Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը և աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ այսօր հանդիպել են արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ

Գերիների հետ կապված խնդիրների մասին զեկուցվելու է նախագահ Արմեն Սարգսյանին

56
(Թարմացված է 18:50 22.02.2021)
Նախագահի աշխատակազմի ղեկավարին և աշխատակիցներին մանրամասն ներկայացվել են առկա խնդիրներն ու մտահոգություններն, ինչպես նաև որոնողական աշխատանքների ընթացքը:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի –Sputnik. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը և աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ այսօր հանդիպել են արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահի աշխատակազմի ղեկավարին և աշխատակիցներին մանրամասն ներկայացվել են առկա խնդիրներն ու մտահոգություններն, ինչպես նաև որոնողական աշխատանքների ընթացքը:

Հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված խնդիրների մասին այսուհետև զեկուցվելու է նախագահ Արմեն Սարգսյանին: Առաջիկայում նախատեսվում է նաև Հանրապետության նախագահի հանդիպումն անհետ կորածների ընտանիքների անդամների հետ:

Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետի դրույթները. ՊՆ

56
թեգերը:
ռազմագերի, գերի, Ադրբեջան, Հայաստան, Նախագահ, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Ադրբեջանը ՄԻԵԴ-ում կարող է վաղեմության խնդիր ունենալ. Կիրակոսյան
ՀՀ ՊՆ-ն Իրանի դեսպանին է ներկայացրել պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը
Նաիրա Զոհրաբյանն Արարատ Միրզոյանից պահանջում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել
ԳՇ պետ Օնիկ Գասպարյան

Զինված ուժերի ղեկավար կազմը վերահաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

393
(Թարմացված է 23:44 01.03.2021)
Հայտարարությունում շեշտվում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,-նշված է հայտարարության մեջ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

393
թեգերը:
հայտարարություն, Բանակ, շտաբ, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Գլխավոր շտաբի հայտարարությունը հաստատում է` իրավիճակը շատ լուրջ է. տեր Եսայի քահանա
Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է գլխավոր շտաբի հայտարարությունը
Արխիվային լուսանկար

Երևանի թիվ 20 պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից մեկի վիճակը ծանր է

11
(Թարմացված է 23:02 01.03.2021)
Դավիթաշեն 4-րդ թաղամասում բախվել են «Opel Vectra G» և «Volkswagen Touareg» մակնիշների ավտոմեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Մարտի 1-ին, ժամը 19:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի պոլիլինիկայի մոտակաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում բախվել են «Opel Vectra G» (վարորդ՝ Կ․ Ս․) և «Volkswagen Touareg» մակնիշների (վարորդ՝ Ա․ Վ․) ավտոմեքենաները։

Փրկարարները փակել են «Opel Vectra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդ Կ․ Ս․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

11
թեգերը:
Դավթաշեն, Տուժածներ, ավտովթար
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է