Արմեն Սարգսյան

Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը

327
(Թարմացված է 21:37 25.02.2021)
Նախագահի աշխատակազմը շեշտում է` Արմեն Սարգսյանը որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի կողմից չէ, երբևէ չի եղել և չի պատրաստվում լինել:

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած առաջարկությանը։

Նախագահի աշխատակազմը հայտնում է, որ առաջարկությունը ստացվել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել էր, որ ԳՇ հայտարարությունը հետևել էր ԳՇ պետին զբաղեցրած պաշտոնից ազատելու իր որոշմանը։

Նախագահի աշխատակազմը փաստում է նաև, որ համաձայն ՀՀ Սահմանադրության, նախագահն ունի եռօրյա ժամկետ այդ առաջարկի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու համար։ Հայտարարության հեղինակները միաժամանակ նաև հիշեցնում ն, որ նախագահը մինչ օրս սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման և ազատման հարցում:

«Սակայն ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»,– ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ՀՀ նախագահը որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի կողմից չէ, երբևէ չի եղել և չի պատրաստվում լինել, և իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես պետության ու ժողովրդի շահերով:

«Ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ»,– նշված է հայտարարության մեջ:

Նախագահ Սարգսյանն, աշխատակազմի պնդմամբ, կարևորում է կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը երկրում և շարունակելու է ամեն ինչ անել այդ ուղղությամբ՝ համոզված լինելով, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, և ոչ թե առճակատման միջոցով:

Հայտարարության մեջ չի բացահայտվում, թե ինչպես է Արմեն Սարգսյանը պատրաստվում արձագանքել ԳՇ պետի պաշտոնանկության մասին վարչապետի առաջարկությանը։ Նշվում է միայն, որ այս պահի առաջնահերթ խնդիրը նա համարում է երկրում առկա լարվածության թուլացումն ու իրավիճակի անցնցում հանգուցալուծումը։ Նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան:

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

ՀՀ Սահմանադրությունը հանրապետության նախագահին 3 օր ժամանակ է տրամադրում` համապատասխան որոշում ընդունելու համար։
ՀՀ Սահմանդրության 133 հոդվածի համաձայն, ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը` «վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով» և եռօրյա ժամկետում։

Իսկ Սահմանադրության 139–րդ հոդվածը ՀՀ նախագահին հնարավորություն է ընձեռում ազատման հրամանագիր չստորագրելու դեպքում վարչապետի առաջարկությունն` իր կողմից ներկայացրած առարկություններով վերադարձնել վարչապետին։

Եթե նախագահը ո՛չ ստորագրում է, ո՛չ վերադարձնում վարչապետին, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, այլ կերպ ասած`արդեն ՀՀ վարչապետի որոշմամբ:

Վարչապետի կողմից նախագահի առարկությունները չընդունելու դեպքում ՀՀ նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան։

ՍԴ–ն իր որոշումը պետք է հրապարակի դիմումն ստանալուց 5 օր հետո։

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Հայաստանից փախչել չի պատրաստվում

327
թեգերը:
Օնիկ Գասպարյան, հայտարարություն, Արմեն Սարգսյան, Նախագահ
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)
Ըստ թեմայի
Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը` հայաստանյան դեպքերի մասին
Կստորագրի՞ արդյոք նախագահը Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը
Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին
Արխիվային լուսանկար

510 նոր դեպք, 18 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

10
(Թարմացված է 10:54 12.04.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 510–ով և դարձել 203327։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 մարդ, կատարվել է 906177 թեստավորում, առողջացել են վարակվածներից 182836-ը։ Գրանցվել է մահվան 3753 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 953։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

 

10
թեգերը:
Հայաստան, մայր, հիվանդություն, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Որքա՞ն պատվաստանյութ է գնել Հայաստանը
Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը 80 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի Գերմանիա
Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ
Президент Армен Саркисян посетил музей фонда Галуста Гюльбенкяна (9 апреля 2019). Лиссабон

ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան. Դատական օրենսգիրքն առերևույթ խնդրահարույց է

9
(Թարմացված է 10:49 12.04.2021)
Մինչ ՍԴ դիմելը նախագահը ներկայացված օրինագծերի փաթեթը քննարկել էր արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև ԲԴԽ նախագահի, իրավաբանների նկատառումներն ու մտահոգությունները:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը փորձագիտական շրջանակների հետ օրենքների փաթեթը քննարկելուց հետո եկել է այն եզրահանգման, որ դրանք առերևույթ հակասում են Սահմանադրությանը, որոշել է դիմել Սահմանադրական դատարան` ԱԺ–ի ընդունած օրինագծերի փաթեթի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

«Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»,– ասվում է նախագահի մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։

Հիշեցնենք` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն էին ներկայացվել 2021թ.–ի մարտի 22-ին:

Մինչ ՍԴ դիմելը նախագահը ներկայացված օրինագծերի փաթեթը քննարկել էր արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները:

Նշենք, որ մասնագետների համոզմամբ, օրենքում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միսանականության հիմնարար պահանջների հետ։

Օրենքը նախատեսում է դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, բարդության վրա։

Սահմանադրական դատարանը որոշել է` երբ կքննի ՀՀ նախագահի դիմումը

Մեկնաբանեությունների համաձայն`սա կարող է հանգեցնել դատավորների առանձին էլիտար խմբի ձևավորմանը, ինչի արդյունքում պակաս մասնագիտացված դատավորների նկատմամբ հանրային վստահությունը կնվազի։

Բացի այդ, նախատեսվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, Բարձրագույն դատական խորհրդում քննարկելու խնդիրը՝ առանց իրավասու մարմինների կողմից նախապես կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու։

«Իմ՝ նման ձևով Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ էր». Արմեն Սարգսյան

9

ՊՆ զորամասի ծառայողները պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան ապօրինի զենք են տեղափոխել

0
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ շարունակում է մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի տարածք տեղափոխված զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու միջոցառումները։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախարարության աշխատակիցների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։ Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 6 ծառայողներ կամովին հանձնել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխած «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 ինքնաձիգներ, «ՍՎԴ» տեսակի, 7,62մմ տրամաչափի 1 միավոր դիպուկահար հրացան՝ օպտիկական նշանառության սարքով, ինչպես նաև 5,45մմ տրամաչափի 1925 միավոր մարտական փամփուշտներ՝ նախատեսված «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրների և դրանց մոդիֆիկացիաների համար, 40մմ տրամաչափի 1 բեկորային նռնակ՝ նախատեսված նռնականետերից կրակելու համար, «Կալաշնիկով» ինքնաձիգի 3 սվին-դանակ և տարբեր տեսակի այլ ռազմամթերք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ շարունակում է մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի տարածք տեղափոխված զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու միջոցառումները, և քրեական պատասխանատվությունից ազատելու համար առաջարկում է կամովին հանձնել դրանք։

0