Քաղաքացու դիմումը կարող է դատավորին պատժելու առիթ դառնալ. ԲԴԽ–ին լիազորություն են տալիս

69
(Թարմացված է 12:29 19.03.2021)
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը։ Այժմ առաջին ընթերցմամբ են նախագիծը քննարկում, սակայն առաջարկում են 24 ժամվա ընթացքում երկրորդ ընթերցումը կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ–ին իրավունք կունենան դիմել ֆիզիկական և իրավաբանական անձինք` իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց` նման փոփոխություն է առաջարկվում անել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով։

Նախկինների գործերով և ոչ միայն. Հայաստանում նոր «մասնագիտության» դատավորներ կհայտնվեն

Նշենք, որ նախագիծը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը և Սերգեյ Ատոմյանը։

«Նախագիծն ընդունվելու դեպքում առաջարկվում է, որ արդարադատության նախարարից, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ–ին կարող են դիմել քաղաքացիները։ Այս դեպքում քաղաքացու դիմումն ինքնին, առիթ է լինելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ–ում քննելու համար»,–ասաց Վարդանյանը։

Նա հայտնեց նաև, որ որպես դատական սանկցիայի առանձին տեսակ, նախատեսվում է իրավունքի իրականացման սահմանափակումը։ Այսինքն` առաջարկվում է սանկցիան դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իր դատավարական իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք։

Բացի այդ, առաջարկվում է ԲԴԽ–ին օժտել դատարանների բնականոն գործունեության ապահովելու լիազորություն նախատեսելով. ԲԴԽ–ն նորմատիվ իրավական ակտեր կարող է ընդունել դատարանների նկատմամբ։

Վարդանյանը նշեց, որ առաջարկվում է նաև ԲԴԽ–ին լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով, դատարանի կազմից ընտրել 3 դատավորների, որոնց միջև կբաշխվեն առանձնակի բարդություն ունեցող գործերը։

Մեկ այլ փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ ԲԴԽ–ն լիազորություն կունենա գործը վերցնել այն դատավորներից, որոնք դրսևորել են նման գործեր իրենց մոտ քննելու անհրաժեշտ հմտությունների բացակայություն։

«Մարտի 1»-ի դատն անհարկի ձգձգվում է. փաստաբաններն ու դատավորը մեղադրում են միմյանց

Վարդանյանը հավելեց, որ նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատական համակարգի առջև ծառացած մի շարք արդիական խնդիրները շուտափույթ լուծելու հանգամանքով։

Նա նշեց նաև, որ առաջարկում է բացի այս` առաջին ընթերցումից, 24 ժամվա ընթացքում կազմակերպել նախագծերի երկրորդ ընթերցման գործընթացը կազմակերպելը։

69
թեգերը:
պատիժ, Դատավոր, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Դատարան
Ըստ թեմայի
«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը
Վճռաբեկ դատարանի 9 դատավորներից 6-ը հրաժարվել են մասնակցել ԲԴԽ անդամի ընտրությանը
ԲԴԽ–ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Փաշինյանին
Մադլեն Մինասյանը

Որ թատրոն գնալը երազանք չմնա. ի՞նչ է արվում Վանաձորում հաշմանդամություն ունեցողների համար

3
(Թարմացված է 19:58 13.05.2021)
«Հավասարություն բոլորի համար» ծրագիրը հնարավորություն կտա Վանաձորում ապրող հաշմանդամություն ունեցող երիտասարդներին հարմարեցնել քաղաքը նաև իրենց հնարավորություններին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներն այսուհետ իրենց ակտիվ մասնակցությունը կունենան համայնքային կյանքին։ «Հավասարություն բոլորի համար» ծրագրի միջոցով երիտասարդները փորձելու են Վանաձորն ավելի հարմարեցված դարձնել։  Ծրագրի ղեկավար Մադլեն Մինասյանը, ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը և ծրագրի մասնակից Օֆելյա Վիրաբյանը Sputnik Արմենիայի տաղավարում ներկայացրել են այս նախաձեռնության մանրամասները։

