Թաթոյանը Սյունիքում

Դրանից կրակոցների վտանգը չի մեղմվում. Արման Թաթոյանը` Սյունիքի սահմանային գյուղերի մասին

87
(Թարմացված է 23:36 18.02.2021)
Արման Թաթոյանի գնահատմամբ` զինված ադրբեջանացիների առկայությունն առհասարակ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների` Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքները։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հերթական գրառումն է արել Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցների վերաբերյալ՝ շեշտելով, թե հաճախ ասում են, որ դրանք անկանոն են կամ պարզապես օդ են կրակում:

«Տպավորություն կարող է ստեղծվել, թե այսկերպ մեղմվում է կրակոցների վտանգը»,- գրում է Թաթոյանը՝ հարցադրում անելով, թե ինչպե՞ս է որոշվում՝ դրանց կանոնավոր կամ անկանոն լինելը, կամ ո՞նց է գյուղացին որոշելու, թե ադրբեջանական զինված ծառայողը որ կրակոցն է օդ արձակում, որը` գյուղի ուղղությամբ, և վերջապես՝ ի՞նչ կապ ունի՝ կրակոցն օդ էր արված, թե գյուղի ուղղությամբ:

Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, վտանգում գյուղացու ու նրա երեխայի կյանքն ու առողջությունը, զրկում գյուղացուն իրեն պատկանող հողամասը մշակելու ու այլ սեփականությունից օգտվելու հնարավորությունից: Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր կրակոց:

«Արդեն հաստատված փաստ է, որ փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից ադրբեջանական կրակոցները հայաստանյան գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերական են, արվում են նույնիսկ 1 կմ-ից էլ քիչ հեռավորությունից՝ թե՛ դեպի օդ, թե՛ հենց գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական զինծառայողներն էլ են հստակ գիտակցում, որ իրենց կրակոցները պարզ լսվում են գյուղերում, անհանգստություն են պատճառում խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին՝ երեխաներին, խաթարում են նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»,- գրում է ՄԻՊ-ը:

Ըստ նրա` ադրբեջանական զինված ծառայողների առկայությունն առհասարակ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կամ մարզի համայնքներն իրար միավորող ճանապարհներին, նրանց ցանկացած տեղաշարժ այդ ճանապարհներով ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, սպառնալիք է նրանց անդորրի ու խաղաղության համար:

Նշենք` փետրվարի 15–ին ՀՀ ՊՆ էր հայտնել, որ սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը։

Հիշեցնենք` արցախյան վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի մի շարք շրջաններ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները ՝ պահանջելով լուծել սահմանների և նրանց անվտանգության հարցը, իսկ սահմանազատումն անվանեցին ապօրինի։ Իրավիճակը հատկապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի, Դավիթ Բեկի, Որոտանի, Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի հատվածներում։

87
թեգերը:
Արման Թաթոյան, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանն ու Ադրբեջանն առանց Ռուսաստանի Սյունիքի մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել
Ադրբեջանցիները Սյունիքի մոտ կրակում են փոքր ու խոշոր տրամաչափի զենքերից. տեսանյութ
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ դարձած 39 բնակավայրում կօգտվեն աջակցության ծրագրերից
Սասուն Միքայելյան

Քաջարանի երկրապահները Սասուն Միքայելյանի դիրքորոշմանը հակառակ հայտարարություն են տարածել

136
(Թարմացված է 22:15 25.02.2021)
Նշենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին` սատարելով նրան։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Երկրապահ կամավորականների միության Քաջարանի տարածքային կառույցի ղեկավարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Տարածքային այս կառույցի ղեկավարները ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին տեսակետին հակադիր կարծիք են հայտնել։

«ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքի խորհուրդը, ողջ անձնակազմը և նրանց աջակիցներն ու սատարողները կանգնած են Հայոց բանակի կողքին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»,– ասված է կազմակերպության facebook-յան էջում հրապարկված հայտարարության մեջ։ Նշենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին`սատարելով նրան։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

136
թեգերը:
հանրահավաք, Հեղաշրջում, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Քաջարան, Սասուն Միքայելյան, Երկրապահ կամավորական միություն (ԵԿՄ)
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Վազգեն Մանուկյան. արխիվային լուսանկար

Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

16
(Թարմացված է 22:22 25.02.2021)
Մանուկյանը պատրաստակամ է հանդիպել պատգամավորների հետ ու քննարկել ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Մեր երկիրը կանգնած է ինքնիշխանության էական նվազման և տարածաշրջանում անպաշտպան և երրորդական մի պետության վերածվելու իրական վտանգի առջև։ Հայրենիքի պաշտպանության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ կոչ անելով գիտակցել պահի լրջությունը։

Մանուկյանը շեշտում է, որ հասկանում է պատգամավորների այն ոգևորությունը, որով ստանձնեցին իշխանության պատասխանատվությունը՝ համոզված լինելով, որ Փաշինյանի առաջնորդությամբ կերտելու են նոր երկիր, որտեղ կգերակայեն օրենքն ու արդարությունը։

«Այսօր իրողությունն այն է, որ ոչ միայն մեր երկիրը, այլև դուք, միգուցե և ձեր կամքից անկախ, հայտնվել եք ծուղակում: Հանգամանքների բերումով դուք կրում եք այս սարսափելի իրողության պատասխանատվությունը, իրողություն, որին շատերդ աջակից եք, բայց ոչ անմիջական մեղավոր: Երկրին ծառայելու ձեր անկեղծ մղումն ու ոգևորությունը օգտագործել են և ձեզ դավաճանել: Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, այս կամ այն ձևով հեռանալու է՝ սև բիծ թողնելով մեր պատմության մեջ: Մի՛ վերցրեք այդ սև բիծը ձեզ վրա»,- կոչ է արել Մանուկյանը։

Նա ընդգծել է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի այսօրվա հայտարարությունը ոչ թե քաղաքական կողմնապահություն է, այլ ահազանգ, որ վարչապետի անմիջական գործողությունների հետևանքով վտանգված է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը:

Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետը շեշտում է, որ հիմա պահն է անելու իրենց կյանքի ամենապատասխանատու քայլն ու դուրս գալ «Իմ քայլից»։

«Այն այլևս չի ծառայում այն սկզբունքներին ու նպատակներին, որոնց համար դուք միացել եք այդ թիմին: Դա նաև ավագի իրավունքով իմ հորդորն է ձեզ: Առավել ևս, որ ձեր դերն ու կշիռը՝ որպես անհատներ, ամեն պատեհ առիթով ստորադասվում է մեկ հոգու իշխանությանը և ի ցույց դրվում, թե դուք ոչինչ եք առանց այդ մեկ հոգու: Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր: Ստանձնե՛ք ձեր բաժին անհատական քաղաքական պատասխանատվությունը հանուն մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա»,- հորդորում է Մանուկյանը։

Նա նաև հավելել է, որ կարևոր է այդ որոշումը ոչ թե հանրային ճնշման տակ, այլ ողջ խորությամբ գիտակցելով պահի լրջությունը:

Նա նաև պատրաստակամություն է հայտնել հանդիպել պատգամավորների հետ ցանկացած ձևաչափով, քննարկել ստեղծված իրավիճակն ու Հայաստանի ապագային առնչվող հարցեր։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

16
թեգերը:
կոչ, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Վազգեն Մանուկյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Երևանի Բաղրամյան փողոցում վրաններ են տեղադրում. լուսանկարներ, տեսանյութ
ԱԺ արտահերթ նիստը չի կայանա. «Իմ քայլը» տապալել է ընդդիմության նախաձեռնությունը
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները