00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ն օրակարգ չընդունեց զինվորականներին չօգտագործած արձակուրդի դիմաց վճարելու նախագիծը

© Sputnik / Andranik GhazaryanАрмянские и российские военнослужащие разыгрывают боевые тактические действия в рамках стратегического командно-штабного учения «Кавказ-2020» на высокогорном полигоне «Алагяз» в Армении (24 сентября 2020).
Армянские и российские военнослужащие разыгрывают боевые тактические действия в рамках стратегического командно-штабного учения «Кавказ-2020» на высокогорном полигоне «Алагяз» в Армении (24 сентября 2020). - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2021
Բաժանորդագրվել
Տարոն Սիմոնյանը հորդորեց կողմ քվեարկել զինվորականների չօգտագործած արձակուրդայինները փոխհատուցելու նախագծին, հետո հավելեց. «Չնայած ում ի՞նչ եմ ասում»։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ազգային ժողովը օրակարգ չընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Նախագիծը ներկայացնող ԼՀԿ–ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ դեռևս 3 տարի առաջ Սահմանադրական դատարանը որոշում էր ընդունել և հակասահմանադրական ճանաչել օրենքի այն դրույթը, որի համաձայն՝ եթե զինծառայողները կուտակում են իրենց ամենամյա արձակուրդայինները, իրավունք չունեն երկու տարուց շատ արձակուրդային վճար ստանալ:

«ՍԴ-ն պարտադրել էր, որ բոլոր չօգտագործված արձակուրդների համար արձակուրդային վճար ստանան: Կառավարությունը օրենքում փոփոխություն կատարելու համար 3 ամիս ժամանակ ուներ, բայց 3 տարի է անցել, ու ոչինչ չի արվել: Մենք նախաձեռնություն բերեցինք ԱԺ, որպեսզի այս դրույթը փոխվի: Բայց գլխադասային հանձնաժողովը մերժեց մեր նախաձեռնությունը, թեև ընդունում էին, որ կարգավորումը հակասահմանադրական է»,–ասաց Սիմոնյանը։

Նա կոչ արեց կողմ քվեարկել ու ավելացրեց. «Չնայած ում ի՞նչ եմ ասում»։

Ժամկետային զինծառայողներին մի քանի դեպքում արձակուրդ կտրվի. ՊՆ

Նշենք, որ նախագծի հեղինակներն առաջարկում էին օրենքի 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց»: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկել է մեկ ամսով հետաձգել վերոհիշյալ նախագծի քննարկումը, սակայն ԼՀԿ–ն չի համաձայնել։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ընդունել է, որ խնդիրը պետք է լուծվի, սակայն քննարկվող նախագծով հաշվի չի առնվել այն հանգամանքը, թե ինչ ծավալի գումարների մասին է խոսքը։

ԱԺ պատգամավորները 32 կողմ, 51 դեմ և 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեցին ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը։

Գտնված զինծառայողներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է. ՊՆ

Լրահոս
0