Տարոն Մարգարյան

Տարոն Մարգարյանին ու Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

420
(Թարմացված է 19:38 18.02.2021)
Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի Արման Սահակյանին, Երևանի նախկին քաղաքապետի Տարոն Մարգարյանին ու Երևանի քաղաքապետարանի ևս երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:

Շենքեր կառուցող ընկերության տնօրենը փորձել է խոշոր գումար «քցել» մեկ այլ տնօրենից

Նրա հանձնարարությամբ 2011թ.-ին Երևանի Աճառյան փողոցում գտնվող դպրոցին պատկանող 13.172 քմ հողատարածքն անհիմն նվազեցվել է 3693,12 քմ-ով: Իսկ մնացած 3569,8 քմ –ը Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Մարգարյանի սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:

2012 թվականին Ավանեսովի փողոցում գտնվող դպրոցի 75 քմ. մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կազմակերպված աճուրդում էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված դպրոցի տնօրենի հորը, իսկ 2014թ-ին դպրոցի տնօրենի հայրը նույն կերպ ձեռք է բերել նաև դպրոցին պատկանող 863,34 քմ. Հողատարածքը:

Հետագայում 575 քմ և 863,34 քմ մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են մեկ հասցեում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ

420
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Մեղադրանք, Արման Սահակյան, Տարոն Մարգարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մաքսայինի նախկին պետի տան վրա ավազակային հարձակման գործով կդատվի ԱԺ նախկին պատգամավորը
ԱԱԾ–ն բացահայտել է նախկին մարզպետի, համայնքապետի ու ՀՀԿ–ական պատգամավորի ապօրինությունները
Շատինի դպրոցի տնօրենը յուրացրել է պահակի, հավաքարարի ու վառարանները վառողի աշխատավարձը
Արխիվային լուսանկար

508 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

49
(Թարմացված է 11:00 06.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 508–ով և դարձել 174 257։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5560 (+311) մարդ, կատարվել է 747879 (+3016) թեստավորում, առողջացել են վարակվածներից 164654 (+191)-ը։ Գրանցվել է մահվան 3219 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 824-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

49
թեգերը:
Մահ, հիվանդություն, համավարակ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Նոր հիվանդություն. հնարավոր է` երեխաները մահացած են ծնվել կորոնավիրուսի պատճառով
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Արխիվային լուսանկար

Հրդեհ Գյումրիում. տանտիրոջը մահացած են գտել

18
(Թարմացված է 10:33 06.03.2021)
Հաղորդագրությունից դատելով` փրկարարներն արագ են հասել դեպքի վայր, սակայն զոհից խուսափել չի հաջողվել։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Գյումրի քաղաքում հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող տներից մեկում. կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ահազանգը Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է այսօր` մարտի 6-ին` ժամը 05:51-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 06:18-ին: Տան միջանցքում այրվել է գույքը և բազմոցին հայտնաբերվել է բնակիչ Հ․ Գ․-ի (ծնված 1948 թ․) դին։

Հրդեհ Էջմիածին քաղաքում. տարեց տղամարդը տեղում մահացել է, կնոջ վիճակը ծանր է

18
թեգերը:
Մահ, Զոհ, Գյումրի, հրդեհ
Ըստ թեմայի
Խոշոր հրդեհ երևանյան տներից մեկի տանիքում. 9 հոգու տարհանել են
Հրդեհ ավտոմեքենայում. Nissan Tiida–ի 39–ամյա վարորդն այրվածքներ է ստացել
Հրդեհ՝ Երևանի «Ավան Պլազա» հյուրանոցում. կա մեկ տուժած