Իշխան Սաղաթելյան

«Փաշինյանին օր ու արև չենք տալու». Սաղաթելյանը վստահեցնում է` նոր թափ կստանան ակցիաները

90
(Թարմացված է 12:17 23.02.2021)
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը երկրում փորձում է հաստատել ոստիկանական պետություն, որպեսզի իր իշխանությունը պահի։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Երկրի վարչապետն իր երկրի մայրաքաղաքում կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելու համար մի քանի հազար զորք է դուրս բերում: Այս մարդն ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը լինել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Երեկ Սաղաթելյանը հայտնել էր, որ Փաշինյանը պետք է այնտեղ հանդիպում ունենա և կոչ էր արել քաղաքացիներին հավաքվել շենքի դիմաց։ Քիչ առաջ Փաշինյանն անարգել մտավ կառավարության 3-րդ մասնաշենք, քանի որ ոստիկաններն արդեն իսկ շրջափակել էին շենքը։

«Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու մեկ ճանապարհ ունենք` նրա հեռանալու ճանապարհային քարտեզը։ Հակառակ դեպքում օր ու արև չենք տալու նրան։ Մեկ օր առաջ ամեն ինչ պետք է ամեն ինչ անենք` չարիքի կառավարությանը հեռացնելու, և որևէ մեկը թող չկասկածի, որ հասնելու ենք դրան»,–ասաց Սաղաթելյանը։

«Նիկոլ, ինչի՞ց ես վախենում». Փաշինյանն անխոչընդոտ մտավ կառավարական շենք

Նրա խոսքով` Փաշինյանը երկրում փորձում է հասստատել ոստիկանական պետություն, որպեսզի իր իշխանությունը պահի։ Սաղաթելյանը վստահեցրեց` բերման ենթարկելով իրենց չեն կանգնեցնելու, բողոքի ակցիաները նոր թափ են ստանալու։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին բերման էր ենթարկում։ Հիմնականում բերման են ենթարկում նրանց, ովքեր վարչապետի հասցեին ինչ–որ բան են վանկարկում։

90
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ընդդիմություն, Իշխանություն, Իշխան Սաղաթելյան
Ըստ թեմայի
Ոստիկանությունը կառավարության շենքի մոտից բերման է ենթարկել 25 քաղաքացու
Ընդդիմությունը յուրահատուկ ակցիա է անցկացնում. բողոքի ակցիա` ոստիկանների մասնակցությամբ
«Նիկոլ, ինչի՞ց ես վախենում». Փաշինյանն անխոչընդոտ մտավ կառավարական շենք
Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին, գցեցին Sputnik Արմենիայի օպերատորին
Նորատ Տեր–Գրիգորյանց

Հոգնել են բարձիթողի վիճակից. Տեր–Գրիգորյանցը մեկնաբանել է ԳՇ– Փաշինյան «հակամարտությունը»

30
(Թարմացված է 14:29 06.03.2021)
Հայկական բանակի հիմնադիրներից Նորատ Տեր-Գրիգորյանցն ասել է, որ ստեղծված իրավիճակում կողմերից ոչ մեկին չի աջակցում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերը նախատեսված չեն հեղաշրջման համար, դրանք ապահովում են երկրի անվտանգությունը դրսից նախաձեռնված հարձակման ժամանակ։ Sputnik Արմենիայի հետ  զույցում այս մասին ասաց  ԽՍՀՄ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, անկախ Հայաստանի Զինված ուժերի ստեղծողներից գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով երկրում տիրող իրավիճակը։

«Հայաստանի զինված ուժերը ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում և ՌԴ-ում, պարզապես նախատեսված չեն այդ գործի (հեղաշրջման,–խմբ.) համար։ Այն, ինչ Գլխավոր շտաբի պետը գրել է, կարծում եմ` նրանք պարզապես հոգնել են բարձիթողի վիճակից ու այլանդակությունից, երբ վերադաս մարմինները հանկարծակի հանում են ռազմական գեներալներին, սպաներին պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ», - ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ պատճառով բանակը մերկացվում է, խախտվում է բարոյական ու մարտական ոգին, վիճակը, մարտունակությունը։ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ ամենայն հավանականությամբ, Գլխավոր շտաբի պետը հոգնել է նման իրավիճակից, դրա համար էլ նա հանդես է եկել այդ հայտարարությամբ։

Տեր-Գրիգորյանցը նաև ընդգծեց, որ բանակը քաղաքականությամբ չի զբաղվում։ Բացի այդ, նա պարզաբանել է, որ ինքն այդ իրավիճակում ոչ մեկին չի աջակցում։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

30
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Զինված ուժեր, Նորատ Տեր–Գրիգորյանց
Արա Այվազյանն ու Մոհամմադ Զարիֆը

Իրանի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունը կակտիվանա. Այվազյանը զրուցել է Զարիֆի հետ

20
(Թարմացված է 14:12 06.03.2021)
Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայաստանի և Իրանի երկկողմ օրակարգի շուրջ այսօր ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ։ Բացի այդ, վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։

Մենք տնտեսական առումով լուրջ կախվածություն ունենք Իրանից. իրանագետը` Զարիֆի այցի մասին

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Զարիֆն այցելել էր Հայաստան։ Նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զարիֆն ընդգծել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային ճգնաժամի վերաբերյալ հետևյալն է. միջազգային իրավունքի պահպանում, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը։

Ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ. Փաշինյանն ընդունել է Զարիֆին

20
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, Արա Այվազյան, Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Ըստ թեմայի
Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին` Իրանը կշարունակի էներգետիկ համագործակցությունը ՀՀ–ի հետ. Զարիֆ
Իրանում սպասում են Թուրքիայի նախագահի այցին․ Զարիֆ
Իրանը պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղի հարցով բանակցություններում. Զարիֆ