Աննա Դանիբեկյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը

183
(Թարմացված է 14:53 23.03.2021)
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ առանց փաստաբանների անհնար է շարունակել նիստը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որն անցնում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, կրկին հետաձգվեց։ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը։ 

Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նախ ինքնաբացարկ հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ Պաշտպանը նշեց, որ որոշ ժամանակ առաջ Բաղդասարյանը Ծաղկաձորում հանդիպել է «Իմ քայլը» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ (լուսանկարը տարածվել է համացանցում)։ Դատավորը հրաժարվեց քննել այդ միջնորդությունը։ Պաշտպանական կողմը կասկած հայտնեց, որ դատավորին նոր հրահանգ է իջեցվել։ Բաղդասարյանի և պաշտպանների միջև վիճաբանության ընթացքում դատախազը հայտարարեց․ «Գևորգ Բաղդասարյանը չի օգտագործվում, օգտագործում ա»։

Պաշտպանական կողմը նույնիսկ առաջարկեց հետաձգել այսօրվա նիստը մինչև ՍԴ-ի՝ 300․1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ որոշման հրապարակումը։ Սակայն դատավոր Դանիբեկյանը թողեց դա առանց քննության։

Դատավոր Դանիբեկյանը նաև հետաձգեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու միջնորդության լուծումը մինչև վճռաբեկ բողոքի լուծումը և Սահմանդրական դատարանում՝ առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի քննության ավարտը։

Նիստի ընթացքում դատարանը նաև սանկցիա կիրառեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ, որը փետրվարի 23-ին չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ այդ օրը մասնակցում էր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ նիստի։

Դատավորը որոշեց այլևս չքննել որևէ միջնորդություն և անցնել մեղադրական ճառի եզրափակիչ մասի ընթերցմանն ու դատաքննության փուլին։ Ի նշան բողոքի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ առանց նրանց անհնար է շարունակել նիստը։

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին։ Դատարանը կքննի փաստաբանների վարքագիծը։

Դատարանից դուրս գալուց հետո փաստաբանը Հայկ Ալումյանը լրագրողներին բացատրեց, թե ինչու են նման որոշում կայացրել։ Նրա խոսքով՝ դեռ որոշ ժամանակ առաջ մեղադրող կողմը դիմել էր դատարան՝ միջնորդելով, որ դատարանն արգելի փաստաբաններին միջնորդություններ ներկայացնել։ Դատախազները համարում են, որ պաշտպանական կողմի մշտական միջնորդությունները հետաձգում են դատաքննությունը։

«Դանիբեկյանը, ձևականորեն մերժելով փաստաբանների միջնորդությունը, ըստ էության արգելեց մեզ որևէ միջնորդություններով հանդես գալ», - ասաց Ալումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։

Քոչարյանը մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի նիստին. նա Փաշինյանի ասածին չի հավատում

183
թեգերը:
Աննա Դանիբեկյան (դատավոր), Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Люди на улице Мовсеса Хоренаци

Մի քանի օր շարունակ Հայաստանում տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

1
(Թարմացված է 15:00 22.04.2021)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +26-ի։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-25-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ կենտրոնի հրապարակած ցուցանիշների` այսօր ամենատաքը կլինի Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում, որտեղ 26 աստիճան տաքություն կգրանցվի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Տեղումները կվերսկսվեն ապրիլի 26-ին։

Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +23-ից +25–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +10-ից +12։

Էջմիածնով անցնող հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով

1
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Նամակ անցյալից». Հայաստանում պեղված դամբարանադաշտը կարող է փոխել մեր պատկերացումները
Ծիծեռնակաբերդ այցելողների համար դիմակ դնելը պարտադիր կլինի
Ինչպես մասնակցել ապրիլի 25-ի համապետական ծառատունկին․ ծրագրի մանրամասները
Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին լուրը

88
(Թարմացված է 00:17 23.04.2021)
Բայդենի նախորդը՝ Դոնալդ Թրամփը, դա չէր արել՝ զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը չի մեկնաբանել լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Դյուժարիկը, պատասխանելով հարցին՝ ճանաչում է, արդյոք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, միայն հայտարարել է, որ ցեղասպանության փաստը պետք է որոշվի դատական համապատասխան կառույցների կողմից։

Ավելի վաղ Wall Street Journal պարբերականը, հղում անելով ամերիկյան պաշտոնատար անձանց, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Նրա նախորդ Դոնալդ Թրամփը դա չէր արել՝ զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց։

«Այս հարցը վերջին տարիներին բազմաթիվ անգամ արծարծվել է։ Մենք սկզբունքորեն մեկնաբանություններ չունենք այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչև ՄԱԿ-ի ստեղծումը։ Եվ մենք տարբեր իրավիճակներում նշել ենք, որ ցեղասպանության փաստը պետք է որոշվի համապատասխան դատական մարմինների կողմից»,-ասել է Դյուժարիկը։

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած բազմաթիվ երկրներ ճանաչել են այդ փաստը, Թուրքիան, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, ավանդաբար ժխտում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքները։

ՀՀ իշխանությունները չեն նպաստում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Կիրո Մանոյան

Այսօրվա դրությամբ ԱՄՆ 50 նահանգից 49-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային մակարդակով դա տեղի չի ունեցել։

88
Ըստ թեմայի
Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր. Հարություն Մարության
Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսահոլովակում
Ձախողել չկա. թանգարանը «գնացել» է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով