Սեյրան Օհանյան

Բանակը պետք է մերժի նրանց, ովքեր չեն ծառայել, բայց կառավարության կազմում են. Օհանյան

238
(Թարմացված է 18:47 20.02.2021)
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իշխանության ղեկավարը հրավիրել է ԳՇ պետին ու ասել, որ ուզում է ազատվել բոլոր հներից։ Իսկ բանակում հինը նշանակում է տարիքով անձնավորություն` համապատասխան գիտելիքներով, հմտություններով և ունակություններով։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը վստահ է, որ Հայաստանում կրկնազարթոնք լինելու է, մենք ոտքի ենք կանգնելու, իսկ Հայաստանը և Արցախը առաջ ենք տանելու։

«Լավ օրից չէ, որ մենք այսօր Ազատության հրապարակում ենք, սակայն նայելով ձեզ` համոզվում եմ, որ Հայաստանում կրկնազարթոնքը լինելու է, մենք ոտքի ենք կանգնելու։ 1988-ին համազգային շարժմամբ ձեռք բերված արժեքներն այսօրվա ապազգային իշխանությունը տարավ կործանման»,–ասաց Օհանյանը։

Նա համոզված է, որ բանակը չի պարտվել և այս պարտությունը գցել բանակի վրա` ճիշտ չէ, բարոյական չէ։

«Այս պատերազմի ժամանակ բանակը միայնակ էր հակառակորդի դեմ, բանակը մնացել էր առանց թիկունքի։ Զինվորը, հրամանատարը քաջաբար կռվել են, իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի համար, այդպես էլ եղել է, միայն բանակի թիկունքը պատերազմից առաջ ու պատերազմի ընթացքում շատ փխրուն է եղել, որովհետև այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմավարական բարձր նշակետից, այլ իջեցրել են մարտավարական նույնիսկ ամենացածր մարտիկի մակարդակի։ Բանակն էլ են բաժանել հնի ու նորի։ Ի՞նչ է նշանակում այն, որ իշխանության ղեկավարը հրավիրում է ԳՇ պետին ու ասում, որ ուզում է ազատվել բոլոր հներից։ Բանակում հինը նշանակում է տարիքով անձնավորություն` համապատասխան գիտելիքներով, հմտություններով և ունակություններով»,–ասաց Օհանյանը:

Նրա խոսքով՝ հայոց բանակը մնում է ու պետք է մնա հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։

«Այս ամենը տեսնելով՝ բանակն ինքը պետք է մերժի առաջնահերթ նրանց, ովքեր չեն ծառայել, բայց կառավարության կազմում են, հայոց բանակն ինքը պետք է մերժի այն մարդկանց, ովքեր իրեն թիկունք չենք կանգնել, հայոց բանակը պետք է մերժի այն իշխանություններին, ովքեր զորահավաք չեն կատարել, ապրիլյանից հետո չեն գնել այն զենքերի խմբաքանակը, որը պետք է աջակից լիներ հայ զինվորին, և այս ամենի արդյունքում հայկական բանակը, կարծում եմ, համապատասխան քայլեր պետք է կատարի այս հոգեկան արգելակված իրավիճակից դուրս գալու համար»,–եզրափակեց Օհանյանը:

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Պատերազմի 44-րդ օրը բանակը դեռ 97%–ով համալրված չէր. Օհանյանը` Փաշինյանի քայլերի մասին

Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։

Հիշեցնենք` փետրվարի 20-ը նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ 1988-ի այս օրը սկսեցին համատարած ակցիաներ՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով։

Այսօր հայաստանյան ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:

Իշխանությունն օգտագործում է իրավապահ համակարգը, որպեսզի լռեցնի ընդդիմադիրներին. Վանեցյան

238
թեգերը:
Բողոքի ակցիա, Ազատության հրապարակ, Բանակ, Սեյրան Օհանյան
Ըստ թեմայի
Ընդդիմության տեղապտույտը, կամ ինչ է թաքնված Շուշիի մասին Փաշինյանի խոսքերի տակ
Քոչարյանը Մանուկյանի փոխարե՞ն. փորձագետներն ընդդիմության ձևաչափի փոփոխում են կանխատեսում
Ընդդիմության ղեկավարներն ու նախագահները կրկին հանդիպել են. ի՞նչ է քննարկվել
Գագիկ Ծառուկյան. արխիվային լուսանկար

