«Զվարթնոց» օդանավակայան

Օդանավակայանից ոստիկանություն է տեղափոխվել Սուրիկ Խաչատրյանի` հետախուզման մեջ գտնվող որդին

158
(Թարմացված է 16:38 17.03.2021)
Սյունիքի նախկին մարզպետի որդուն մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Օդանավակայանից ոստիկանություն է տեղափոխվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` հետախուզման մեջ գտնվող որդին։

Ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 17-ին, ժամը 00։10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից կենտրոնական բաժին տեղափոխվել 26-ամյա Տիգրան Խ.-ն։

Նա 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով:

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին` դեկտեմբերի 18-ին, Սուրիկ Խաչատրյանը հայտարարությամբ էր հանդես եկել` ասելով, որ օրհասական պահ է` կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները։ Նա կոչ էր արել ոտքի ելնել` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Խաչատրյանը հայտնել էր, որ երկու օր առաջ է վիրահատվել, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, բայց շուտով կմիանա սյունեցիներին, որ միասին ամուր պահեն երկիրը։

158
թեգերը:
Սյունիք, Մարզպետ, Մեղադրանք, ՀՀ Ոստիկանություն, Ձերբակալություն, որդի, Սուրիկ Խաչատրյան, «Զվարթնոց» օդանավակայան
Ըստ թեմայի
Վիրավորանքի համար` 3, զրպարտության համար՝ 6 մլն. Ալեն Սիմոնյանը վերանայել է իր նախագիծը
Այս տրամաբանությամբ Խաչատրյանը շարունակում է մնալ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում. պաշտպան
ՀՀ–ում պետական դավաճանության և լրտեսության համար ամենախիստ պատիժը կկիրառվի. Էնֆիաջյան
Զինծառայող

Ադրբեջանցիները հայ զինծառայողների հասցեին սպառնալիքներ են հնչեցրել. քրգործ է հարուցվել

121
(Թարմացված է 21:34 13.05.2021)
Ադրբեջանցիները հայտարարել են, որ տարածքը պատկանում է իրենց։ Նրանք սպառնացել են զենք կիրառել:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ հաղորդագրության` ՀՀ Գորիսի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ.-ի մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ ԶՈւ մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Սև լճի հատվածում պահպանվող պետական սահմանը։

Մոտ 3-3.5 կմ առաջանալով ՀՀ տարածքով` նրանք դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլատրում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:
Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնին:

Միաժամանակ Սևանի և Եղեգնաձորի կայազորների զինվորական դատախազությունների հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի և Սիսիանի ՌՈ բաժիններում ևս նյութեր են նախապատրաստվում համապատասխանաբար ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում պետական սահմանի առանձին հատվածներում ևս այսօր արձանագրված նմանատիպ դրսևորումների հանգամանքները պարզելու նպատակով:

 

121
Գյումրու բժշկական կենտրոն

Գյումրիում 24–ամյա մոտոցիկլավարը դպրոցականի է վրաերթի ենթարկել

19
(Թարմացված է 20:55 13.05.2021)
Վրաերթի ենթարկվածը 15 տարեկան աղջիկ է։ Նա մոտոցիկլավարն ու ևս մեկը տեղափոխվել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Այսօր Գյումրիում մոտոցիկլետի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 14:30-ի սահմանում Վ. Սարգսյան 8ա հասցեի դիմաց Գյումրու բնակիչ, 24-ամյա Արթուր Սուքիասյանն իր վարած մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել Գյումրու բնակիչ, 15-ամյա Իսկուհի Մ.-ին և առաջ ընթանալիս վթարի ենթարկվել ու կողաշրջվել:

Պարզվել է` ով է Նոր Նորքում եղբայրներից մեկին սպանած, մյուսին վիրավորած տղամարդը

Սուքիասյանը, նրա ուղևորուհին` Գյումրու բնակիչ, 21-ամյա Շուշանիկ Գրիգորյանն ու վրաերթի ենթարկված Իսկուհի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։ Նյութեր են նախապատրաստվում։

Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է

19
թեգերը:
Վրաերթ, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից
Երևանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա ծննդկան է մահացել. երեխան ծնվել է
«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին
Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը․ նրան զինհոսպիտալ են տեղափոխել