00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրապետյանի զայրույթն անսահման է. պաշտպանը` վարչապետի օգնականի սկանդալային դեպքի մասին

© Sputnik / Asatur Yesayants Рубен Айрапетян
Рубен Айрапетян - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Բաժանորդագրվել
ՀՖՖ նախկին նախագահի պաշտպանն արդեն պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ուղարկել դատախազություն։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի զարմացել երեկ 168.am-ում հրապարակված սկանդալային տեսանյութից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի վերաբերյալ տեսանյութին։

Երեկ մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Աննա Վարդապետյանը միջամտում է Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը։ Տեսանյութում կարելի է տեսնել, որ գործով քննիչ Արթուր Այվազյանն էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ է ստանում Վարդապետյանից, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

«Զրուցել եմ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Նրա վրդովմունքն ու զայրույթն անսահման է։ Սակայն մյուս կողմից մեզ համար անակնկալ չէր սա, քանի որ հասկացել էինք, որ Հայրապետյանների դեմ հարուցված քրգործը քաղաքական պատվեր է, ուղղակի երեկ բացահայտվեց այս ամենը»,–ասաց Մակինյանը։

Նրա խոսքով` առնվազն երեք հոդված է խախտվել` բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը, պաշտոնական լիազորություններն անցնելը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելը։ Մակինյանը հայտնեց` քիչ հետո էլեկտրոնային եղանակով դատախազությանն այս դեպքի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կուղարկի։ Սակայն, ըստ նրա, քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ԶԼՄ–ների հաղորդումները նույնպես առիթ է քրգործ հարուցելու համար։

«Առանց այն էլ այս ամենը խայտառակություն է, ուստի դատախազությունը դեռ երեկ պետք է քրգործ հարուցեր, հետախուզություն իրականացներ ու գործով քննիչ Արթուր Այվազյանի և Աննա Վարդապետյանի համակարգիչներն առգրավվեր։ Այս ամենը պետք է բացահայտվի մինչև վերջ»,–ասաց Մակինյանը։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2020
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից

Նա հավելեց նաև, որ մի շարք հարցեր են առաջանում` ո՞ւմ համար էին ուղարկում Հայրապետյանի բանկային` օրենքով պահպանվող գաղտնիքը, ո՞վ պետք է կարդար, ո՞ւմ հետաքրքրություններն էր բավարարվում, ո՞վ է կապը ստեղծել քննիչի ու Աննա Վարդապետյանի միջև։ Մակինյանը հարց է տալիս` այսօրվանից հետո որևէ մեկը կարո՞ղ է համարձակություն ունենալ և խոսել քրգործի` օբյեկտիվ քննության մասին։ Նա վստահ է` բոլոր քաղաքական պատվերներով հարուցված գործերի նախաքննությունն այսպես է անցնում։

«Վերջը լավ կլինի»,–իր խոսքն ամփոփեց պաշտպանը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):

Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։ Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։

Արմավիրում 2010 թ-ի պաշտոնական կեղծիքը բացահայտվեց․ ի՞նչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանը

Լրահոս
0