00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նպատակ չունենք ԱԺ շենք մտնելու». Սաղաթելյանը կոչ արեց 2 վրան տեղադրել մուտքի մոտ

© Sputnik / Asatur YesayantsМитинг оппозиции (9 марта 2021). Еревaн
Митинг оппозиции (9 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Բաժանորդագրվել
Դեմիրճյան փողոցում բավական մեծ թվով ոստիկաններ են կուտակվել։ Այստեղ քաղաքացիները շրջափակել են ԱԺ մուտքը։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` որևէ նպատակ չունեն ԱԺ շենք մուտք գործելու։ Սաղաթելյանն ԱԺ շենքի մուտքը շրջափակած քաղաքացիներին հորդորեց ԱԺ պատերից մի փոքր հեռու կանգնել, քանի որ դրանցից «այն կողմի հետ» իրենք գործ չունեն։

Полиция блокировала оппозиционеров во время митинга (9 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Ընդդիմությունը շրջափակում է խորհրդարանի շենքը. իրավիճակը Բաղրամյանում լարված է. տեսանյութ

«Այս Ազգային ժողովն այլևս անելիք չունի, սակայն մենք շենք մտնելու ցանկություն չունենք։ Նախագահն իր շենքում է փակվել, ԱԺ պատգամավորներն` այստեղ, այս շենքում։ Հորդորում ենք ոստիկաններին սադրանքների չդիմել»,–ասաց Սաղաթելյանը։

Նա կոչ արեց 2 վրան տեղադրել Դեմիրճյան փողոցից ԱԺ մուտքի մոտ։ Նշենք, որ Դեմիրճյան փողոցում բավական մեծ թվով ոստիկաններ են կուտակվել։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ձևավորվեց Հայրենիքի փրկության շարժումը, որը պարբերաբար հանրահավաքներ ու երթեր է կազմակերպում` պահանջելով, որ «կապիտուլյացիոն փաստաթուղթ» ստորագրած վարչապետ Փաշինյանը հեռանա իշխանությունից։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Премьер-министр Никол Пашинян и президент Армен Саркисян в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2019
Պահպանել Սահմանադրությունն ու օրենքները. Արմեն Սարգսյանի կոչը ՀՀ քաղաքացիներին

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այսօր` մարտի 9–ին, լրանում է օրենքով սահմանված ժամկետը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կա՛մ պետք է ստորագրի ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանը, կա՛մ Վարչապետի առաջարկի սահմանադրականությունը վիճարկելու հարցով դիմի ՍԴ։

Լրահոս
0