերիների հարազատների և ոստիկանների միջև