IDEX-2021. հայկական տաղավարը

Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի. նախարարության պարզաբանումը

1029
(Թարմացված է 15:41 22.02.2021)
IDEX-2021 միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարում ցուցադրված չեն հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշներ։ ԲՏԱ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել սրա առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշներ ներկայացված չեն, քանի որ դրանք չեն հասել Աբու Դաբի։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել` անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուսանկարներին, ըստ որոնց` ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ–ն միայն բուկլետներ է ներկայացրել։

«Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»,–նշված է ԲՏԱ նախարարության հաղորդագրության մեջ։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հրամանով սկսվել է ծառայողական քննություն։

Միաժամանակ, նախարարությունը հայտնում է, որ չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում։

Նշենք, որ սոցցանցերում շրջանառվում էին լուսանկարներ, որտեղ երևում էր Ադրբեջանի տաղավարը, որտեղ ներկայացված էին զենքեր, ԱԹՍ–ներ...

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացրել էր` նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ ալ-Բաուարիդի ալ-Ֆալասիի հրավերով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կմասնակցի «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին։

Զգույշ, աթոռից չընկնեք. Սերժ Սարգսյանն ասաց` քանի ԱԹՍ պիտի գնվեր մինչև 2020 թվականը

Նշվում էր, որ Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։

ՀՀ–ում ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու մոդել է մշակվում

1029
թեգերը:
նախարարություն, Ցուցահանդես, Զենք
Ըստ թեմայի
Հայաստանը չի բացառում, որ Ռուսաստանի հետ համատեղ զենք կարտադրի
Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

Մեծ Բրիտանիայի թագուհին կզրկվի ավիապարկից. Եղիսաբեթ II-ը «կիսելու է» ինքնաթիռը Ջոնսոնի հետ

22
(Թարմացված է 23:18 06.03.2021)
Այս պահին կառավարությունը պատրաստում է արտաքին քաղաքականության և պաշտպանության նորացված ռազմավարություն, որը պաշտպանական ծախսերի օպտիմալացում է նախատեսում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կզրկվի ավիապարկից ու հեռահար թռիչքների համար կօգտվի վարչապետի ինքնաթիռից։ Տեղեկությունն այսօր հայտնում է Mail Online պարբերականը:

«Թագուհու ինքնաթիռների պաշտոնական պարկը կվաճառվի պաշտպանական ծախսերի կրճատման պատճառով։ Թագուհին կօգտագործի Բորիս Ջոնսոնի ինքնաթիռը, որը ներկված է ազգային դրոշի գույներով։ Ինքնաթիռները, որոնցից թագավորական ընտանիքն օգտվել է 1980-ականներից, հաջորդ տարվանից դուրս կբերվեն ՌՕՈւ-ի կազմից։ Թագուհին կառավարման ընթացքում առաջին անգամ առանց անձնական ինքնաթիռի կմնա» - նշում է պարբերականը:

Թագավորական ընտանիքին սպասարկում են BAE-146 տարածաշրջանային չորս ինքնաթիռներ, որոնք վերագրվում են Ռազմաօդային ուժերի 32-րդ էսկադրիլիային։ Ստորաբաժանման կազմում է նաև AW-109 ուղղաթիռը, որը թագուհին կշարունակի օգտագործել երկրում ուղևորությունների համար: Ավիատեխնիկան հիմնված է Լոնդոնի արևմուտքում Northolt ռազմաօդային ուժերի բազայում։

Ներկայում կառավարությունը մշակում է արտաքին քաղաքականության և պաշտպանության նորացված ռազմավարություն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի օպտիմալացում ու, մասնավորապես, ցամաքային զորքերի թվաքանակի կրճատում 10 հազարով։ Նաև շահագործումից դուրս են բերում մի շարք նավեր ու ինքնաթիռներ: Սպասվում է, որ ռազմավարությունը կներկայացվի մարտի 16-ին։ Այն վերաբերում է նաև թագավորական ավիապարկի կրճատմանը:

Ինքնաթիռը, որը Եղիսաբեթ 2–րդը պետք է կիսի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, անցյալ տարի վարչապետ որոշմամբ ազգային դրոշի գույներով է ներկվել: Վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ նպատակի համար ծախսվել է 900 հազար ֆունտ ստեռլինգ։

Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել

22
թեգերը:
Բորիս Ջոնսոն, Վարչապետ, ինքնաթիռ, Եղիսաբեթ 2-րդ
Ըստ թեմայի
Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Եղիսաբեթ 2–րդը հիասթափված է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումից
Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն
Ծաղկաձոր

Դահուկներ, ճոպանուղի, ձյուն. ինչ արդյունքներ է տվել ձմեռային զբոսաշրջությունը Ծաղկաձորում

116
Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վրա խիստ բացասական ազդեցություն են ունեցել կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան պատերազմը։ Ձմեռային սեզոնն ավելի բարենպաստ է եղել։

 

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանում ձմեռային զբոսաշրջության սեզոնը գրեթե ավարտվել է, իսկ այցելուների ակտիվությունը նկատելի է դարձել միայն փետրվարին։ Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրում հիմա էլ ոչ մեծ թվով զբոսաշրջիկներ կան, սակայն ոլորտի ներկայացուցիչների ծախսերն ու կարիքները ծածկելու համար նրանք բավական չեն: Համենայն դեպս, հենց այդ են պնդում ոլորտի ներկայացուցիչները։ Նրանք ստիպված են դիմել զանազան մարքեթինգային հնարքների և ակցիաների՝ այցելուներ գրավելու համար։

«Համագործակցում ենք ճոպանուղու, ճախրուղի (զիփլայնի), ռեստորանների և մյուս զվարճանքի կենտրոնների հետ, որպեսզի միմյանց հաճախորդներին զեղչեր տրամադրենք։ Հիմա հիմնականում կենտրոնացած ենք տեղացիների վրա, իսկ նրանք վճարունակի չեն, հետևաբար՝ եկամուտներն էլ մեծ չեն»,-ասում է Արամը՝ Ծաղկաձորում գտնվող փոքր հյուրանոցներից մեկի տերը։

Դրա հետ մեկտեղ միջազգային ցանցը ներկայացնող հյուրանոցներից մեկի աշխատակիցը նշեց, որ ձմեռային սեզոնին հաճախորդների խնդիր չեն ունեցել, սակայն նախորդ տարիների համեմատ հոսքն ամեն դեպքում փոքր է եղել: Նրա խոսքով՝ ամբողջ տարին հյուրանոցային համարների կեսն անընդհատ դատարկ էր, սակայն փետրվարին հյուրանոցում ազատ տեղեր չէին մնացել։

«Եթե ձմեռը ևս մեկ ամիս ձգվեր, ապա հյուրանոցային ոլորտն իրավիճակից առանց վնասների դուրս կգար։ Զբոսաշրջիկները վերջապես սկսել էին ժամանել, բայց ձյունը մեզ «քաշեց»»,-նշեց նա։

Իսկ ահա Ծաղկաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գերասիմ Մկրտչյանը Sputnik Արմենիային պատմեց, որ մինչև հունվարի կեսերը քաղաքում արտասահմանցիներ փաստացի չկային, բայց ներքին զբոսաշրջիկները շատ էին։ Նա նշեց, որ մեր երկրի քաղաքացիներն այցելում են հիմնականում լեռնադահուկային հանգստավայրը, սրճարաններն ու ռեստորանները, բայց մեծամասամբ չէին գիշերում հյուրանոցներում, քանի որ միջին վիճակագրական քաղաքացու համար դա թանկ է։

«Բայց մեր քաղաքը երբեք դատարկ չի եղել, ակտիվություն եղել է ինչպես խիստ կարանտինի ժամանակ, այնպես է հիմա»,-ասաց պաշտոնյան։

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

Նրա խոսքերը հաստատեց համացանցի օգտատեր Գոհար Մնացականյանը, որը պատմեց, որ հաճախ է ընտանիքի հետ Ծաղկաձոր գնում, բայց նախորդ շաբաթ առաջին անգամ որոշեցին շաբաթվա հանգստյան բոլոր օրերն այնտեղ անցկացնել։ Երկու մեծահասակի և մեկ երեխայի համար ընտանիքը երկու օրում մոտ 300 դոլար է ծախսել։ Գումարը ծախսվել է հյուրանոցային համարի, դահուկների և արտահագուստի վարձակալության, սննդի վրա։

«Դա փոքր գումար չէ մեր ընտանիքի համար, բայց քանի որ անցած տարի արտասահման չէինք գնացել, կարողացանք մեզ այսպիսի փոքրիկ արձակուրդ թույլ տալ»,-նշեց նա։

Համացանցի մեկ այլ օգտատեր՝ Վարդան Ենգիբարյանը, պատմեց, որ փետրվարի ընթացքում հասցրել է երեք անգամ լինել Ծաղկաձորում։ Որպես կանոն, ամբողջ օրն անցկացնում էր լեռնադահուկային հանգստավայրում, բայց երեկոյան Երևան էր վերադառնում։

Քանի որ նա հագուստ և դահուկներ վարձելու կարիք չուներ, օրական 50-80 ԱՄՆ դոլար էր ծախսում։ Իսկ նրա ընկերները՝ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները, Ծաղկաձորում մեկ շաբաթ են ապրել, բայց գերադասել են ոչ թե հյուրանոցում, այլ վարձած բնակարանում մնալ։

«Անկասկած, զբոսաշրջիկների ոչ մեծ հոսքը և ներքին այցելուները թեթևացրել են տուրոլորտի ներկայացուցիչների բարդ ֆինանսական դրությունը, բայց գլոբալ չեն լուծել նրանց խնդիրը։ Ներքին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 40 տոկոսով, արտաքին զբոսաշրջիկների՝ 80 տոկոսով, հետևաբար՝ եկամուտների մասին խոսելը տեղին չէ»,-ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նա հավելեց, որ պետությունը պետք է համավարակի և պատերազմի հետևանքներից զբոսաշրջության ոլորտի վերականգնման առանձին ծրագիր մշակի, այլապես այն լիովին կքանդվի և սահմանները բացվելուց հետո չի կարողանա վերականգնվել։

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2020 թ․-ի հունվար-սեպտեմբերին 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 75,5 տոկոսով: Այս տարի Հայաստան է այցելել 327 735 մարդ։ Ընդ որում՝ 2020թ.- համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսում։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2020 թ․-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջության ոլորտում անկումը կազմել է 72 տոկոս, ճամփորդել է 900 միլիոնով պակաս մարդ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

116
թեգերը:
ձմեռ, ճոպանուղի, Հյուրանոց, կորոնավիրուս, Հայաստան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Ծաղկաձոր