Հակոբ Արշակյան

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը շարունակում է իր աշխատանքը

168
(Թարմացված է 12:27 19.03.2021)
Մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ միջադեպից հետո։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մովսիսյանը։

Նշենք, որ այսօր մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ միջադեպից հետո։

 «Մենք նման տեղեկություն չունենք»,–ասաց  Մովսիսյանը։

Հիշեցնենք` երեկ լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։ Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։

Հավելենք, որ երեկ երեկոյան Հակոբ Արշակյանը ներողություն խնդրեց միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, որոնց հանգիստն իմ արարքով խաթարել է։ Արշակյանը գրառման վերջում նշել էր, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

168
թեգերը:
սրճարան, Երևան, Ծեծկռտուք, Լրագրող, Նախարար, Հակոբ Արշակյան
Ընտրատեղամաս

Քվեարկության արդյունքները 07։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1928 ընտրատեղամասի արդյունքները

665
(Թարմացված է 07:05 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե, այսինքն՝ կողմ են քվեարկել մասնակիցների 54.31%-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ժամը 07։00-ի դրությամբ ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1928-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե (54.31%),

«Հայաստան» դաշինքը՝ 251 784 (20.89%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 62 723  (5.2%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  48 159 (4),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 36 445 (3,02),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 18 292 (1.52)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

 

665
թեգերը:
ԱԺ, քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Ինչպես են կենտրոնական շտաբի մոտ Փաշինյանին դիմավորում նրա կողմնակիցները. տեսանյութ
ԿԸՀ

Քվեարկության արդյունքները 6։00-ի դրությամբ․ ովքե՞ր են առաջատարները

784
(Թարմացված է 06:23 21.06.2021)
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Դաշինքներից առայժմ մեկն է հաղթահարել այդ շեմը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1809-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 605 741 քվե (55,02%),

«Հայաստան» դաշինքը՝ 224 678 (20,41%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 57 610 (5,23%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  45 118 (4.1),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 33 130 (3,01),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 16 038 (1.46)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

784
թեգերը:
քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Ինչպես են կենտրոնական շտաբի մոտ Փաշինյանին դիմավորում նրա կողմնակիցները. տեսանյութ