00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ԵԱՏՄ-ին կառաջարկի միատեսակ փաթեթավորում. ծխախոտն ավելի կթանկանա

© Sputnik / Andranik GhazaryanЗажженная сигарета
Зажженная сигарета - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում կատարված հետազոտության համաձայն` 17-ամյա դեռահասների շրջանում ծխախոտ փորձել են տղաների 8%-ը, աղջիկների՝ 3,5%: Նարգիլե փորձողների թիվն ավելի մեծ է:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թթ-ի ռազմավարությունը»: Ռազմավարության նախագիծն այսօրվանից մինչև մարտի 6-ը ներկայացվել է հանրային քննարկման՝ իրավական ակտերի հրապարակման e-draft համակարգում: Դրանից հետո ամենայն հավանականությամբ կներկայացվի արդեն կառավարության քննարկմանն ու հաստատմանը:

В цехе табачной фабрики - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2021
Հայաստանում ծխախոտի ակցիզների դրույքաչափերը կավելանան

Ռազմավարության ընդունմամբ ու իրագործմամբ դրա հեղինակները փորձում են ներկա և ապագա սերունդներին պաշտպանել ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից` կրճատելով ծխախոտի օգտագործումը։

Այդ նպատակով ռազմավարությամբ նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում ներառել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասների մասին դասընթացներ:

Կրթական-քարոզչական բաղադրիչից բացի, նախատեսվում են նաև կոնկրետ քայլեր:

Այսպես. 2022-24 թթ-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետք է մշակի ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման կանոնակարգ, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Բացի այդ, մինչև 2025-ը նախատեսվում է վերանայել նաև ծխախոտային արտադրատեսակների համար ՀՀ-ում սահմանված հարկերը: Սա արդեն ոչ թե ՀՀ-ի առաջարկն է, այլ հակառակը՝ նախատեսված է Եվրասիական տնտեսական միության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններով:

Մինչև 2025թ-ը ՀՀ-ում նախատեսվում է վերացնել ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի դեպքերը, ինչպես նաև կատարել մանրամասն վերլուծություն ծխախոտի ու հատկապես ծխախոտային փոխարինիչների օգտագործման ու դրա հետևանքով ՀՀ քաղաքացիների առողջությանը հասցվող վնասի մասին, քանի որ ծխախոտային փոխարինիչների ոլորտը մեր երկրում ընդհանրապես ուսումնասիրված չէ:

Депутат от фракции Мой шаг Бабкен Тунян на первом заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2020
Ծխախոտի վաճառքը խստացնող օրենքը ՀՀ բյուջեին մի քանի մլրդ դրամի վնաս կհասցնի. Թունյան

Նախագծի հեղինակների համոզմամբ` ծխախոտի ու դրա փոխարինիչների բացասական հետևանքները Հայաստանում բավական ցավալի են: Պաշտոնական տվյալներով` ամեն տարի Հայաստանում ավելի քան 5500 մարդ (բոլոր մահերի գրեթե 20%-ը) մահանում է ծխախոտի հետ կապված հիվանդությունների պատճառով: Ընդ որում` մահացողների 52%-ը 70 տարեկանից ցածր տարիքի են:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ ՀՀ չափահաս բնակչության 25%-ից ավելին կանոնավոր (ամենօրյա) ծխող է:
Անչափահասները ևս հետ չեն մնում մեծերից:

2018թ-ին Հայաստանում կատարված մի հետազոտության համաձայն` 17-ամյա դեռահասների շրջանում ծխախոտ փորձել են տղաների 8%-ը, աղջիկների՝ 3,5%: Նարգիլե փորձողների թիվն ավելի մեծ է՝ տղաների 19%-ը, աղջիկների` 12:

Հիշեցնենք՝ 2020 թվականի փետրվարի 13-ին Ազգային ժողովն ընդունել էր «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը:

Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն

Դրանով նախատեսվում է ծխելն արգելել փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում, ուսումնական հաստատություններում, երխաների համար նախատեսված խաղահրապարակների և խաղային պուրակներում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ և մի շարք այլ վայրերում։

Магазинная лавка. Сигареты - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2019
Ծխիր կանոններով. երբ և ինչու են բարձրացնելու ծխախոտի ու ալկոհոլի ակցիզային հարկը

Արգելվելու է նաև ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության բոլոր ձևերը։ Ծխախոտային արտադրատեսակներ օգտագործող դեռահասներին և վերարտադրողական տարիքի կանանց, որոնք դիմում են բժշկական հաստատություններ, կտրամադրվի նիկոտինային կախվածության բուժման և հետևանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն։

Սույն օրենքով նախատեսված նորմերը խախտող անձինք կենթարկվեն պատասխանատվության։

Ու թեև օրենքն ընդունվել է, բայց ԱԺ մեծամասնության պնդմամբ` հանրային տարածքներում ծխախոտի ու դրա փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի 2022 թվականի մարտի 15-ից։

Ինչ «ճակատագիր» կունենա ծխախոտը. Սարգսյանը` ԵԱՏՄ-ում ակցիզային հարկի դրույքաչափի մասին

Լրահոս
0