00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տպավորություն է, թե իշխանությունը նպատակաուղղված արշավ է սկսել մամուլի դեմ. ՀԺՄ

© Sputnik / Asatur YesayantsМикрофоны армянских СМИ перед началом пресс-конференция министра по чрезвычайным ситуациям Армении (5 февраля 2020). Еревaн
Микрофоны армянских СМИ перед началом пресс-конференция министра по чрезвычайным ситуациям Армении (5 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի ժուռնալիստների միությունն արձանագրում է, որ ԶԼՄ-ների դեմ գործողությունները համակարգային բնույթ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Վերջին շրջանում հաճախակիացել են գործող իշխանության ներկայացուցիչների կողմից լրագրողներին թիրախավորելու դեպքերը։ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ մատնանշելով վերջին շրջանում լայն արձագանք ստացած մի քանի դեպքերի։

Министр связи, транспорта и ИТ Акоп Аршакян перед началом заседания Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա. դեպքը կքննի ՀՔԾ–ն

Մասնավորապես, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անցած շաբաթների ընթացքում մի քանի անգամ վիրավորել է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Քոչարյանը միշտ է աչքի ընկնում «ոչ յուրային մամուլի նկատմամբ իր հակաէթիկական վերաբերմունքով»։

Ի դեպ, «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանն արդեն դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Անդրանիկ Քոչարյանի դրսևորած վարքագիծը քննարկման առարկա դարձնելու համար:

ՀԺՄ-ն հիշեցնում է՝ վերջերս էլ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հրաժարվել է պատասխանել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանի հարցերին՝ «խախտելով մասնագիտական ու պաշտոնեական վարքականոնի բոլոր նորմերը»։

Մամուլի դեմ կատարված վերջին՝ ամենաաղմկահարույց դեպքը դարձավ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հարձակումը լրագրող Փայլակ Ֆահրադյանի դեմ։ 

«Տեղի ունեցածից հետո նախարարը ներողություն է խնդրել բոլորից, բացի իր թիրախում հայտնված լրագրողից, ինչը էլ ավելի է ընդգծում իշխանության ներկայացուցչի արարքի ցինիզմը, այն դեպքում, երբ ցանկացած իրավական երկրում տվյալ պաշտոնյան ոչ միայն արդեն իսկ հրաժարական ներկայացրած կլիներ, այլ նրա արարքին կտրվեր քրեաիրավական գնահատական»,- նշված է հայտարարության մեջ։

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԶԼՄ-ների դեմ կատարվող բռնի գործողությունները և արձանագրում է, որ դրանք ստացել են համակարգային բնույթ՝ «տպավորություն թողնելով, որ իշխանությունը նպատակաուղղված արշավ է սկսել մամուլի դեմ»։

Տեսախցիկը արձանագրել է նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև միջադեպը - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Վեճից առաջ Հակոբ Արշակյանը կնոջ հետ ընդմիջում է արել սրճարանում. տեսանյութ և մանրամասներ

Միությունն իշխանություններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել վերը նշված և լրագրողների դեմ ուղղված բազմաթիվ այլ միջադեպերը, ապա ոչ միայն քաղաքական ու բարոյական, այլև իրավական գնահատականներ տալ կատարվածին։

Կոչ են անում ոչ միայն իշխանություններին, այլև իրավապահ մարմիններին, իրավապաշտպաններին խստորեն հետևել խոսքի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության պատշաճ պայմանների ապահովմանն ու բացառելով մամուլի դեմ օրենքից չբխող որևէ գործողություն։

«Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, ժողովրդավարական պետության ու հասարակության առանցքային հիմնասյուներից մեկը, և մամուլի դեմ ուղղված ցանկացած գործողություն հարված է հասցնում ժողովրդավարական կարևորագույն այդ ինստիտուտին»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Որևէ պատճառ չի կարող արդարացնել բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից. ՄԻՊ

ՀԺՄ-ն հիշեցնում է՝ առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, իսկ ընտրական գործընթացներում մամուլի ազատությունը բազմապատիկ է կարևորվում։

Հիշեցնենք՝ երեկ լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Министр связи, транспорта и ИТ Армении Акоп Аршакян - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը շարունակում է իր աշխատանքը

Նշենք, որ համացանցում լայնորեն տարածվեց նաև միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում լրագրողի դեմքին և կոտրում համակարգիչը։ Ավելի ուշ Արշակյանը Facebook-ի իր էջում ներողություն է խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից։ Գրառման վերջում նշել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել արածի համար։

Այսօր մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ միջադեպից հետո։ Սակայն նրա խոսնակը նշեց, որ նման տեղեկություններ իրենք չունեն և նախարարը բնականոն աշխատում է։
Կատարվածի առթիվ դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԻՊ-ը՝ նշելով, որ Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։

Հակոբ Արշակյանը ներողություն է խնդրում

Լրահոս
0