Բենզինի վաճառք

Բենզինն ու դիզվառելիքն էլի են թանկանալու. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է թանկացման պատճառները

208
(Թարմացված է 16:35 11.03.2021)
ՀՀ ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել բենզինի և դիզելային վառելիքի շուկան և առաջիկայում հանդես են գալու նոր հրապարակմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանել է, թե ինչու է թանկացել բենզինն ու դիզելային վառելիքը հայաստանյան շուկայում։

Ինչպես հայտնում են հանձնաժողովից, մանրամասն ուսումնասիրել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների գները և պարզել, որ մինչև 2021 թվականի հունվարի 14-ը հեղուկ վառելիքի տարբեր տեսակների գները բարձրացել են 10-30 դրամով։

Ինչ վերաբերում է թանկացման պատճառներին, ապա, ըստ հանձնաժողովի, դրանք մի քանիսն են` նավթամթերքի համաշխարհային շուկայի վերականգնումը և, որպես հետևանք, ձեռքբերման գների բարձրացումը, ինչպես նաև դրամի արժեզրկումը։

Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ դեռ վաճառում են 2020թ.–ին ՀՀ ներկրված բենզինը, մինչդեռ 2021 թվականին ավելի բարձր գնով գնված վառելիքը վաճառելու են ավելի թանկ գնով։

ՀՀ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բենզինի և դիզելային վառելիքի շուկան և առաջիկայում հանդես է գալու նոր հրապարակմամբ` տնտեսվարող սուբյեկտների կազմի հնարավոր փոփոխությունների, դրանց մասնաբաժինների և շուկաների կառուցվածքային այլ հարցերի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին հայտնի դարձավ, որ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ կոնցեռնը» ձեռք է բերել «ՌԱՆ ՕՅԼ»-ը:

Կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել էր, որ «Սիլ կոնցեռնը» Հայաստանում մենաշնորհ հաստատելու որևէ միտում չունի:

ՀՀ ՏՄՊՊՀ–ն էլ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ նշված ընկերություններից դիմում չի ստացել համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ։ Սակայն եթե հանձնաժողովը պարզեր, որ նման անհրաժեշտություն կա, ապա իր նախաձեռնությամբ պետք է ուսումնասիրեր հարցը, ինչը, դատելով հաղորդագրությունից, արդեն արել է։

ՀՀ տնտեսությունը պահում են հանքերն ու առողջապահությունը. 2020թ–ի տնտեսական ցուցանիշները

208
թեգերը:
թանկացում, բենզին, Հայաստան
Ըստ թեմայի
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Կտրուկ թռիչք կատարելու համար ունենք ընդամենը 1 տարի. թռչնաբույծների միության նախագահ
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում
20 06 2021թ.

Զենքով ընտրատեղամաս մուտք գործելու ու բռնություն գործադրելու փաստով քրգործ է հարուցվել

1
ՔԿ–ում գրանցված ընդհանուր 15 դեպքերից 3–ը տեղի են ունեցել Արմավիրի, 1-ը` Արարատի, 3-ը` Կոտայքի, 1-ը` Շիրակի, 1-ը` Լոռու, 2-ը` Տավուշի, 2-ը` Գեղարքունիքի և 1-ական դեպք` Երևանի Ավան Նոր Նորք և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջաններում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Այսօր` հունիսի 20-ին, մինչև ժամը 15։00, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են նյութեր` ընտրախախտումներին վերաբերող 15 դեպքերով։ Այս մասին այսօր ԿԸՀ–ում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանը։

«15 դեպքերից 10–ը վերաբերում են 1–ից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը` զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն ու տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գործադրելուն»,– ասաց Սահակյանը։

15 դեպքերից միայն 1-ով` զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու կամ տեղամասային կենտրոնում ու դրան հարակից տարածքում բռնություն գործադրելու դեպքով հարուցվել է քրեական գործ, մյուսներով նյութեր են նախապատրաստվում։

