Ընդդիմության բողոքի երթը Երևանում

Ընդդիմության երթի մասնակիցները փակեցին Ֆրանսիայի հրապարակը

133
(Թարմացված է 20:20 22.02.2021)
Նախապես հայտարարվել էր, որ Ֆրանսիայի հրապարակում իրականացվելու է անհնազանդության ակցիա:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ընդդիմության երթի մասնակիցները երթի կազմակերպիչ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրահանգով փակեցին Ֆրանսիայի հրապարակի բոլոր 4 մուտքերը՝ Սայաթ Նովա փողոցի, Բաղրամյան պողոտայի ու Մաշտոցի պողոտայի երկու ուղղություններով:

Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցավ Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Մեր պայքարը քաղաքական չէ: Մենք ուզում ենք փրկել հայ ազգը, և դրա համար բոլոր միջոցները կիրառելու ենք: Ամուր կացեք, միասին կգնանք, կհաղթենք, կունենանք մի երկիր, որի մասին երազել ենք տասնամյակներ: Կամաց-կամաց ազատելով հրապարակներ, փողոցներ` վերջն ամեն ինչ մեր ձեռքին է լինելու: Իսկ այդ շենքերը, որոնց մասին իրենք այդպես մտածում են, հասած տանձի պես ընկնելու են մեր ձեռքը»,- ասաց Մանուկյանը:

Հիշեցնենք՝ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր կայծակնային  արագությամբ ռազմավարական նշանակության շենքեր գրավելու մասին: Ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ բոլորը պետք է գիտակցեն` անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում և, եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն նաև, որ դրանք գտնվում են պետական պահպանության տակ, ինչը նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու։

Նաիրա Զոհրաբյանն Արարատ Միրզոյանից պահանջում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

Նշենք, որ ընդդիմության բողոքի երթն այսօր 18:00 մեկնարկեց Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց): Շարունակվեց Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով  և կանգ առավ Ֆրանսիայի հրապարակում, որտեղ, նախապես հայտարարվել էր, որ իրականացվելու է  անհնազանդության ակցիա:

133
թեգերը:
Վազգեն Մանուկյան, Բողոքի ակցիա, Երևան, Հայաստան, ընդդիմություն
Ըստ թեմայի
Վազգեն Մանուկյանի հայտարարությունների հիմքով դատախազությունը քրգործ է հարուցել
Թե՛ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, թե՛ Անդրանիկ Քոչարյանի պատասխանը դատապարտելի են
Պետք է կրակեն ժողովրդի վրա, որ պահեն իրենց իշխանությունը. Իշխան Սաղաթելյան
Ընդդիմության ակցիան Բաղրամյան պողոտայում. 26 փետրվարի, 2021

Նիկոլ Փաշինյանը փորձում է համբերությունից հանել Օնիկ Գասպարյանին. Վազգեն Մանուկյան

4
Հարցին՝ ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը, վարչապետի միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժմ իրեն լիովին արդարացնում է։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի, Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ այս օրերին չի հանդիպել։ Այս մասին Մանուկյանը հայտնեց լրագրողներին այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված ընդդիմության ճամբարում։

Խոսելով իշխանության հայտարարած ռազմական հեղաշրջման փորձի մասին` Վազգեն Մանուկյանն ասաց. «Հեղաշրջում նշանակում է, երբ զորքը մտնում է մայրաքաղաք, և կա՛մ վերցնում է իշխանությունը, կա՛մ իշխանությունը փոխում է, տալիս ընդդիմության ձեռքը։ Այդպիսի բան Հայաստանում տեղի չի ունեցել»։

Իշխանության նման որակումները Մանուկյանը համարում է ԳՇ պետին համբերությունից հանելու փորձ։

«Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից հանել։ Հիմա ինքը փորձում է անօրինական ձևով համբերությունից հանել Գասպարյանին, ինչը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին։ Թե դա ինչ սրացում կառաջացնի նրանց միջև, ես չեմ կարող կանխագուշակել։ Բայց իրավիճակ սրողը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է»,– ասաց Մանուկյանը։

Ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը հարցին ընդդիմության միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժ իրեն լիովին արդարացնում է։

«Գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն` ինքը կորցնում է իր հենարանները, և որևիցե «պլան–Բ»–ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Ասեմ նաև, որ «պլան–Բ»–ն ոչ թե դու ես իրականացնում, այլ ժողովուրդն ինքը։ Բախում է տեղի ունենում, ինչ–որ անհամաձայնություն է տեղի ունենում, ինքն իրեն բռնկվում է»,– ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։

4
Օնիկ Գասպարյան. արխիվային լուսանկար

Հայաստանի գլխավոր շտաբի պետը չի պատրաստվում հեռանալ. աղբյուր

68
(Թարմացված է 13:25 26.02.2021)
Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչ տրամադրություններ են այժմ տիրում երկրի ռազմական բարձրագույն ղեկավարության շրջանում ՝ կապված երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը չի պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է զինված ուժերի աղբյուրը։

Երեկվանից Գասպարյանի մոտ են գնում տարբեր պաշտոնյաներ ՝ նրան համոզելու, որ հեռանա պաշտոնից։ Նրա հետ արդեն իսկ հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը։

«Գասպարյանը որոշում է կայացնում ՝ հենվելով բացառապես հրամանատարների և ԳՇ վարչությունների ղեկավարների կարծիքի վրա։ Նա հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը ՝ կառավարությունը պետք է հեռանա»,–ասել է մեր աղբյուրը։

Զինվորականները ներկայումս պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, ընդհուպ ձերբակալվելու հնարավոր փորձերին: Sputnik Արմենիային զինվորականների հնարավոր ձերբակալության մասին լուրը հաստատել է նաև գլխավոր դատախազության աղբյուրը. գեներալներին ձերբակալելու նպատակով հատուկ նշանակության ուժերի «գրոհը» լրջորեն քննարկվել է ի սկզբանե:

Զինված ուժերում մեր զրուցակիցը նաև նշում է, որ եթե իշխանությունը ուժ կիրառի ցուցարարների դեմ, ապա բանակը չի զբաղեցնի ուղղակի դիտորդի դեր։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

68
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Մի քանի հարյուր մարդ է գիշերել Բաղրամյան պողոտայում. ինչ իրավիճակ է այս պահին
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները