Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը. արխիվային լուսանկար

Ե՞րբ կհայտարարվի ԳՇ պետի պաշտոնանկության մասին. իրավաբանների հաշվարկները տարբեր են

356
(Թարմացված է 18:31 06.03.2021)
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության գործընթացի ու ԳՇ ղեկավար կազմի դիրքորոշման շուրջ առաջացած քաղաքական ու իրավական ճգնաճամը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել են մասնագետները։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ ԶՈւ ղեկավարությունը մարտի 3-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության իրավական գործընթացի վերաբերյալ հայտրարություն էր տարածել, որում նշված էր, որ Գասպարյանն իր ծառայությունը շարունակելու է մինչև մարտի 8-ը։

Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը, բայց նա կհեռանա՞

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի խոսքով` այս ժամկետը ստացվում է Սահմանադրության տարբեր մեկնաբանությունների արդյունքում։ ԳՇ հայտարարության մեջ հիշատակված տեսության կողմնակիցները, նրա խոսքով, այդ ժամկետն ստանում են ոչ թե ՀՀ նախագահի ու վարչապետի միջև փաստացի տեղի ունեցած փաստաթղթաշրջանառության իրական ժամկետների, այլ ՀՀ Սահմանադրության մեջ նշված առավելագույն ժամկետներով հաշվելու դեպքում։

«Իրենք հետևյալ կերպ են մեկնաբանում, որ նախ առաջին անգամ, երբ նախագահը վարչապետին է վերադարձնում հրամանագրի նախագիծը` իր առարկություններով, Սահմանադրությամբ վարչապետի համար 5-օրյա ժամկետ է սահմանված նախագիծը նախագահին վերադարձնելու համար։ 5–օրյա ժամկետը մարտի 4-ին է ավարտվում։ Մարտի 4-ից հետո էլ 3-օրյա ժամկետ է սահմանվում, որի ընթացքում նախագահը կարող է կա՛մ ստորագրել հրամանագիրը, կա՛մ դիմել ՍԴ` Սահմանադրությանը դրա համապատասխանության հայցով»,– պարզաբանեց Մելոյանը։

Այս հաշվարկով, փաստորեն, ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարության մեջ որպես Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերջնաժամկետ նշվել էր մարտի 8-ը։ Բայց հայտարարության հեղինակները թերևս հաշվի չէին առել, որ մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է։ Այսինքն`այս տրամաբանությամբ ժամկետը կլրանա արդեն մարտի 9-ին։

Այլ մեկնաբանության պարագայում, սակայն, քանի որ վարչապետի աշխատակազմը չի օգտվել Սահմանադրությամբ իրեն տրամադրված առավելագույն ժամկետից և նախագահի վերադարձրած նախագիծը նույն օրն իսկ (փետրվարի 27-ին) հետ է ուղարկել նրան, ապա ՀՀ նախագահն այն պետք է ստորագրեր կամ դիմեր ՍԴ մինչև մարտի 2-ը։

Այդ ժամկետն, ըստ էության, արդեն լրացել է, բայց որևէ պաշտոնական հայտարարություն Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշման ուժի մեջ մտնելու մասին, չի արվել։ Եվ, ըստ ամենայնի, մինչև մարտի 9-ը չի էլ արվի, հաշվի առնելով, որ մարտի 6-8-ը ՀՀ–ում ոչ աշխատանքային օրեր են։

Հետաքրքրական է, որ, ըստ Գոհար Մելոյանի, ստեղծված իրավիճակում վարչապետի որոշումն ընդհանրապես չի կարող ուժի մեջ մտնել։

«Նախագահը երկրորդ փուլում ընդամենը երկու հնարավորություն ուներ` կա՛մ ուղարկեր ՍԴ, կա՛մ ստորագրեր։ ՀՀ նախագահը երրորդ ուղով գնաց` չստորագրելով այդ հրամանագրի նախագիծը, որի հնարավորությունն ուներ բացառապես առաջին փուլում»,– ասաց նա։

«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը

Բայց կա նաև իրավական մեկնաբանության երրորդ ու մասնագիտական շջանակներում բավական տարածված կարծիք ևս, որի համաձայն` ո՛չ վարչապետը, ո՛չ նախագահը ԳՇ պետին զբաղեցրած պաշտոնից ազատելու իրավունք ընդհանրապես չունեն։

Նրա մեկնաբանմամբ` վերոհիշյալ բոլոր կարգավորումներով սահմանվում է բացառապես ԳՇ պետի նշանակման ընթացակարգը։ Մինչդեռ նրա պաշտոնավարման ժամկետից շուտ ազատման հնարավորություն` Սահմանադրությունը չի տալիս։

Սահմանադրության 155–րդ հոդվածը սահմանում է. «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»։ Ազատման տարբերակ Սահմանադրությւնը չի նշում։ Եվ, այդուհանդերձ, Սահմանադրության վերջին փոփոխությունից հետո արդեն ԳՇ երկու պետեր պաշտոնանկ են արվել, երրորդի հարցն էլ օրակարգում է։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ԳՇ պետի պաշտոնանկության խնդիրը դիտարկում է որպես Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումներից մեկը։

«Տվյալ պարագայում կա՛մ պիտի զինվորականները կառավարությանը հակադրվեն ու ռազմական հեղաշրջում լինի, ինչի հավանականությունը ես շատ փոքր եմ համարում, կա՛մ էլ պետք է զինվորականները փորձեն հաշտվել իրականության հետ և իրենց խնդիրը լուծեն իրավական ճանապարհով»,– ասաց Սուրենյանցը։

Գեներալիտետի ներկա պասիվությունը քաղաքագետը դրական է գնահատում` նշելով, որ հակառակ պարագայում, եթե Հայաստանում ռազմական հեղաշրջում տեղի ունենա ու իշխանության գա «ռազմական խունտան» (Սուրենյանցի որակումն է), դա ոչ միայն չի լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները, այլև էլ ավելի է խորացնելու ներկա ճգնաժամը։

«Այս հակադրությունը միայն քաղաքական իշխանություն–ԳՇ գծով չէ։ Հակասություն կա, ըստ էության, մեր քաղաքական պետական համակարգի գրեթե բոլոր ինստիտուտների միջև»,– ասաց Սուրենյանցը` հավելելով, որ այսօրվա ճգնաժամը պետք է ոչ միայն այսօրվա, այլև ապաագա բոլոր իշխանությունների համար դաս լինի։

Ինչ վերաբերում է հնարավոր լուծման ուղիներին, Սուրենյանցը լուծման միակ տարբերակը համարում է արտահերթ ընտրությունների անցկացումը։

Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան

356
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, Նախագահ, Զինված ուժեր, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Ծաղկած ծիրանենի

Այս տարի ցրտահարության ռիսկերը մի փոքր ավելի մեծ են. Գագիկ Սուրենյան

3
(Թարմացված է 13:16 23.03.2021)
Մինչև մարտի 25–ը Արարատյան դաշտում տեղի կունենա ծիրանենիների զանգվածային ծաղկում, օդի ջերմաստիճանն էլ կնվազի, բայց մասնագետները վստահեցնում են, որ -1 աստիճանը ծիրանենու վրա մեծ ազդեցություն չի ունենում։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Այս տարի գյուղատնտեսական կուլտուրաների ու պտղատու ծառերի համար ցրտահարության ռիսկերը մի փոքր ավելի մեծ են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում ցրտահարություն կլինի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` արդեն նկատվում է, որ ծիրանենիները սկսել են ծաղկել։ Մինչև մարտի 25–ը Արարատյան դաշտում տեղի կունենա ծիրանենիների զանգվածային ծաղկում։

