Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա
Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գերեզմանատան երեք գերեզմանի վրա դրոշներ են ծածանվում։ Արցախյան վերջին պատերազմում զոհվածների շիրիմներն են։
Իրականում ոչ բոլոր հերոսներն են այստեղ թաղված։ Վաղինակ Աբգարյանը հուղարկավորված է «Եռաբլուր» պանթեոնում։ Նրա մայրն ու կինը որոշել են, որ հերոսը պետք է շրջապատված լինի մարտական ընկերներով և հուղարկավորվի զինվորական կարգով։
«Մամ, հյուրեր ունենք, կզանգեմ»... այս բառերով ավարտվեց Վաղինակ Աբգարյանի վերջին հեռախոսազրույցը մոր՝ Հասմիկի հետ։ Դա հոկտեմբերի 22-ն էր։ Այն ժամանակ կինը չհասկացավ, որ հյուրը՝ թշնամին է, իսկ որդին կզանգի, եթե չզոհվի։ Իսկ ահա Վաղոյի (այդպես են նրան անվանում ընտանիքում) կինը՝ Անուշը, միանգամից գլխի ընկավ։ Աղոթում էր, որ ամուսինը հետ զանգի։ Սակայն չզանգեց։ Միայն մեկ ամիս անց հարազատները ստացան լուրը՝ Վաղինակը զոհվել է` հերոսաբար կռվելով Թաղավարտի համար մարտերում։
«Ինձնից թաքցրել էին, որ տղաս կռիվ է գնացել։ Մտածում էի՝ զորավարժությունների է։ Բայց նրա զոհվելու օրը ինչ-որ տարօրինակ բան կատարվեց։ Ես խանութում էի և ահավոր ցավ զգացի, կարծես սիրտս դանակ մտավ։ Ցավից կծկվեցի ու սկսեցի լացել։ Չէի կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում»,-պատմում է մայրը։
Իր միակ որդուն Հասմիկն ուշ է ունեցել՝ 39 տարեկանում։ Նրան անվանակոչել են քեռու պատվին, որը մահացել էր ավտովթարից։ Իսկ ամուսինը մահացավ, երբ Վաղինակն ընդամենը չորս տարեկան էր։ Միայնակ նրան ոտքի կանգնեցնելը հեշտ չէր։ Տղան հայրենասեր էր մեծանում և, չնայած բանակից «թռնելու» բոլոր հնարավորություններին, որոշեց այդ ճանապարհը չընտրել։ Իսկ երբ սկսվեց պատերազմը, կամավորագրվեց, բայց մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, և նա հետաձգեց մեկնելը։ Մի քանի օր անց ծանուցում ստացավ և, չնայած կինը հակառակն էր համոզում, գնաց պատերազմ։
«Ասում էր, որ մեզ պաշտպանելու է գնում, որպեսզի ես ու աղջիկներս գլուխներս բարձր քայլենք ու հպարտանանք մեր հերոս պապայով։ Այդպես էլ եղավ։ Մինչև վերջին պահը հույս ունեի, որ նա ողջ է։ Երազում էի, որ վերադառնա, թեկուզ հաշմանդամ։ Ես պատրաստ էի ամբողջ կյանքում նրա մասին հոգ տանել, բայց չեկավ։ Հիմա էլ դժվար է նրա մասին անցյալ ժամանակով խոսել։ Վաղինակն ինձ համար ողջ է»,-պատմում է Անուշը՝ արցունքները զսպելով։
Իսկ Հասմիկը զսպել չի կարողանում, սկսում է հեկեկալ։ Պատմում է, որ որդին մարտական ընկերների հետ որոշել է փակել հակառակորդի ճամփան, մինչ մյուսները մարտադաշտից դուրս կբերեին վիրավորներին։
Տիկին Հասմիկն ասում է, որ տղերքն իր աչքերին չեն կարողանում նայել․չէ՞ որ Վաղինակն իրենց փրկեց, իսկ իրենք նրան փրկել չկարողացան։ Ընկերները պատմում են, որ վերջին մարտից առաջ Վաղինակն ասել է, որ մայրն իր զոհվելուն չի դիմանա և խնդրել է ամեն ինչ անել, որպեսզի բոլորը ողջ մնան։
«Եղբորս մահանալուց հետո մտածում էի, թե ավելի մեծ ցավ չի լինում։ Բայց կյանքը ցույց տվեց, որ լինում է։ Վաղինակը շուտ ամուսնացավ` հասկանալով, որ ես ջահել չեմ։ Շատ էր ուզում, որ տեսնեմ թոռներիս։ Բայց ինքը չի տեսնի, թե ինչպես են մեծանում իր աղջիկները»,-վշտացած ասում է Հասմիկը։
Վաղինակի ավագ դուստրը չորս տարեկան է, նա արդեն շատ բան հասկանում է։ Ամեն անգամ «հայրիկ» բառը լսելով` շրջվում է, երբեմն կանգնում է ու երկար նայում հյուրասենյակում կախված նրա դիմանկարին։ Կրտսեր դուստրը՝ Անահիտը, շրջում է տան մեջ և կրկնում․ «Վաղո, Վաղո»։ Սպասում է, որ հայրիկն ուր որ է՝ կվերադառնա։
Զոհված զինվորի մայրն ու կինն ասում են, որ նա պաշտում էր դստրիկներին։ Ավագին մոր անունն էր տվել, կրտսերին՝ զոքանչի։
«Երազում էր որդի ունենալ։ Խոստացել էր ինձ համար մեքենա գնել, երբ տղա ունենամ։ Բայց երազանքն այդպես էլ չիրականացավ»,-ասում է Անուշը։
Վաղինակը դարբին էր աշխատում և վատ չէր վաստակում։ Երես էր տալիս ընտանիքի բոլոր անդամներին։ Որոշել էր տունը վերանորգել։ Պատերը հասցրեց քանդել, իսկ նորերը կառուցել, ավաղ` ոչ։ Հիմա ընտանիքն ապրում է կիսաքանդ տանը, գրեթե առանց գոյության միջոցների և երազում է ավարտին հասցնել զոհված Վաղինակի գործը։ «Չհասցրեց ապրել։ Այնպես եմ ուզում, որ մեր աղջիկներն անհայր լինելու դժվարությունները չտեսնեն և միշտ զգան այն հոգածությունը, որը պետք է զգան հերոսների երեխաները»,-հազիվ լսելի ասում է Հասմիկը և նորից սկսում հեկեկալ։
Ընտանիքը դեռևս դեկտեմբերին տրամադրել է ֆինանսական փոխհատուցում ստանալու փաստաթղթերը, սակայն առայժմ որևէ պատասխան չի ստացել։ Հասմիկը վստահ է, որ պետությունն իրենց դժբախտության մեջ մենակ չի թողնի, բայց խոստովանում է՝ ոչ մի գումար չի մեղմացնի հոգում առաջացած դատարկությունն ու ցավը։
Մենք հրաժեշտ ենք տալիս և հեռանում։ Երևան մտնելիս ևս մեկ գերեզմանատան մոտով ենք անցնում, այստեղ էլ ինչ-որ մեկի գերեզմանի վրա եռագույնն են տեղադրում...
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերը նախատեսված չեն հեղաշրջման համար, դրանք ապահովում են երկրի անվտանգությունը դրսից նախաձեռնված հարձակման ժամանակ։ Sputnik Արմենիայի հետ զույցում այս մասին ասաց ԽՍՀՄ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, անկախ Հայաստանի Զինված ուժերի ստեղծողներից գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով երկրում տիրող իրավիճակը։
«Հայաստանի զինված ուժերը ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում և ՌԴ-ում, պարզապես նախատեսված չեն այդ գործի (հեղաշրջման,–խմբ.) համար։ Այն, ինչ Գլխավոր շտաբի պետը գրել է, կարծում եմ` նրանք պարզապես հոգնել են բարձիթողի վիճակից ու այլանդակությունից, երբ վերադաս մարմինները հանկարծակի հանում են ռազմական գեներալներին, սպաներին պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ», - ասաց նա։
Նրա խոսքով՝ այդ պատճառով բանակը մերկացվում է, խախտվում է բարոյական ու մարտական ոգին, վիճակը, մարտունակությունը։ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ ամենայն հավանականությամբ, Գլխավոր շտաբի պետը հոգնել է նման իրավիճակից, դրա համար էլ նա հանդես է եկել այդ հայտարարությամբ։
Տեր-Գրիգորյանցը նաև ընդգծեց, որ բանակը քաղաքականությամբ չի զբաղվում։ Բացի այդ, նա պարզաբանել է, որ ինքն այդ իրավիճակում ոչ մեկին չի աջակցում։
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայաստանի և Իրանի երկկողմ օրակարգի շուրջ այսօր ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ։ Բացի այդ, վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։
Մենք տնտեսական առումով լուրջ կախվածություն ունենք Իրանից. իրանագետը` Զարիֆի այցի մասին
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Զարիֆն այցելել էր Հայաստան։ Նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զարիֆն ընդգծել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային ճգնաժամի վերաբերյալ հետևյալն է. միջազգային իրավունքի պահպանում, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը։
Ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ. Փաշինյանն ընդունել է Զարիֆին
ՀՀ պաշտպանության նախարարության մոտ ի պաշտպանություն ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կազմակերպված ակցիայի մասնակիցներն ավտոերթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր։
Եթե նախագահը հրաժարվի ընդունել նրանց, ապա Արմեն Սարգսյանի կեցավայր կգնան` նրանից պահանջելու կատարել իր սահմանադրական պարտականությունները։
«Առաջարկում եմ` դիմենք ՀՀ նախագահին ու պահանջենք, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումն ուղարկի ՍԴ։ Բացի այդ, առաջարկում եմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անողներին միանալ»,–ասաց պահեստազորի գեներալ–մայոր Հենրիկ Մուրադյանը։
Նա նշեց, որ այսօր ձեռնոց է նետված ՀՀ զինված ուժերին և քայլ առ քայլ փորձում են քանդել ԶՈւ–ն։
Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն իր հերթին ասաց, որ չնայած հիմա հակառակորդի համար առաջնային թիրախը Սյունիքն է, սակայն դրանով չեն բավարարվելու` անցնելու են Տավուշին, Վարդենիսին և Եղեգնաձորին։
«Օրվա իշխանությունն ուզում է գլխատել զինված ուժերին։ Մենք մարդիկ ենք, որ ընկերներ ենք կորցրել, հաղթանակ կերտել, ինչը հիմա փորձում են խլել մեզնից։ Մենք դա թույլ չենք տալու։ Օրվա իշխանությունները պետք է օր առաջ հեռանան»,–ասաց Նահապետյանը։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անցկացվող ակցիան` ի պաշտպանություն ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, սկսվեց տերունական աղոթքով։
ՊՆ–ի մոտ էին հավաքվել ոչ միայն զինվորականներ, այլ նաև հոգևորականներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և շարքային քաղաքացիներ։
Մինչև ելույթները սկսվելը մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը։
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: