00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը գնալու է ԿԳՄՍՆ. մեծ թվով ոստիկաններ շրջապատել են տարածքը

© Sputnik / Andranik GhazaryanСотрудники правоохранительных органов перед входом в министерство ОНКС перед приездом премьер-министра (17 марта 2021). Еревaн
Сотрудники правоохранительных органов перед входом в министерство ОНКС перед приездом премьер-министра (17 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
Նախարարության շենքի տարածքում հավաքված ոստիկաններն ապահովելու են ՀՀ վարչապետի մուտք նախարարություն։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա խոսնակ Մանե Գևորգյանը։

«Աշխատանքային հանդիպում է լինելու»,– ասաց նա։

Նախարարության շենքն այս պահին շրջապատված է ոստիկաններով։

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանությունը շրջապատել է ԿԳՄՍՆ տարածքը վարչապետի այցից առաջ։
Փաշինյանը գնալու է ԿԳՄՍՆ. մեծ թվով ոստիկաններ շրջապատել են տարածքը - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Ոստիկանությունը շրջապատել է ԿԳՄՍՆ տարածքը վարչապետի այցից առաջ։

Տարածքում նաև ՀՅԴ երիտասարդական թևի մի քանի ներկայացուցիչներ կան։ Նրանցից մեկը՝ Քրիստինե Վարդանյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեծ թվով ուժայինների ներկայությունը ցուցադրում է Փաշինյանի մտահոգությունները։

Ակտիվիստները ավելի վաղ հայտնել էին, որ ժամը 10-ին լինելու են նախարարության շենքի մոտ, բայց նշանակված ժամին ընդամենը երեք մարդ է եկել։ Վարդանյանի խոսքով՝ նման քայլը պատահական չէ. իրենք պարզապես ուզում էին ցույց տալ, թե որքան մեծ են կառավարության ղեկավարի վախերը։

«Իր աշխատասենյակից մինչև նախարարություն ընդամենը 500 մետր ոտքով քայլելու համար Փաշինյանին հարյուրավոր ոստիկանների ներկայություն է պետք։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ հետպատերազմյան Հայաստանում ուր են գնում մարդկանց հարկերը: Այդ գումարները գնում են ոստիկանների հմար այս ավտոբուսները վարձակալելու, 24 ժամ հրապարակում պահելու, Նիկոլ Փաշինյանի 500 մետր քայլելը հսկելու համար: Այդ գումարները գնում են ոստիկաններին հավելավճարներ տալու համար: Մեր ակցիան ակցիայի բացակայությունն էր` ցույց տալու իշխանության վախի աստիճանը», - ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժման համակիրներ մարտի 13-ին հավաքվել էին ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ շենք։ Ճիշտ է, վարչապետը կարողացավ մուտք գործել շենք, բայց ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենք իրենց նպատակին հասան, քանի որ իրենց ակցիայով ցանկանում էին ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող ազատ շրջել այս երկրում։ 

Լրահոս
0