Ալեն Սիմոնյան

Իշխանությունը պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը. Ալեն Սիմոնյան

130
(Թարմացված է 12:42 23.02.2021)
ԱԺ փոխնախագահը վերահաստատեց պետական պահպանության տակ գտնվող շինությունները պահպանելու` Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հորդորեց պետական կառավարման մարմինների շենքերը գրավելու մասին խոսելիս 2018թ–ին ռադիոտան շենքի գրավման օրինակն այլևս չբերել։

«Ռադիոտուն մտնելիս, եթե հիշում եք, ոստիկաններից մեկը զենք է փորձել կիրառել, բայց վերջին պահին ուղղակի չի կիրառել, որովհետև տեսել է, որ մարդիկ տրամադրված չեն որևիցե բռնության։ Բացի այդ, այդ ժամանակ կար եթերի խնդիր, ուստի ռադիոտան գրավումը համեմատել կառավարական առանձնատան, շենքեր գրավելու, «Ազատություն» ՌԿ մտնելու, ջարդուխուրդ անելու հետ, համարում եմ անտեղի։ Ուստի խնդրւմ եմ ռադիոտան օրինակն այլևս չբերել։ Դա շատ թույլ փաստարկված օրինակ է»,– ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ 2018թ–ի հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, բռնության կոչեր չեն եղել։

Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե կառավարական շենքերի վրա հարձակման դեպքում իշխանությունը կարող է կրակել քաղաքացիների վրա, ԱԺ փոխնախագահը վերահաստատեց պետական պահպանության տակ գտնվող շինությունները պահպանելու գաղափարը։

«Իշխանությունը օրենքի շրջանակում պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը։ Եթե սրա հետ կապված որևէ մկն առարկություն ունի, ես պատրաստ եմ իր հետ բանավիճել»,– ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր կայծակնային արագությամբ ռազմավարական նշանակության շենքեր գրավելու մասին:

Թե՛ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, թե՛ Անդրանիկ Քոչարյանի պատասխանը դատապարտելի են

Ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ բոլորը պետք է գիտակցեն` անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, և, եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն նաև, որ դրանք գտնվում են պետական պահպանության տակ, ինչը նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու։

Ընդդիմությունը յուրահատուկ ակցիա է անցկացնում. բողոքի ակցիա` ոստիկանների մասնակցությամբ

130
թեգերը:
Ռադիո, Ոստիկանություն, ընդդիմություն, կառավարություն, Ալեն Սիմոնյան
Ըստ թեմայի
Երևանի կենտրոնում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել. լուսանկարներ
Ընդդիմությունը յուրահատուկ ակցիա է անցկացնում. բողոքի ակցիա` ոստիկանների մասնակցությամբ
«Թեթև բան է եղել, ոչինչ». Սաղաթելյանին փորձեցին բերման ենթարկել, բերանից արյուն էր գալիս
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Վանեցյանն ասաց` ինչ կլինի, եթե Փաշինյանի օրոք ընտրություն կազմակերպվի

10
(Թարմացված է 15:49 06.03.2021)
Արթուր Վանեցյանի խոսքով` հանրային ճնշման արդյունքում Նիկոլ Փաշինյանն ի վերջո հեռանալու է։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս, որ նա չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ, և եթե դրանք կազմակերպվեն Փաշինյանի վարչապետությամբ, չեն վայելելու ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ քիչ անց Բաղրամյան պողոտայում կմեկնարկի Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքը։

«Մեր օրակարգից չենք շեղվում. Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իսկ թե ով պետք է լինի իշխանության՝ կորոշի ժողովուրդը, սակայն Փաշինյանը վերջին շրջանում ցույց տվեց, որ ինքն ի վիճակի չէ շարունակել ՀՀ վարչապետ լինել»,–ասաց նա։

Վանեցյանի խոսքով` հանրային ճնշման արդյունքում Փաշինյանն ի վերջո հեռանալու է։

Նա նշեց նաև, որ սկզբում իշխանությունները փորձեցին ընդդիմության պայքարը վերածել նախկինների և ներկաների կռվի, սակայն հանրությունը հասկացավ, որ խոսքն ավելի լուրջ բաների մասին է` երկրի ապագայի հարցն է։

Ավելին, ըստ Վանեցյանի, կան մարդիկ, որոնք չունեն Հայրենիքի փրկության շարժման նկատմամբ համակրանք, սակայն գնում են Բաղրամյան պողոտա` իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու։

10
թեգերը:
ընդդիմություն, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան
Արա Զոհրաբյան

Նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի Գասպարյանի ազատման հարցով դիմելու ՍԴ. Արա Զոհրաբյան

37
(Թարմացված է 15:24 06.03.2021)
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շատ հարցերում է լռում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչև մարտի 9-ն իրավունք ունի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հարցով դիմել Սահմանադրական դատարան։ ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Այս փուլում իրավիճակն այսպիսին է` նախագահը կա՛մ պետք է դիմի Սահմանադրական դատարան, կա՛մ ստորագրի հրամանագիրը և համաձայնի վարչապետի հետ։ Մենք նախագահին ուզում ենք ասել, թե ինչո՞ւ է նա երկու մարմինների միջև ծագած վեճը թողնում, որ նրանք էլ լուծեն` ՍԴ–ից լավ հարթակ կա՞»,–ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` Արմեն Սարգսյանը շատ հարցերում է լռում։ Զոհրաբյանը նշեց, որ նախագահն արդեն հայտնել է, որ կա խնդիր, և հիմա զարմանալի է` ինչո՞ւ է վարանում ՍԴ դիմել։ ՓՊ նախագահն ասաց, որ մի խումբ մարդկանցով դիմելու են նախագահին, որ սահմանադրականության շրջանակում լուծվեն առկա խնդիրները։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ–ի մոտ զինվորականներ, տարբեր ոլորտի մարդիկ և շարքային քաղաքացիներ էին հավաքվել` ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։

Նրանք ակցիայի վերջում ավտոերթով գնացին Բաղրամյան 26` նախագահին դիմելու, որպեսզի ՍԴ դիմի Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

37
թեգերը:
Արմեն Սարգսյան, Օնիկ Գասպարյան, Արա Զոհրաբյան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը
ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը
«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են