Խնձորեսկ տանող ճանապարհ

Խնձորեսկն ու Քարահունջն էլ կընդգրկվեն սահմանամերձ բնակավայրերի ցանկում

64
(Թարմացված է 13:48 17.02.2021)
Նախարարությունը քննարկում է նաև Ակներ և Վերնիշեն համայնքների ներառումը ցանկում։ Այդ դեպքում այս համայնքները նույնպես սոցիալական աջակցություն կստանան կառավարությունից։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ և Քարահունջ համայնքներն ամենայն հավանականությամբ կընդգրկվեն սահմանամերձ բնակավայրերի ցանկում։

«Գեղարքունիքի և Սյունիքի մարզի 39 բնակավայրեր ստացել են սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ, քանի որ հաշվառվել է սահմանից մինչև բնակելի տուն տարածքը։ Խնձորեսկը և Քարահունջը չեն ներառվել ցանկում, քանի որ այդ տարածությունը չափանիշներից ավելի մեծ էր։ Սակայն տարբեր արձագանքներ լսեցինք, հասկացանք, որ այդ գյուղերի հողատարածքներն են սահմանին մոտ, այսպիսով այժմ քննարկում ենք այդ գյուղերը ցանկում ներառելու հարցը», - ասաց նախարարը։

Նախարարությունը քննարկում է նաև Ակներ և Վերնիշեն համայքների ներառումը ցանկում։ Այդ դեպքում այս համայքները նույնպես սոցիալական աջակցություն կստանան կառավարությունից։

Արձագանքելով Կապան քաղաքը սահմանամերձ բնակավայր ճանաչելու հարցին՝ նախարարն ասաց, որ ցանկում ներառվել են բացառապես գյուղական բնակավայրերը, իսկ Կապանը քաղաք է։

Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկը, ըստ որի` սոցիալական աջակցություն կստանան 77 բնակավայր։

Ցուցակում բացակայում են Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերերը, և այդ փաստը բազմաթիվ դժգոհությունների պատճառ էր դարձել։ Մասնավորապես Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը գրել էր, որ կառավարությունում գյուղի իրավիճակից տեղյակ չեն և չգիտեն, որ խնձորեսկցին իր սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու հնարավորություն այլևս չունի։ Նշենք, որ սահմանամերձ բնակավայրերի ցանկում երկու քաղաք կա` Ճամբարակն ու Նոյեմբերյանը։

Հայերն ու ադրբեջանցիներն իրարից 2–3 մետրի վրա են. Ճակատենը զրկվել է ալեհավաք աշտարակից 

64
թեգերը:
սահմանամերձ գյուղեր, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Շուռնուխում 12 տների կառուցումը պետբյուջեի միջոցներով է իրականացվում. Սյունիքի մարզպետարան
Հայաստանն ու Ադրբեջանն առանց Ռուսաստանի Սյունիքի մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել
Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի համայնքներում պետք է բացառվի. ՄԻՊ
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 1 մարտի, 2021

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

2
(Թարմացված է 20:35 01.03.2021)
Եզդիական համայնքի ներկայացուցիչը նշեց` վարչապետի հրաժարականը պահանջում է առաջին արցախյանի ժամանակ իր ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իր քրոջ տղայի անունից։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Եզդիական համայնքի այն անձինք, որոնք սեպտեմբերի 27-ին կանգնած էին հայոց բանակի կողքին, միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչ Այսեր Իսոյանը։

«Եզդիական ջոկատը այսօր դեռ հերթափոխում է սահմանին։ ՊՆ–ի կազմում եզդիական առանձին ստորաբաժանում կստեղծվի, որը ցույց կտա, որ եզդին հայոց հարցի պահանջատերն է։ Մենք` 100 000 եզդիներս, կանգնած ենք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, սպայական և հրամանատարական կազմի կողքին»,–ասաց նա։

Իսոյանը հիշեցրեց, երբ զոհված եզդիներից մեկին հողին են հանձնում, ծածկում են երկու դրոշով` ՀՀ–ի և եզդիների, քանի որ երկուսն էլ իրենց համար նույն խորհրդանիշն ունեն։ Իսոյանի խոսքով` հայ–եզդիական հզոր բանակը հարվածելու է ՀՀ իշխանության քթին։

«Ես Փաշինյանի հրաժարականը պահանջում եմ առաջին արցախյանի ժամանակ իմ ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իմ քրոջ տղայի անունից։ Հավաքի քեզ նմաններին ու գնա»,–ասաց Իսոյանը։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

2
թեգերը:
հանրահավաք, եզդի, ընդդիմություն
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը

Փաշինյանը գնում է արտահերթ ընտրության. հայտնի է կարգախոսը

43
(Թարմացված է 20:20 01.03.2021)
ՀՀ վարչապետը մարտահրավեր նետեց խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ ընդունում է ընդդիմության մարտահրավերը` գնալու արտահերթ ընտրությունների։

Հայտնի է անգամ, թե ինչ կարգախոսով իշխող քաղաքական ուժը կմասնակցի ընտրություններին։

«Մենք անգամ կարգախոսներ էինք մտածել, և այդ կարգախոսներից մեկը հետևյալն էր. «Վերջ թավիշին»»,– ասաց Փաշինյանը` իր մարտահրավերը նետելով խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

Վարչապետը նաև հայտարարեց, որ ժողովուրդն է իրեն ընտրել վարչապետ, ժողովուրդն էլ կարող է իրեն պաշտոնանկ անել։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

43
թեգերը:
ընդդիմություն, Ընտրություններ, Հայաստան, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
2021թ.–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե. Փաշինյան
Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով
Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթով անցնում են Ամիրյան փողոցով. տեսանյութ