ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Նշենք,. որ փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն:
Նշենք, որ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
Հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները շարունակվում են խախտված մնալ. Թաթոյան
Ճաղարյանը գրել է, որ Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերը նախատեսված չեն հեղաշրջման համար, դրանք ապահովում են երկրի անվտանգությունը դրսից նախաձեռնված հարձակման ժամանակ։ Sputnik Արմենիայի հետ զույցում այս մասին ասաց ԽՍՀՄ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, անկախ Հայաստանի Զինված ուժերի ստեղծողներից գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով երկրում տիրող իրավիճակը։
«Հայաստանի զինված ուժերը ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում և ՌԴ-ում, պարզապես նախատեսված չեն այդ գործի (հեղաշրջման,–խմբ.) համար։ Այն, ինչ Գլխավոր շտաբի պետը գրել է, կարծում եմ` նրանք պարզապես հոգնել են բարձիթողի վիճակից ու այլանդակությունից, երբ վերադաս մարմինները հանկարծակի հանում են ռազմական գեներալներին, սպաներին պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ», - ասաց նա։
Նրա խոսքով՝ այդ պատճառով բանակը մերկացվում է, խախտվում է բարոյական ու մարտական ոգին, վիճակը, մարտունակությունը։ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ ամենայն հավանականությամբ, Գլխավոր շտաբի պետը հոգնել է նման իրավիճակից, դրա համար էլ նա հանդես է եկել այդ հայտարարությամբ։
Տեր-Գրիգորյանցը նաև ընդգծեց, որ բանակը քաղաքականությամբ չի զբաղվում։ Բացի այդ, նա պարզաբանել է, որ ինքն այդ իրավիճակում ոչ մեկին չի աջակցում։
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայաստանի և Իրանի երկկողմ օրակարգի շուրջ այսօր ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ։ Բացի այդ, վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։
Մենք տնտեսական առումով լուրջ կախվածություն ունենք Իրանից. իրանագետը` Զարիֆի այցի մասին
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Զարիֆն այցելել էր Հայաստան։ Նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զարիֆն ընդգծել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային ճգնաժամի վերաբերյալ հետևյալն է. միջազգային իրավունքի պահպանում, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը։
Ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ. Փաշինյանն ընդունել է Զարիֆին
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարները քննարկել են հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է:
«Նախարարները քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին։ Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, որոնց շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:
Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան