«Իսկանդերի» հրթիռ

«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Հայաստանի վարչապետին

8459
(Թարմացված է 20:09 24.02.2021)
ՀՀ վարչապետի հայտարարությունը չպայթած «Իսկանդեր»-ների մասին մեծ աղմուկ է բարձրացրել ռուսական մամուլում։ «Комсомольская правда»-ի ռազմական վերլուծաբան Վիկտոր Բարանեցը պարզաբանման համար զրուցել է տվյալ հրթիռային համակարգը մշակողներից մեկի՝ Վլադիմիր Կովալյովի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հայտարարելով ռուսական «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին, Փաշինյանը պետք է, ինչպես ասում են, «պատասխան տա ասածի համար»։ Այս մասին ասել է «Իսկանդեր»-ի մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովը «Комсомольская правда»-ին։

«Հրթիռային համակարգի վերաբերյալ այդքան լուրջ մեղադրանք ներկայացնել և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունը՝ դա արժանավայել չէ և անգամ ոչ պարկեշտ քայլ է Հայաստանի վարչապետի համար։

Դե, իսկ նրա հայտարարությունը «80-ականների զենքի» մասին՝ դա արդեն դիլետանտության նշան է։ Ի՞նչ «80-ականների զենքի» մասին կարող է խոսք լինել, եթե անգամ ռուսական բանակն իր սպառազինությունը«Իսկանդեր»-ներով լրացնելն ավարտել է միայն 2019թ․-ի վերջին։ Իսկ Հայաստանը այդպիսի համալիրներ՝ արտահանվող տարբերակով, էլ ավելի շուտ է ստացել, չէ՞ որ մենք, ամեն դեպքում, դաշնակիցներ ենք»,-ասել է Կովալյովը։

Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը և ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի, ոչ մի անգամ։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կամ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կամ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ներով կրակելուց առաջ։ 

«Գիտե՞ք նաև ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանն ասաց, որ մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթել։ Այն մասին, որ վարչապետը սեփական անգրագիտությունը շուտափույթ վերացնելու կարիք ունի։ Այո-այո։ «Լիկբեզ» է հարկավոր։ Նա, հավանաբար, ականջի ծայրով լսել է, որ արտահանվող «Իսկանդերի» մարտական լիցքի հզորությունը 10 տոկոսով պակաս է ռուսականից։ Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երևանից։

Բայց Փաշինյանն ամեն ինչ իրար է խառնել։

Եվ ծիծաղել բան է դուրս տվել, ասելով, որ հրթիռի հայկական մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթում։ Այդպիսի անհեթեթություն անգամ հայտնի հայկական անեկդոտներում չի լինում»,-նշել է կոնստրուկտորը։

«Իսկանդերը» կարո՞ղ էր չպայթել կամ 10%-ով պայթել. Դավիթ Հարությունովը պարզաբանում է

Վերջում  նա շեշտել է, որ Փաշինյանը լռել է շատ կարևոր բանի մասին ու հիշեցրել․ երբ հայկական «Իսկանդերի» մեկ-երկու վատ թիրախավորված հրթիռներ պայթեցին Ադրբեջանի հենց այդ ամենակարևոր նավթագազային օբյեկտներից ոչ հեռու, Բաքվում ակնհայտորեն հասկացան, որ պատերազմը պետք է դադարեցնել։

«Եվ դուք նույնպես պետք է հասկանաք, թե ինչ հսկայական կորուստներ կունենար Ադրբեջանի տնտեսությունը, նույնիսկ եթե «Իսկանդերի» մարտական լիցքը պայթեր ծիծաղելի-փաշինյանական 10 տոկսով․․․ Բայց Բաքվի համար ծիծաղելի չէր լինի․․․»,-եզրափակել է Կովալյովը։

Հիշեցնենք, որ երեկ`փետրվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։

8459
թեգերը:
հրթիռ, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Իսկանդեր
Ըստ թեմայի
«Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում Շուշիի ուղղությամբ. Սերժ Սարգսյան
Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը
Փաշինյանը խոսեց «Իսկանդեր»-ներից, քանի որ առաջինը խոսել էր Սերժ Սարգսյանը. Քոչարյան

Մայիսի 18-ին ո՞ր թանգարանները բաց կլինեն Երևանում

1
  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 1
  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 2
  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 3
  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 4
  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 5
  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 6
  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 7
  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 8
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի մի շարք թանգարաններ անվճար կընդունեն այցելուներին։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում ներկայացված են Երևանում գործող թանգարանների հասցեները։

Covid-19 համավարակով պայմանավորված՝ այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն նույն օրը՝ մայիսի 18-ին: Դրանք կիրականացվեն «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո` թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և կիսել արժեքի ստեղծման նոր պրակտիկաներ, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելներ և նորարարական լուծումներ ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների համար:

Ոչ պատահական այցելություն, կամ ինչպես է Թուրքիան զբոսաշրջիկ «բերում» Հայաստան

Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ՀՀ և Արցախի Հանրապետության 113 մշակութային կազմակերպություններ անվճար հիմունքներով իրենց հարկի ներքո կընդունեն այցելուներին` իրենց բազմաբովանդակ միջոցառումներով անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր այցելուի օրը:

Մանկության երազանք. Տիգրան Ձիթողցյանի կտավով ազդագիրը հայտնվել է Նյու Յորքի կենտրոնում

Հիշեցնենք` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ:

«Չմոռանաս ինձ»․ բրիտանական պարբերականը ֆիլմ է ներկայացրել հայկական մշակույթի մասին

 

1
  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 1
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Թանգարանների միջազգային օրը Երևանում

  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 2
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Թանգարանների միջազգային օրը Երևանում

  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 3
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Թանգարանների միջազգային օրը Երևանում

  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 4
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Թանգարանների միջազգային օրը Երևանում

  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 5
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Թանգարանների միջազգային օրը Երևանում

  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 6
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Թանգարանների միջազգային օրը Երևանում

  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 7
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Թանգարանների միջազգային օրը Երևանում

  • Թանգարանների միջազգային օրը Երևանում, համար 8
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Թանգարանների միջազգային օրը Երևանում

թեգերը:
Թանգարան, Երևան, Հայաստան
Սյունիք. արխիվային լուսանկար

Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել. ՀԱՊԿ–ում կքննարկվի Սյունիքում ստեղծված իրավիճակը

56
(Թարմացված է 17:09 17.05.2021)
Ստանիսլավ Զասը հայտնել է` ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի- Sputnik. Ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր։ Սակայն նրանց մի մասը դեռևս շարունակում է գտնվել ՀՀ տարածքում և ստեղծված խնդիրը չի լուծվել։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։

«Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել»,–գրված է հաղորդագրության մեջ։

Ստանիսլավ Զասն էլ իր հերթին նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ այն քննարկվելու է առաջիկա օրերին, Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի` մայիսի 19-ին կայանալիք նիստին։

Մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Երեկ` բանակցությունների ավարտից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ասել էր, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։ Նման տեղեկություն սոցցանցի իր էջում հրապարակել էր նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Իսկ այսօր կայացած ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն եղել։ Բանակցությունները կշարունակվեն մայիսի 19–ին։

56
թեգերը:
Ադրբեջան, Սահման, Սյունիք, Վաղարշակ Հարությունյան, Ստանիսլավ Զաս, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
ՀՀ սահմանների լարվածության թեման են քննարկել Արա Այվազյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը
Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել է Ղրղզստանի նախագահի հետ
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ խոսել է սահմանային վիճակի մասին