Գագիկ Ծառուկյանն ամուսնացնում է որդուն. հայտնի է հարսանիքի օրն ու տեղը. «Հրապարակ»

46
(Թարմացված է 11:31 06.03.2021)
Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը մեկ անգամ արդեն իսկ հետաձգվել էր։ Սակայն այժմ ամեն ինչ որոշվել է։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքի օր է նշանակվել ապրիլի 10-ը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

«Նվեր Ծառուկյանի հարսանիքը կկայանա «Փարավոն» ռեստորանային համալիրում»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է:

Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը

46
թեգերը:
հարսանիք, որդի, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
«Հայրիկն ինձ ուզում էր հարսի շորով տեսնել` չհասցրեց». հետպատերազմյան հարսանիքներն Արցախում
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում
Արխիվային լուսանկար

«Թաքուն գնած» 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածն ու ՊՆ–ի պատասխանը. «Ժողովուրդ»

48
(Թարմացված է 11:23 06.03.2021)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, 600 դոլարով զրահաբաճկոններ է գնել։ ՊՆ–ն պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետևած իրադարձությունները բավականին հետաքրքիր են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը պատասխանել է ՀՀ  պաշտպանության նախարարությունը և հայտնել, որ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարությանը շրջանցման և ՀՀ կառավարության կողմից գնման միջոցով (600 դոլար արժողությամբ) զրահաբաճկոններ ՀՀՍ (Հրթիռահրետանային սպառազինություն) կենտրոնական բազա չեն մատակարարվել։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ խոսելով «թալանի և լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ չնայած ՊՆ–ն, ըստ էության, հերքում է երրորդ նախագահին, սակայն հետաքրքիր է, որ կառավարությունն այս ամենը պետական գաղտնիք էր համարել:

Կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահը` Սերժ Սարգսյանի հիշատակած զրահաբաճկոնների մասին

Այսինքն` կառավարությունը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ այդ տեղեկությունը պետական գաղտնիք է պարունակում, ուստի այն հրապարակման ենթակա չէ։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ինչու պատերազմում ունեցանք այս արդյունքը. Միքայել Համբարձումյանը խոսել է պատճառների մասին

48
թեգերը:
Սերժ Սարգսյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), զրահաբաճկոն
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
Փաշինյանը խոսեց «Իսկանդեր»-ներից, քանի որ առաջինը խոսել էր Սերժ Սարգսյանը. Քոչարյան
Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում. Սերժ Սարգսյանի արձագանքը

Ո՞վ է ավելի թեթև տանում համավարակը. իտալացի գիտնականների հետազոտությունը

6
Իտալացի գիտնականները պարզել են, որ հոգեկան խնդիրներ ունեցողներն այնքան էլ չեն տառապում կորոնավիրուսային սահմանափակումներից։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հանդուգն, անխոհեմ ու լկտի մարդիկ համավարակի ընթացքում շատ ավելի դիմացկուն են։ Տեղեկությունը հայտնում են Ֆիրենցեի համալսարանի իտալացի գիտնականները:

Պարզվել է, որ բնավորության այս գծերով մարդիկ ավելի լավ են տանում սահմանափակումներն ու նրանց մոտ սթրեսի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է:

Ուսումնասիրությունը հաստատում է, որ COVID-19-ի պատճառով սոցիալական մեկուսացումը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների՝ սթրեսի ու դեպրեսիայի:

Լկտիությունն ու անխոհեմությունը պսիխոպաթիայի նշաններ են՝ կարեկցանքի արտահայտված բացակայությամբ, սոցիալական գերիշխանությամբ, մանիպուլյատիվությամբ, ինչպես նաև իմպուլսիվությամբ և սուր զգացողությունների ձգտումով։

Գիտնականների եզրակացություններն արվել են ավելի քան 600 մարդու հարցման հիման վրա։ Մասնակիցների միջին տարիքը 31,3  տարեկան է։

Աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալներով, 114,4 մլն վարակակիր կա, իսկ Ջոնս Հոպկինսի համալսարանի հաշվարկներով նրանց թիվն արդեն գերազանցել է 115 միլիոնը: Ավելի քան երկուսուկես միլիոն մարդու կյանք բժիշկներին չի հաջողվել փրկել։

Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի

6
թեգերը:
Իտալիա, աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը