Բաղրամյան պողոտա, 6 մարտի, 2021թ.

«Հասնելու ենք հաղթանակի». Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

90
(Թարմացված է 16:26 06.03.2021)
Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքի ժամանակ ելույթ են ունենում արցախյան 44–օրյա պատերազմին մասնակցած երիտասարդները։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Երիտասարդները, որոնք այսօր կանգնած են մեր քաղաքական պայքարի մեջ, իշխանության մեջ եղած երիտասարդների հետ որևէ կապ չունեն։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Նրանք, ովքեր երիտասարդ–երիտասարդ պատգամավոր են դարձել, այստեղ` մեր շարքերում կանգնածների հետ կապ չունեն։ Մեր երիտասարդները սեպտեմբերի 27-ին զենքը ձեռքին կանգնած էին սահմանում»,–ասաց Մանուկյանը` հավելելով, որ այսօր ելույթ են ունենալու հենց այդ երիտասարդները, որոնք մասնակցել են պատերազմին։

ՀՅԴ–ական երիտասարդ Սևակ Նազարյանն էլ իր ելույթում հայտնեց, որ արդեն 10 օր է` Բաղրամյան պողոտայում գիշեր–ցերեկ շարունակում են իրենց պայքարը։

«Անցնող մի քանի ամիսների ընթացքում մեզանից շատերը հիասթափվել են, քանի որ մտածել են, թե չենք հասնելու մեր նպատակին։ Մենք տեսել ենք շատ հիասթափություններ, պայքարի փուլեր, որտեղից թվացել է` էլ ելք չի լինելու։ Սակայն մեր ներքին համոզումը նորից մեզ առաջ է մղել։ Միշտ կարողացել ենք առաջ գնալ»,–ասաց Նազարյանը։

Նա նշեց` պատերազմից վերադառնալուց հետո իր ընկերների հայացքում տեսել է Քարվաճառի այրվող տների տեսարանը, պայքարի մարող շունչը։ Սակայն Սևակը վստահեցնում է`հասնելու են հաղթանակի։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Առանց դրա անհնար է ընտրություն կատարել. Փաշինյանը խոսել է ապագայի մասին

90
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Գեղամ Մանուկյան, հանրահավաք, ընդդիմություն
Ըստ թեմայի
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
«Թողեք էթանք, հո զզվանք չեք». ավտոբուսները Փաշինյանի հանրահավաքի մասնակիցներին տարան տուն
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
«Սպուտնիկ–V»

Հայաստանում նախատեսվում է «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն հիմնել

7
(Թարմացված է 13:16 06.05.2021)
Արտգործնախարարները քննարկել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Հայաստանում առաջիկայում «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն կհիմնվի։ Այս մասին այսօր Երևանում հայտարարել է ՀՀ–ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք այսօր քննարկել ենք Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում,– ասաց Լավրովը,– Հայաստան առաջիկայում կներկրվի «Սպուտնիկ–V» պատվաստանյութի ևս 1 մլն չափաբաժին։ Եվ այժմ քննարկվում է նաև Հայաստանում «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն հիմնել»։

Լավրովը հիշեցրեց, որ Ռուսաստանից արդեն մի քանի հազար չափաբաժին «Սպուտնիկ–V» պատվաստանյութ է ներկրվել։

Նշենք, որ ՌԴ արտգործնախարարը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել մայիսի 5-ի երեկոյան։

Այսօր վաղ առավոտյան Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդ, ապա ԱԳՆ-ում հանդիպել է Արա Այվազյանի հետ։

Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

7
Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը հուշագիր են ստորագրել

Որպեսզի ամրապնդենք բիոլոգիական անվտանգությունը. Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել

20
(Թարմացված է 13:08 06.05.2021)
Այս ասպարեզում Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր համագործակցությունը ՀԱՊԿ և ԱՊՀ սահմաններում։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Անդրկովկասում անվտանգության ապահովման երաշխիքը Ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունն է, ինչպես նաև հայ–ռուսական համատեղ զորախմբի ու ՌԴ սահմանապահ զորքերի ներկայությունը Հայաստանում։  Այսօր Երևանում հայտարարել է ՀՀ–ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ  մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք այսօր միջկառավարական հուշագիր ենք ստորագրել` կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ։ Դրա իրականացումը թույլ կտա շոշափելի արդյունքի հասնել այդ զգայուն ու ակտուալ ոլորտում հետագա համագործակցության մեջ, ինչպես նաև ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր միջավայրը»,– ասաց Լավրովը` ներկայացնելով Արա Այվազյանի հետ ստորագրած փաստաթղթի նպատակը։

Նա նաև նշեց, որ այս ասպարեզում Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր համագործակցությունը ՀԱՊԿ և ԱՊՀ սահմաններում։

Ռուսաստանը քննարկում է ՀՀ–ին 1 մլն դեղաչափ «Սպուտնիկ V» մատակարարելու հնարավորությունը

20
թեգերը:
Գյումրու 102–րդ ռազմաբազա, ռազմաբազա, կենսալաբորատորիա, Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Հայաստան, Արա Այվազյան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն
Ըստ թեմայի
Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը խոսել է գերիների մասին
Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
Հայաստանը պետք է համալրի «կանաչ երկրների» շարքը. Փաշինյանն ասաց` ինչ է պետք անել