ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Երիտասարդները, որոնք այսօր կանգնած են մեր քաղաքական պայքարի մեջ, իշխանության մեջ եղած երիտասարդների հետ որևէ կապ չունեն։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Նրանք, ովքեր երիտասարդ–երիտասարդ պատգամավոր են դարձել, այստեղ` մեր շարքերում կանգնածների հետ կապ չունեն։ Մեր երիտասարդները սեպտեմբերի 27-ին զենքը ձեռքին կանգնած էին սահմանում»,–ասաց Մանուկյանը` հավելելով, որ այսօր ելույթ են ունենալու հենց այդ երիտասարդները, որոնք մասնակցել են պատերազմին։
ՀՅԴ–ական երիտասարդ Սևակ Նազարյանն էլ իր ելույթում հայտնեց, որ արդեն 10 օր է` Բաղրամյան պողոտայում գիշեր–ցերեկ շարունակում են իրենց պայքարը։
«Անցնող մի քանի ամիսների ընթացքում մեզանից շատերը հիասթափվել են, քանի որ մտածել են, թե չենք հասնելու մեր նպատակին։ Մենք տեսել ենք շատ հիասթափություններ, պայքարի փուլեր, որտեղից թվացել է` էլ ելք չի լինելու։ Սակայն մեր ներքին համոզումը նորից մեզ առաջ է մղել։ Միշտ կարողացել ենք առաջ գնալ»,–ասաց Նազարյանը։
Նա նշեց` պատերազմից վերադառնալուց հետո իր ընկերների հայացքում տեսել է Քարվաճառի այրվող տների տեսարանը, պայքարի մարող շունչը։ Սակայն Սևակը վստահեցնում է`հասնելու են հաղթանակի։
Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Առանց դրա անհնար է ընտրություն կատարել. Փաշինյանը խոսել է ապագայի մասին
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Այսօր խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները` ԼՀԿ–ն ու ԲՀԿ–ն, երկրորդ անգամ ներկայացրին ՀՀ-ում ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնությունը:
Նախագծի զեկուցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ռազմական դրության ռեժիմը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահամանփակվում է երկրում ժողովրդավարությունը, քանի որ կան համայնքներ, որտեղ ՏԻՄ ընտրություններ չեն լինում:
«Կարծում եմ` ռազմական դրությունը մնացել է որպես զուտ քաղաքական երևույթ, և քանի որ կա պայմանավորվածություն արտահերթ ընտրությունների գնալու` առաջարկում ենք հանել այն»,-ասաց Մարուքյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ բացարձակապես անհիմն են պնդումները, որ ռազմական դրության ժամկետը երկարաձգվում է քաղաքական նկատառումների պատճառով։ Ըստ նրա` դրա վառ վկայությունն է Բաղրամյան պողոտայում ընդդիմության տեղադրած վրանները։
«Արտահերթ ընտրություններից առաջ ռազմական դրությունը պետք է հանվի։ Առաջարկում եմ ընդառաջել ընդդիմադիր գործընկերներին ու կողմ քվեարկել նախագծին»,–ասաց Միրզոյանը։
Որևէ քաղաքական հիմք չկա. ինչու Հայաստանում չի վերացվում ռազմական դրությունը
Նա կոչ արեց վաղն առավոտյան, երբ նախագիծը քվեարկության կդրվի, կողմ քվեարկել։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, այդ հոդվածով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ այս պահին ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննում է Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
Վարդևանյանի խոսքով` եթե դիմումի քննարկումն անցներ բանավոր ընթացակարգի շրջանակներում, ինքը պատրաստվում էր շատ պարզ ներկայացնել վերոհիշյալ հոդվածի` Սահմանադրությանը հակասելու փաստն այնպես, որ որևէ մեկի մոտ կասկածներ չմնային։
«ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի` նիստը հրապարակային անցկացնելու միջնորդությունը հիմնավոր էր։ Ես ինքս 15 օր առաջ նման միջնորդություն էի ներկայացրել ՍԴ։ Ինչևէ, հակափաստարկներ` գրավոր ընթացակարգով դիմումն այսօր քննելու վերաբերյալ, ես այդպես էլ չլսեցի»,–ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով` օրենքով նախատեսված է` եթե գործը հանրային հնչեղություն ունի, ապա այն պետք է բանավոր ընթացակարգով քննվի։ Վարդևանյանը հռետորական հարց հղեց` այս գործը հանրային հնչեղություն չունի՞։
Բացի այդ, նրա խոսքով` 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, քանի որ նախ որոշակիության դեֆիցիտ կա, այսինքն` գործ ունենք մի հոդվածի հետ, որը հստակ և հասկանալի չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ այսօրվա նիստի ժամանակ դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը նիստը հրապարակային անցկացնելու միջնորդություն էին ներկայացրել։ Բուռն քննարկումներից հետո հարցը քվեարկության դրվեց, և ձայները բաշխվեցին հավասար` 4 կողմ, 4 դեմ։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը որոշեց փակ նիստով քննարկել դիմումը։
Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։
Վենետիկի հանձնաժողովը հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։
Հավելենք, որ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը 2008-ի մարտի 1-ին չկար։ Այն որպես լրացում ավելացվել է 2009-ի մարտին։
Միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը. Ռոբերտ Քոչարյանի գրառումը