Կամո Սահակյանը նաև նշեց, որ հիշյալ 15 դեպքերից 3–ը տեղի է ունեցել Արմավիրի, 1-ը` Արարատի, 3-ը` Կոտայքի, 1-ը` Շիրակի, 1-ը` Լոռու, 2-ը` Տավուշի, 2-ը` Գեղարքունիքի և 1-կան դեպք` Երևանի Ավան, Նոր Նորք, և Մլաթիա–Սեբաստիա վարչական շրջաններում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

1
թեգերը:
Հայաստան, Քրեական գործ, Բռնություն, Ընտրություններ
Ըստ թեմայի
Աբովյանի ընտրատեղամասերից մեկում ընտրողը փորձել է դուրս հանել քվեաթերթիկը
Ընտրողների 26.82 տոկոսն արդեն իսկ մասնակցել է ընտրություններին
ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է ընտրություններին վերաբերող 59 ահազանգ ու 570 հրապարակում
«Պատիվ ունեմ» դաշինք

Իրականացվել են ապօրինի խուզարկություններ և ձերբակալություններ. «Պատիվ ունեմն» ահազանգում է

20
(Թարմացված է 17:20 20.06.2021)
Դաշինքը հրավիրում է միջազգային ու տեղական դիտորդական առաքելությունների ուշադրությունը և պատրաստակամություն է հայտնում տրամադրել անհրաժեշտ աջակցություն:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել ընտրությունների ընթացքի վերաբերյալ` նշելով, որ հատկապես վերջին 48 ժամվա ընթացքում իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի, անվանական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների և աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին: Տեղեկացվում է, որ իրականացվել են ակնհայտ ապօրինի խուզարկություններ և ձերբակալություններ, որոնց մեծ մասը դատական ատյաններն արդեն չեղարկել են:

«Ժամը 15:45-ի դրությամբ գերացանցապես մարզային ընտրատեղամասերից շարունակում ենք ստանալ բազմաթիվ ահազանգեր` տեղերում պաշտոնատար անձանց կողմից ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ։ Մեր բոլոր թիմակիցներին ու համակիրներին կոչ ենք անում հետևել օրենքի տառին ու շարունակել պատվով կատարել իրենց վստահված աշխատանքը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև զինծառայողների՝ շարքայիններից մինչև սպայակազմի նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող կազմակերպված ճնշման համատարած դեպքերի մասին: Դաշինքը խոստանում է, որ ընտրությունների օրինական ընթացքը խաթարող բոլոր անձինք պետք է չկասկածեն, որ իրենց գործողությունները մանրամասն հետաքննվելու ու պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

«Հույս ենք հայտնում, որ տարբեր ընտրատեղամասերից ու դիտորդներից ստացվող տեղեկություններն ու փաստերը առ այն, որ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ 6-րդ համարի քվեաթերթիկի վրա առկա և օրենքով չնախատեսված հետքերը կամ նշումները պատրվակ չեն դառնա այդ քվեները անվավեր ճանաչելու համար։ Ընտրություններից հետո այդ ամենը նույնպես պետք է դառնա քննության առարկա»,–ասված է հաղորդագրության մեջ:

«Պատիվ ունեմ»-ը կոչ է անում մեր բոլոր քաղաքացիներին ոչնչից չվախենալ և այսօր մինչև ժամը 20:00 գնալ ընտրատեղամասեր ու կատարել իրենց ընտրությունը: «Այդ ընտրությունից է կախված Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունը, մեր ազգային համերաշխության վերականգնումը եւ ինքնության պահպանումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նորամարգի երկու բնակիչ 15 000-20 000 դրամի սահմաններում ընտրակաշառք են բաժանել

Դաշինքը միջազգային ու տեղական դիտորդական առաքելությունների ուշադրությունն է հրավիրում այս հանգամանքների վրա և պատրաստակամություն հայտնում տրամադրել անհրաժեշտ աջակցություն:

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

20
թեգերը:
խախտում, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է ընտրություններին վերաբերող 59 ահազանգ ու 570 հրապարակում
Աբովյանի ընտրատեղամասերից մեկում ընտրողը փորձել է դուրս հանել քվեաթերթիկը
30 հազար դրամ՝ 2-ին. Վեդիում ոստիկանները ընտրակաշառքի դեպք են բացահայտել