Զինվորական սաղավարտներ

Նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին. դատախազությունն ամփոփել է պատերազմի հետևանքները

319
(Թարմացված է 12:37 19.02.2021)
Արձանագրվել է, որ ռազմական գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 9094 անձինք:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անցկացրած խորհրդակցությամբ ամփոփվել են 2020թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը, քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքներին, արցախյան պատերազմին վերաբերող բազմաթիվ քրեական գործերով իրականացվող քննություններին առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նշել է, որ 2020թ. ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք, ինչը 2087-ով կամ եռակի շատ է նախորդ տարվա (929 դեպք) համեմատ:

Հանցագործությունների դեպքերի կտրուկ աճն, ըստ դատախազության, պայմանավորված է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմով: Մասնավորապես՝ հանցագործությունների դեպքերից 1501-ը, կամ մոտ 50%-ը արձանագրվել են ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում:

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների շարունակման հետ:

2020թ. նույնականացված է 3389 զինծառայողի մարմին: Ռազմական գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 9094 անձինք:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է հետևողականորեն բացահայտել հայկական զինված ուժերի ղեկավարման և ռազմական առաջադրանքների կատարման մակարդակներում կատարված հանցավոր արարքները՝ շեշտը դնելով պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած հանցավոր պատճառներ՝ զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացների ընթացքում թույլ տրված խախտումների, պատերազմից առաջ ու դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների պլանավորման և ձեռքբերման գործընթացի, դրանցում հնարավոր կոռուպցիոն սխեմաների, ինչպես նաև հանցավոր թերացումների, դրանց համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունների, հրամանատարության կողմից տրված հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերի վրա:

Դավթյանը նաև շեշտել է, որ որևէ բան չպիտի կաշկանդի պաշտոնատար անձի նկատմամբ, անկախ զբաղեցրած դիրքից, քրեական հետապնդում հարուցելուն: Հանձնարարվել է նաև շարունակել զոհված, անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների, հարազատների ընդունելության, նրանց մտահոգող հարցերով անհրաժեշտ պարզաբանումներ տալու պրակտիկան:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ պատերազմին վերաբերող բոլոր հանգամանքների օպերատիվ և օբյեկտիվ պարզումը հրատապ անհրաժեշտություն է:

Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020թ. ընթացքում ՀՀ ԶՈւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ, հիմնավորվել է 221.560.950 դրամի վնաս պատճառելու փաստը, վերականգնվել է 61.314.695 դրամը:

319
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Հայաստան
Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով:

Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք

2
(Թարմացված է 14:03 26.02.2021)
Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։

Կենտրոնը նշում է` օրերս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնք է գնացել։ Այստեղ հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։

«Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով: Իսկ հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը պարբերավբար հրթիռակոծել է նաև ՀՀ տարածքի բնակավայրերը, այդ ծվում՝ Դավիթ Բեկը։

2
Վազգեն Մանուկյան. 26 փետրվարի, 2021

Նիկոլ Փաշինյանը փորձում է համբերությունից հանել Օնիկ Գասպարյանին. Վազգեն Մանուկյան

57
(Թարմացված է 13:45 26.02.2021)
Հարցին՝ ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը, վարչապետի միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժմ իրեն լիովին արդարացնում է։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի, Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ այս օրերին չի հանդիպել։ Այս մասին Մանուկյանը հայտնեց լրագրողներին այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված ընդդիմության ճամբարում։

Խոսելով իշխանության հայտարարած ռազմական հեղաշրջման փորձի մասին` Վազգեն Մանուկյանն ասաց. «Հեղաշրջում նշանակում է, երբ զորքը մտնում է մայրաքաղաք, և կա՛մ վերցնում է իշխանությունը, կա՛մ իշխանությունը փոխում է, տալիս ընդդիմության ձեռքը։ Այդպիսի բան Հայաստանում տեղի չի ունեցել»։

Իշխանության նման որակումները Մանուկյանը համարում է ԳՇ պետին համբերությունից հանելու փորձ։

«Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից հանել։ Հիմա ինքը փորձում է անօրինական ձևով համբերությունից հանել Գասպարյանին, ինչը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին։ Թե դա ինչ սրացում կառաջացնի նրանց միջև, ես չեմ կարող կանխագուշակել։ Բայց իրավիճակ սրողը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է»,– ասաց Մանուկյանը։

Ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը հարցին ընդդիմության միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժ իրեն լիովին արդարացնում է։

«Գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն` ինքը կորցնում է իր հենարանները, և որևիցե «պլան–Բ»–ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Ասեմ նաև, որ «պլան–Բ»–ն ոչ թե դու ես իրականացնում, այլ ժողովուրդն ինքը։ Բախում է տեղի ունենում, ինչ–որ անհամաձայնություն է տեղի ունենում, ինքն իրեն բռնկվում է»,– ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում Վազգեն Մանուկյանը նշել էր, որ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որը նա ունի, և դա իրենց պլան Ա–ն է։ Մակայն միշտ ունեն պլան Բ–ն.

«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան

«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,-ասել էր նա։

Երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։

57
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Վազգեն Մանուկյան
Ըստ թեմայի
Աշխատանքից ազատել եմ Օնիկ Գասպարյանին. Նիկոլ Փաշինյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Արմեն Սարգսյանը կհանդիպի Օնիկ Գասպարյանի հետ