Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Փաշինյանի օրոք կազմակերպված ընտրությանը

289
(Թարմացված է 18:59 18.03.2021)
Դեռ հայտնի չէ, թե ինչպես է Հայրենիքի փրկության շարժումը շարունակելու իր պայքարը, երբ «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հայտարարել են, որ մասնակցելու են արտահերթ ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք անցկացված ցանկացած ընտրություն «կատաստրոֆա» է Հայաստանի համար: Այս մասին Մանուկյանն ասել է Factor.am-ի հետ զրույցում։

«Ես խիստ կասկածում եմ, որ հունիսի 20-ի ընտրությունները տեղի կունենան: Եթե, այնուամենայնիվ, հնարավոր չլինի կանխել այդ ընտրությունները և տեղի ունենան, ապա ես չեմ մասնակցի»,- ասել է նա:

Հարցին՝ Հայրենիքի փրկության շարժումը շարունակելո՞ւ է պայքարը, քանի որ շարժման մասնակիցներից ԲՀԿ-ն, որը ԱԺ-ում իրենց հենարանն էր, համաձայնել է Փաշինյանի օրոք ընտրությունների գնալ, Վազգեն Մանուկյանը պատասխանել է, որ պետք է հավաքվեն, խոսեն:

Հիշեցնենք` այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Լուսավոր Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները ևս հայտարարեցին, որ կմասնակցեն արտահերթ ընտրություններին։

Դավադիր գործարք. ՀԱԿ–ը մերժում է ներկա օրենսգրքով ընտրություններ անցկացնելու որոշումը

289
թեգերը:
Վազգեն Մանուկյան, Հայրենիքի փրկության շարժում, Վարչապետ, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանին կոչ է անում «չենթարկվել որևէ ապօրինի հրամանի»
Ի՞նչ պետք է անել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար. Վազգեն Մանուկյանի տեսակետը
Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դատարան է ուղարկվել. դատախազություն
Պատվիրատուների ցուցումն է. Վազգեն Մանուկյանի պաշտպանը զարմացած է քրգործի զարգացման տեմպից
Արխիվային լուսանկար

280 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

20
(Թարմացված է 10:38 04.08.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 280–ով և դարձել 230993: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4808 մարդ (+127), կատարվել է 1364854 թեստավորում (+6897), առողջացել են վարակվածներից 220438–ը (+149): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4625 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ,մացել է նույնը` 1122։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Հայաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի բրիտանական և «Դելտա» շտամներ

20
թեգերը:
կորոնավիրուս, համավարակ, հիվանդություն, Մահ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը տվյալներ է հայտնում
Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին
«Դուք գնացեք, թող իրենց հերթ չհասնի». համաճարակաբանը՝ Covid-ի դեմ պատվաստումների մասին
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Արխիվային լուսանկար

Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

20
(Թարմացված է 10:26 04.08.2021)
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 4-ի գիշերը և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։ 

Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։

20
թեգերը:
Սահման, Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), հրադադար, հայ-ադրբեջանական
Ըստ թեմայի
Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՀՀ ՊՆ
Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը․ ՊՆ
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է ծավալվել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՊՆ