ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի և Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում: Անդրադարձ կատարելով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ Միրզոյանը նշել է, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմն օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց:
Դեսպան Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման: Նա կարևորել է Արցախում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը ու հավաստիացրել է, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին:
Հայաստանում և Բելառուսում տեղի ունեցածները կանդրադառնա՞ն ԵԱՏՄ-ի վրա․պատասխանում է Պանկինը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջև փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր:
Հիշեցնենք, որ 2020-ի մարտից երկու երկրները բանակցում են հայ–բելառուսական վերելակների գործարան բացելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Բանակը ճիշտ է արել, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի բանակի հրամանատարությանը ո՛չ պաշտոնից ազատելու, ո՛չ էլ ճնշելու։ Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ինչ է` բանակը պետք է նայի, թե ինչպես են մաս–մաս հանձնում թուրքերին ու ադրբեջանցիներին մեր հողերը։ Ասում են` բանակը պետք է քաղաքական չեզոքություն ցուցաբերի, ինչն էլ անում է բանակը, քանի որ չի մասնակցում այս հանրահավաքներին»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահն են որակել գլխավոր շտաբի հայտարարությունը որպես ռազմական հեղաշրջման փորձ, իսկ մյուսները հասկացել են, որ ԳՇ–ն իր կարծիքն է հայտնել։
Օհանյանն ասաց նաև, որ թվում է, թե երիտասարդ բանակ ունենք, սակայն իրականում այդ բանակի խորքում մեր դարավոր պայքարի ոգին է։ Օհանյանը հայտնեց նաև, որ հանրահավաքին մասնակցում են նախկին 3 գլխավոր շտաբի պետեր` ինքը, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը և գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021թ–ի մարտի 1-ը դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում, և շեշտեց` նախկինում այդ օրը ընդունված էր հիշատակի միջոցառումներ անցկացնել։
«Ղարաբաղյան պատերազմի ծանր հետևանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, բազմաթիվ եղբայրների և քույրերի գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, զինված ուժերն ու դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ»,– ասաց նա։
Խոսելով մարտի 1-ի հայտնի իրադարձությունների մասին` Փաշինյանն ընդգծեց, որ այն ժողովրդի իշխանության համար մղվող պայքարի հետևանք էր, երբ ՀՀ այն ժամանակվա իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ։
Փաշինյանը նշեց, որ «Մարտի 1»-ի գործով կան դատարանի առաջ կանգնած մեղադրյալներ։
Փաշինյանը հանրահավաքին ներկայացավ ընտանյոք հանդերձ
«Ու պիտի արձանագրեմ, որ «Մարտի 1»-ի գործն, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել «Մարտի 1»-ը, երբ սպանությունները բացահայտված չեն։ Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված են»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` դա է պատճառը, որ «Մարտի 1»-ի մեղադրյալների փաստաբաններն անում են հնարավորը` դատավարությունը ձգձգելու համար։
«Ինչի՞ համար են այդ ձգձգումները։ Որովհետև հույս ունեն, որ, ինչպես նախկինում են բռնազավթել իշխանությունը, հիմա էլ կհասնեն այդ բռնազավթմանը»,– ասաց նա։
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։
Ընտրել են նրանց, ովքեր պատրաստ են «Մարտի 1»-ի մեղքը բարդել Քոչարյանի վրա. փաստաբան
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
Նիկոլ Փաշինյանը երթն ուղղորդելո՞ւ է Բաղրամյան 26. Վահագն Ալեքսանյանի արձագանքը