ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը` հրապարակելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Արմեն Մարտիրոսյանին նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Մկրտչյանն ազատվել էր Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հայաստանը նոր դեսպանի ունի Հնդկաստանում. Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ապրիլի 19-22-ը կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում 19-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի +26...+28, երեկոյան` +22...+24 աստիճան։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։
«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։
Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։
Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։
Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։
«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»