21–ամյա Մադլենը մեծ երազանքներ ունեցող ակտիվ երիտասարդ է։ Նա սովորում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում։ Այս 4 տարիներին, աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների հետ որպես լոգոպեդ, հստակ որոշել է պայքարել նրանց իրավունքների համար։

«Ես ծնունդով Վանաձորից եմ ու որոշեցի հենց իմ քաղաքում այսպիսի ծրագիր իրականացնել։ Հաշմանդամություն ունեցող անձինք կան, որ երբևէ չեն եղել թատրոններում,  թանգարաններում, պատճառն իհարկե մեկն է. շենքերից շատերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս ծրագրով մենք փորձելու ենք հետազոտել այդ շենքերի մատչելիությունը, որպեսզի երիտասարդներին տանք այդ շինություններն այցելելու հնարավորություն»,–ասաց նա։

Մադլենը վստահ է, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդ ներգրավված լինելով համայնքային կյանքում կարող է ապրել լիարժեք և երջանիկ կյանքով։

Ծրագիրը կազմված է 3 փուլից։ Ապրիլի 17-ին մեկնարկել է  ծրագրի առաջին փուլը, որը իր մեջ ներառում էր երկօրյա դասընթացներ «ՏԻՄ կառուցվածք և գործունեություն» և «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» թեմաններով։

«Մայիսին սկսվեց ծրագրի երկրորդ փուլը, որը ընդգրկում է այցելություններ համայնքապատկան կառույցներ, օրինակ` թանգարաններ, թատրոններ, գրադարաններ և այլն։ Փորձում ենք հասկանալ, թե տվյալ շինությունը որքանով է հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար։ Այնուհետև բոլոր տվյալները հավաքագրելուց հետո պատրաստելու ենք քաղաքի քարտեզ, որտեղ կոնկրետ կետերով նշելու ենք, թե Վանաձորում որ կառույցներն են հարմարեցված, որոնք` չէ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը, եթե ցանկանում է գնալ  x վայրը, բացի այդ քարտեզն ու տեսնի, թե այն որքանով է հարմարեցված»,– ասաց Մադլենը։

Նրա խոսքով` երրորդ փուլում հանդիպում կունենան Վանաձորի համայնքի ղեկավարի հետ և հանդես կգան առաջարկությունների փաթեթով, քանի որ չեն ուզում բավարարվել միայն խնդիրների վերհանմամբ, այլ փորձելու են դրանց լուծումներ տալ` համայնքի ավագանու աջակցությամբ։

«Ակնկալում ենք, որ համայնքապետարանում շահագրգռված կլինեն, քանի որ հենց իրենց շահերից է բխում, որ բոլոր բնակիչներն ակտիվ մասնակցեն համայնքի զարգացման գործին»,–ասաց նա։

Ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը նշում է, որ ծրագրից սպասումները  շատ մեծ են, ոգևորված են, ու դա է պատճառը, որ առաջացած դժվարությունները հեշտությամբ են  հաղթահարում։

Քանի մարդու է պատերազմից հետո հաշմանդամության կարգ տրամադրվել. նախարարը թվեր հրապարակեց

«Ամենամեծ դժվարությունը մասնակիցների հավաքագրումն էր։ Շատ դժվար էր հաշմանդամություն ունեցող երիտասարդների վստահությունը շահել։ Բայց մեզ մոտ ստացվեց ու կարողացանք 18 հոգու ներգրավել ծրագրում ու աշխատանքներ տանել»,–ասաց Նարեն։

21–ամյա Օֆելյա Վիրաբյանը, որը  հոգեբանություն է ուսումնասիրում  Վանաձորի պետական համալսարանում, մեծ ուրախությամբ է ընդունել ծրագրին մասնակցելու առաջարկը։

«Հենց սկզբից վստահ էի, որ այս ծրագիրն իր դրական հետքը կթողնի իմ կյանքում։ Ամեն օր ավելի մեծ հետաքրքրությամբ ենք  առաջ շարժվում ու սպասում հաջորդ օրվան։ Կուզեի, որ նման ծրագրերը շարունակական լինեն ու օգնեն մեզ լիարժեք ներառվել հասարակության մեջ»,–ասում է Օֆելյան։

Ծրագրի կազմակերպիչները շեշտում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում շատ բացեր կան, պետք է շատ աշխատել դրանց ուղղությամբ։

«Էլ ով պետք է փակի այդ բացերը, եթե ոչ ես ու իմ նման ակտիվ երիտասարդները, ովքեր կարող են ձեռնամուխ լինել նման ծրագրերի իրականացմանը»,– եզրափակում է Մադլենը։

Հավելենք, որ «Հավասարություն բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի աջակցությամբ։

3
թեգերը:
Հայաստան, գրադարան, Թանգարան, Թատրոն, հաշմանդամ, Վանաձոր
Արմեն Պապիկյան

ՀՀ–ն չի հանդուրժի Ադրբեջանի սադրիչ գործելաոճը. Պապիկյանը դիմել է ԵԱՀԿ մասնակից երկրներին

15
(Թարմացված է 19:51 13.05.2021)
Դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններին նախորդել են այդ երկրի նախագահի ռազմատենչ և Սյունիքի մարզի հանդեպ տարածքային պահանջներ պարունակող հայտարարությունները։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. Այսօր Վիեննայում կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մասնակից երկրներին տեղեկացրել է ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ ներխուժելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանն այդ գործողությունները դիտարկում է որպես ոտնձգություն իր ինքնիշխան տարածքի հանդեպ, որի նպատակն է Հայաստանի պետական սահմանի երկայնքով լարվածության նոր օջախների ստեղծումը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումը։ Հայաստանը չի հանդուրժի Ադրբեջանի նման սադրիչ գործելաոճը»,– ասել է Պապիկյանը։

Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն առայժմ փորձում է իրավիճակը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով՝ հետագա սրացումից և հնարավոր զոհերից խուսափելու համար։

ՀՀ դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններին նախորդել են այդ երկրի նախագահի ռազմատենչ և Սյունիքի մարզի հանդեպ տարածքային պահանջներ պարունակող հայտարարությունները՝ ընդհուպ մինչև ուժի կիրառման սպառնալիքը։

Պապիկյանը նաև տեղեկացրել է , որ Ադրբեջանի սադրիչ գործողությունների ֆոնին այդ երկրում տեղի են ունենալու զորավարժություններ, որոնք անցկացվում են առանց նախապես տեղեկացման և 2011թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ։

«Ադրբեջանի կողմից վերջին տարիների ընթացքում անցկացված զորավարժություններից առնվազն երկուսին հետևել է Արցախի դեմ հարձակումը՝ 2016 և 2020 թվականներին»,–ասել է նա։

Ամփոփելով խոսքը՝ դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ մասնակից երկրներին համարժեք արձագանքել Ադրբեջանի նման ռազմատենչ գործողություններին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար:

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ԱԽ նիստ է կայացել նաև այսօր։ Փաշինյանը հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

15
թեգերը:
Արմեն Պապիկյան, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սյունիք
Արմեն Սարգսյանը չափազանց մտահոգիչ է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակը
ՊՆ ռազմական ոստիկանությունը պարզում է Սյունիքի սահմանին տեղի ունեցած դեպքերը
Վիտալի Բալասանյան

Արցախում ռուսական անձնագրեր բաժանելու հարց չի քննարկվում. Բալասանյան

0
(Թարմացված է 20:07 13.05.2021)
Ըստ ԱԽ–ի քարտուղարի` եթե նման հարց լինի օրակարգում, այդ մասին տեղեկությունը հրապարակային կլինի։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Արցախում ռուսական անձնագրեր տրամադրելու հարց չի քննարկվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային ասաց Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Չգիտեմ` ով է այդպիսի լուրեր տարածում։ Ներկա պահին, որպես պաշտոնատար անձ ասեմ, որ նման հարց չի քննարկվում», – ասաց Բալասանյանը։

Եթե Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հետ նման հարց քննարկվի, այդ մասին տեղեկությունը հանրամատչելի կլինի։

Նշենք, որ հրադադարի հաստատումից և ռուս խաղաղապահների` Արցախում տեղակայվելուց հետո նման լուրեր ակտիվորեն տարածվում են բնակչության շրջանում։

0
թեգերը:
անձնագիր, Ռուսաստան, Վիտալի Բալասանյան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