«Այդ պարագայում հնարավոր է` առաջիկա օրերի ցուրտը որոշակի ազդեցություն ունենա ծիրանենիների վրա, բայց առանձնապես մեծ վնասներ չի պատճառի։ Մեր փորձը ցույց է տվել, որ -1 աստիճանը ծիրանենու վրա այդքան էլ մեծ ազդեցություն չի ունենում», – ասաց Սուրենյանը։

Սուրենյանը հիշեցրեց, որ նախորդ տարի եղանակը շատ ավելի կայուն էր, ցուրտ հոսանքների ներթափանցումն ավելի քիչ էր, քան հիմա։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ցրտահարման վտանգի մասին նախապես կտեղեկացնի բնակչությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երեկոյան հերթական հզոր ցիկլոնը կներթափանցի Հայաստան։ Այդ ցիկլոնը մեզ մոտ կգործի մինչև մարտի 25–ը ներառյալ։ Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում` ձյան տեսքով, նախալեռներում և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում (Արագածոտն, Կոտայք) վաղը տեղումները կլինեն բավականին ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, կլինի քամու ուժգնացում`20-25 մ/վ արագությամբ։ Չի բացառվում, որ մարտի 28–ից եղանակի պարզեցում լինի, բայց գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի։ Ըստ կանխատեսումների` Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կմոտենա -1-ից -2–ի։

3
թեգերը:
ցրտահարություն, Գագիկ Սուրենյան, Հայաստան
Արարատ Միրզոյան

«Կոչ եմ անում կողմ քվեարկել». ԱԺ նախագահը` ռազմական դրությունը վերացնելու նախագծի մասին

156
(Թարմացված է 13:09 23.03.2021)
Վաղն առավոտյան ԱԺ պատգամավորները կքվեարկեն ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ընդդիմության նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Այսօր խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները` ԼՀԿ–ն ու ԲՀԿ–ն, երկրորդ անգամ ներկայացրին ՀՀ-ում ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնությունը:

Նախագծի զեկուցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ռազմական դրության ռեժիմը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահամանփակվում է երկրում ժողովրդավարությունը, քանի որ կան համայնքներ, որտեղ ՏԻՄ ընտրություններ չեն լինում:

«Կարծում եմ` ռազմական դրությունը մնացել է որպես զուտ քաղաքական երևույթ, և քանի որ կա պայմանավորվածություն արտահերթ ընտրությունների գնալու` առաջարկում ենք հանել այն»,-ասաց Մարուքյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ բացարձակապես անհիմն են պնդումները, որ ռազմական դրության ժամկետը երկարաձգվում է քաղաքական նկատառումների պատճառով։ Ըստ նրա` դրա վառ վկայությունն է Բաղրամյան պողոտայում ընդդիմության տեղադրած վրանները։

«Արտահերթ ընտրություններից առաջ ռազմական դրությունը պետք է հանվի։ Առաջարկում եմ ընդառաջել ընդդիմադիր գործընկերներին ու կողմ քվեարկել նախագծին»,–ասաց Միրզոյանը։

Որևէ քաղաքական հիմք չկա. ինչու Հայաստանում չի վերացվում ռազմական դրությունը

Նա կոչ արեց վաղն առավոտյան, երբ նախագիծը քվեարկության կդրվի, կողմ քվեարկել։

Հիշեցնենք, որ ռազմական դրությունը վերացնելու՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը նախորդ անգամ մերժվել էր 2020-ի նոյեմբերի 26-ին (36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ)։

156
թեգերը:
Արարատ Միրզոյան, ռազմական դրություն, ԱԺ
Ըստ թեմայի
Սա ավելի շատ գլխացավանք է բերում, քան օգուտ. Անի Սամսոնյանը` ռազմական դրության մասին
ՀՀ կառավարությունը վերացնում է ռազմական դրության շրջանակում գործող սահմանափակումները
Ինչո՞ւ է Հայաստանում պահպանվում ռազմական դրությունը. Նաիրա Զոհրաբյան