Արխիվային լուսանկար

Հայաստանում հանցավորության ցուցանիշն ամենացածրերից է Եվրոպայում, բայց...

74
Numbeo գլոբալ վիճակագրական տվյալների բազայի տվյալներով՝ Հայաստանը Եվրոպայի ամենաանվտանգ երկրներից է․ այն հանցավորության բավականին ցածր ցուցանիշ ունի։ Երկրում ամենաշատ հանցագործությունները կատարում են կաշառակերներն ու կոռուպցիոներները։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Numbeo գլոբալ վիճակագրական տվյալների բազայի համաձայն՝ Հայաստանում հանցավորության ցուցանիշն ամենացածրներից է Եվրոպայում։ Այն 22,88 տոկոս է կազմում։ Տվյալները թարմացվել են 2021 թվականի հունվարին։

Հանցավորության ինդեքսը ձևավորվում է տարբեր տեսակի հանցագործությունների քանակի մասին տվյալներից։ Երկրում իրավախախտումների ամենամեծ ցուցանիշը, այն է՝ հանցագործությունների ընդհանուր թվի 54,74 տոկոսը, կապված են կոռուպցիայի և կաշառակերության հետ:

Հանցավորության մակարդակի ինդեքսի հետ միաժամանակ հրապարակվում է նաև անվտանգության ինդեքսը, որը Հայաստանում համապատասխանորեն բավականին բարձր է՝ 77,12%։

Համեմատության համար նշենք, որ հունվարի տվյալներով՝ հանցավորության ամենաբարձր ցուցանիշը  Ուկրաինայում ու Շվեդիայում  է՝ 48,85 ու 47,07 տոկոս համապատասխանաբար, իսկ ամենացածրը՝ Շվեյցարիայում և Սլովենիայում՝ 21 տոկոսից մի փոքր շատ:

Ո՞նց հավատանք, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. Ռոբերտ Քոչարյան

Անվտանգության մակարդակով Շվեյցարիան և Սլովենիան միայն 1%-ով են առաջ անցել Հայաստանից։

Numbeo-ն համաշխարհային վիճակագրական տվյալների բազա է աշխարհի պետությունների կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ։ Այն ունի տվյալներ սննդամթերքի գների մակարդակի, կյանքի որակի, հանցավորության մակարդակի մասին: Կայքի տվյալները համարվում են հեղինակավոր և օգտագործվում են մեծ քանակությամբ թերթերի և ազդեցիկ միջազգային կազմակերպությունների  (օրինակ՝ ՄԱԿ-ի ու Համաշխարհային բանկի) կողմից։

Կոռուպցիան նվազել է, բայց համակարգում խնդիրները լուծող չկա․ տնտեսագետը՝ ներդրումների մասին

74
թեգերը:
Եվրոպա, հանցագործություն, Հայաստան
Ըստ թեմայի
Չնայած պայքարի առաջընթացին՝ կոռուպցիան մեր իրականությունից չի վերացել. Հարությունյան
ԱՄՆ–ն կօգնի Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ. Պետդեպը հատուկ խորհրդական կվարձի
«Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, կոչ եմ անում ինձ կախաղան հանել». Փաշինյան
Ուղևորներ

ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով

31
(Թարմացված է 22:04 01.03.2021)
Հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար պարզեցնում է տեղաշարժի գործընթացը` միևնույն ժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարացրել է «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով երկիր մուտք գործելու թույլտվությունը։

«Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2021 թվականի փետրվարի 26-ի №485 կարգադրությունը, որը նախատեսում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածի կիրառման ժամկետը` ՌԴ պետական սահմանի կոնկրետ անցակետեր հատելիս կորոնավիրուսի նոր վարակի հետազոտության բացասական արդյունքները ներկայացնելու համար», – ասված է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հավելվածի կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև 2021 թվականի մարտի 1-ը։

Ընդգծվում է, որ համապատասխան որոշումը տարածվում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա։ Այսպիսով, Հայաստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով` «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հատուկ բջջային հավելվածի կիրառմամբ։

Հավելվածը, որում նշված է հաստատում անցած լաբորատորիաների ցանկը, թույլ է տալիս պահպանել թեստերի արդյունքներն ու QR կոդերը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելու իրավունք ունեն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։

«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին

31
թեգերը:
հավելված, կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան
Իշխանությունը ծաղիկներ խոնարհեց Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին

Իշխանությունը ծաղիկներ խոնարհեց Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին

33
(Թարմացված է 21:31 01.03.2021)
Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցները երթով հասան Մյասնիկյանի արձանի հարակից տարածք։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Երևանի կենտրոնում կայացած հանրահավաքից ու երթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, խորհրդարանի ղեկավարությունն ու իշխող կուսակցության անդամները ծաղիկներ խոնարհեցին Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում։

Այստեղ, հիշեցնենք, 2008թ–ին տեղի էին ունեցել մարտի 1-ի հիմնական իրադարձությունները, այդ թվում` քաղաքացիների ու զորքի բախումները, կրակոցները, որոնց հետևանքով զոհվեցին 10 մարդ` 2 ոստիկան ու 8 քաղաքացի, վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիներ:

Ամեն ինչ սկսվել էր փետրվարի 20-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց մասնակցել էին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ընտրության պաշտոնական տվյալներով` ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը, որը մարտի 1-ից հետո Հայաստանում հայտարարված արտակարգ դրության արդյունքում ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնեց շուրջ 1 ամիս անց` 2008թ–ի ապրիլին։

33
թեգերը:
Մարտի 1, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկո՛լ, ներողությունը շատ քիչ է. Իշխան Սաղաթելյանն արձագանքեց վարչապետի ներողությանը
Մարտի 1-ի դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար. ՀՀ նախագահ
Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան
Խոսե Մուխիկա

Շահո՞ւմ են, թե՞ կորցնում՝ երկրի ղեկավար դառնալով

18
(Թարմացված է 22:27 01.03.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Որոշ երկրների ղեկավարներ կերազեին պաշտոնավարել հավերժ, որովհետև շատ դժվար է գուշակել, թե ինչպես կդասավորվի ճակատագիրդ, երբ ի վերջո ստիպված կլինես վերադառնալ սովորական կյանքին։
Երկրի նախկին ղեկավարի անկանխատեսելի ճակատագիրը պաշտոնավարության ավարտից հետո

Ոմանց համար պրոբլեմ չկա։ Օրինակ, Խոսե Մուխիկան, որը 2010 թվականից մինչև 2015 թվականը Ուրուգվայի նախագահն էր, հիմա էլ շարունակում է ապրել իր գյուղական տանը, ջրհորից ջուր բերել տան համար և վարել իր հին, շատ հին «Ֆոլքսվագենը», որի համար տարիներ առաջ իրեն 1 միլիոն դոլար էին առաջարկում։ Ի դեպ, մի քանի տարի առաջ նա հրաժարվել է նաև նախկին նախագահներին հասնող կենսաթոշակից՝ հիմնավորելով, որ այդ փողի կարիքը չունի։ Համաձայնեք, ոչ մի զարմանալի բան չկա, հաշվի առնելով, որ պաշտոնավարման տարիներին էլ իր ամսական 12 հազար դոլար աշխատավարձի գերակշիռ մասը նա հատկացնում էր բարեգործությանը։

​Կան, իհարկե, նաև բոլորովին այլ օրինակներ։ Դիցուք, Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսայի պաշտոնավարման ավարտից հետո իշխանությունները նրան մեղադրեցին սոցիալիզմի օրոք հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Էլ չեմ ասում այն մասին, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում այնպիսի զարգացած պետություններում, ինչպիսին Ֆրանսիան է, պաշտոնաթող ղեկավարներին շատ կոնկրետ քրեական մեղադրանքներ են ներկայացվում (այսօր նախկին նախագահ Սարկոզին դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման-խմբ.)։ Ոմանք նույնիսկ պաշտոնավարման ընթացքում են ընդունում իրենց մեղքը։ Օրինակ, մի քանի տարի առաջ Հարավային Կորեայի պաշտոնազրկված նախկին նախագահներից մեկը դատապարտվեց 25 տարի ազատազրկման, և պետք է որպես տուգանք վճարի ֆանտաստիկ մի գումար՝ գրեթե 20 միլիոն դոլար։

​Հայտնի է, որ մեզ մոտ՝ Հայաստանում, էսպիսի հստակ համոզմունք կա. մարդը ցանկանում է ղեկավար դառնալ միայն մի նպատակով՝ հարստանալու։ Ճիշտն ասած, շատ մեծ վերապահումներով եմ վերաբերվում նման միանշանակ պնդումներին և ավելի շատ հակված եմ կարծելու, որ ամեն ինչ կախված է տարբեր մակարդակների մեծ ու փոքր ղեկավարների, այդ թվում՝ երկրի առաջնորդների անձից, բարոյական կերպարից և դավանած սկզբունքներից։ Չեմ ուզում հիմա լրջորեն վերլուծել այս հարցը և կոնկրետ անուններ տալ, որովհետև, գիտեք երևի, հենց մի անուն ես տալիս և կարծիք հայտնում, թե այս մարդը մաքուր է, միանգամից ի պատասխան ստանում ես ծռմռված դեմք, հեգնական ժպիտ և շատ երկար դասախոսություն այն մասին, թե ինչ սրիկա է այդ մարդը։ Ու հենց հարցնում ես՝ բայց որտեղի՞ց գիտես, որ այս մարդը ֆանտաստիկ հարստություն է դիզել, հետևում է մահացու մի պատասխան՝ հարևանս է պատմել, ինքն էլ հո գիտի։

​Իսկ կարո՞ղ է արդյոք երկրի ղեկավարը ոչ թե շահել, այլ կորցնել նախագահ կամ վարչապետ լինելուց։ Իհարկե, կարող է։ Հեռու չգնանք։ Դոնալդ Թրամփը ձեզ օրինակ։ Ահա թե ինչ է գրում գերմանական «Ֆոկուս» հանդեսը։

«Թրամփն առաջվա պես մնում է միիարդատեր, բայց նրա ֆինանսական կայսրությունը ճաքեր է տվել նախագահության օրոք։ Ճիշտ է, նրա կարողությունը կազմում է 2,5 միլիարդ դոլար, բայց ամերիկացի մեծահարուստների ցուցակում նա իջել է գրեթե 65 կետով։ Վաշինգտոնում և Չիկագոյում գտնվող նրա անշարժ գույքը, կարծես թե, այլևս եկամուտ չի բերում»։

Բայց ամենագլխավորը՝ քիչ առաջ փաստեցի, որ նախկինների նկատմամբ կարող են քրեական գործեր հարուցվել։ Դոնալդ Թրամփի օրինակը հենց այդ դեպքերից է։ «Թրամփին մի քանի դատական հայցեր են սպասում, քանզի նա այլևս նախագահ չի և քրեական հետապնդումից պաշտպանված չի։ Միանգամից մի քանի դատախազներ փորձում են ապացուցել, որ Թրամփը հարկային խարդախություններ է թույլ տվել», - գրում է գերմանական պարբերականը։

​Ճիշտ է, իր կորուստները Թրամփը կարող է մասամբ փոխհատուցել բարձր թոշակով, որը ստանում են պաշտոնաթող ամերիկացի նախագահները՝ տարեկան ավելի քան 220 հազար դոլար։ Բայց ինձ մեկ ուրիշ թիվ շշմեցրեց և անհագ ցանկությունս առաջացրեց աշխատել պաշտոնաթող որևէ նախագահի կամ թեկուզ վարչապետի գրասենյակում։ Ախր Միացյալ նահանգների, ինչպես նաև Հայաստանի նախկին նախագահները գրասենյակ պահելու իրավունք ունեն։ Ես չգիտեմ, թե որքան է ստանում, ասենք, Վիկտոր Սողոմոնյանը՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը, բայց Ամերիկայում պաշտոնաթող նախագահը իրավունք ունի իր գրասենյակի աշխատողներին վճարել տարեկան 150 հազար դոլար։ Ճիշտ է, դա միայն առաջին 30 ամսվա ընթացքում, դրանից հետո այդ թիվն իջնոմ է մինչև տարեկան 96 հազար դոլար։ Ոչինչ, 96 հազարին էլ եմ համաձայն։

18
թեգերը:
Ուրուգվայ, Հայաստան, ԱՄՆ, Նախագահ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում